Ամենօրյա էքսպրեսս. խաղում ենք 10,6 գործակցով

20:00, 20 փտր 2016
Խաղում է
«Ամենօրյա էքսպրեսսի» շրջանակներում դիտարկում ենք երեք հանդիպում: Բունդեսլիգայի 22-րդ տուրում «Բավարիան» կընդունի «Դարմշտադին», «Բարսելոնան» կհյուրընկալվի «Լաս Պալմասին», իսկ ՊՍԺ-ն ուժերը կչափի «Ռեյմսի» հետ: 

«Բավարիա» — «Դարմշտադ» 

Անկասկած «Բավարիան» ֆավորիտ է առաջիկա խաղում, բայց այստեղ պետք է հաշվի առնել մի շատ կարեւոր հանգամանք. երեքշաբթի թիմին սպասվում է ծանր արտագնա հանդիպում «Յուվենթուսի» հետ, եւ մյունխենցիները կփորձեն խնայել ուժերը այս խաղում: Հավանական եմ համարում այն տարբերակը, որ «Բավարիան» արդեն առաջին կեսում կլուծի «Դարմշտադի» հարցերը եւ երկրորդ կեսում հանգիստ կխաղա` միաժամանակ խնայելով ուժերը «Յուվեի» հետ հանդիպումից առաջ: Բացի այդ, այս խաղադրույքը աշխատել է թիմերի միջեւ նախորդ հանդիպմանը, որում գավաթի շրջանակներում «Բավարիան» 1:0 հաշվով հաղթեց «Դարմշտադին»:

«Լաս Պալմաս» — «Բարսելոնա» 

Նույնը կարելի է ասել «Բարսելոնայի» մասին: Կատալոնական ակումբը եւս կփորձի խնայել ուժերն «Արսենալի» հետ հանդիպումից առաջ: Բայց ի տարբերություն «Բավարիայի»` վստահ չի կարելի ասել, որ «Բարսան» անառիկ կպահի սեփական դարպասը: Թիմը խնդիրներ ունի պաշտպանությունում, վերջին 4 խաղերում գնդակ է բաց թողել, գումարած դրան հանդիպումը որակազրկման պատճառով բաց կթողնի առաջատար պաշտպաններից մեկը` Ժերար Պիկեն: Իսկ «Բարսելոնայի» գոլը կասկած չի հարուցում: Հետեւաբար, լիովին տրամաբանակ է այս խաղի համար վերցնել «երկու թիմերն էլ գոլ կխփեն» խաղադրույքը:

ՊՍԺ — «Ռեյմս» 

Փարիզյան ակումբը կշարունակի հաղթանակների շարքը: Թիմի մրցակիցը վտանգավոր գոտում ընթացող «Ռեյմսն» է: Հաշվի առնելով մրցակցի կարգը եւ այն, որ փարիզցիները խաղալու են տանը, որտեղ շատ քիչ են գնդակ բաց թողնում, կարելի է խաղադրույք կատարել Լորան Բլանի թիմի «չոր» հաշվով հաղթանակի վրա:

Էքսպրես: Պարտված
Բունդեսլիգա, 22-րդ տուր
18:30/20 փտր
«Բավարիա» - «Դարմշտադ»
Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր
19:00/20 փտր
«Լաս Պալմաս» - «Բարսելոնա»
Լիգա 1, 27-րդ տուր
20:00/20 փտր
ՊՍԺ - «Ռեյմս»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ