Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 10,51 գործակցով

22:45, 13 սպտ 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում այսօր կդիտարկենք ՉԼ-ի 2016/17թթ. մրցաշրջանի խմբային փուլի առաջին տուրի 4 հանդիպում: Կմրցեն «Բարսելոնա» — «Սելթիկ», «Բավարիա» — «Ռոստով», «ՊՍԺ» — «Արսենալ» և «Մանչեսթեր Սիթի» — «Բորուսիա» Մյոնխենգլադբախ զույգերը:

«Բարսելոնա» — «Սելթիկ»

«Բարսելոնան» բարկացած է, և ինչպես երևում է, իր ողջ զայրույթը թափելու է շոտլանդական ակումբի վրա: Հանգստյան օրերին կատալոնական ակումբը սեփական դաշտում 1:2 հաշվով սենսացիոն պարտություն կրեց «Ալավեսից»:

Թիմերը վերջերս են ընկերական հանդիպում անցկացրել: Հուլիսին Էնրիկեի թիմը ոչ մարտական կազմով 3:1 հաշվով հաղթեց շոտլանդացիներին: Ընդ որում, կատալոնացիները 3 գոլերն էլ խփեցին առաջին խաղակեսում: Դժվար թե «Սելթիկը» կարողանա կանգնեցնել զայրացած «Բարսելոնային», մանավանդ, որ առաջին անգամ այս մրցաշրջանում մեկնարկից խաղադաշտում կլինի Մեսսի — Սուարես — Նեյմար հարձակվողական սուպեր եռյակը:

Հաշվի առնելով սեփական դաշտի գործոնը, թիմերի կարգերի տարբերությունը, տանտերերի զայրույթն ու մոտիվացիան՝ առաջարկում ենք «առաջին կեսում «Բարսելոնայի» տոտալ 1,5-ից շատ գոլ» խաղադրույքը: Զայրացած կատալոնացիները հենց սկզբից առաջ կգնան ու կփորձեն լուծել մրցակցի հարցերը: Գործակիցը 2,02 է:

«Մանչեսթեր Սիթի» — «Բորուսիա» Մյոնխենգլադբախ

Գվարդիոլան «Սիթիի» ղեկին Չեմպիոնների լիգայում կնշի իր նորամուտը: Պրեմիեր լիգայում կատալան մասնագետի մեկնարկը տպավորիչ էր: 4 խաղից հետո «քաղաքաբնակները» 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում են Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը:

«Ման. Սիթին» հրաշալի տեմպ է հավաքել: Դե Բրույնեն լավ մարզավիճակում է: Գվարդիոլայի գալուց հետո թիմային խաղը «Սիթիում» լավացել է: Գերմանական ակումբին հաղթելը Գվարդիոլայի թիմի համար մեծ խնդիր չի լինի: Պետք չէ նաև մոռանալ, որ «Սիթին» նույն խմբում է ընդգրկված «Բարսելոնայի» հետ, ինչը նշանակում է, որ «քաղաքաբնակները» կփորձեն խմբի մյուս թիմերի դեմ առավելագույնս վստահ հանդես գալ:

«Բորուսիայի» պաշտպանությունը լավ վիճակում չէ, թիմը շատ է բաց թողնում: Առավելագույնը, ինչ գերմանական ակումբը կարող է անել, «Սիթիին» խփած գոլով տխրեցնելն է: Առաջարկում ենք ««Մանչեսթեր Սիթիի» հաղթանակ և ՏՇ 2,5 գոլ» խաղադրուքյը: Գործակիցը 1,80 է:

«Բավարիա» — «Ռոստով»

Հզոր «Բավարիան» սեփական հարկի տակ կընդունի ռուսական «Ռոստովին»: Հասկանալի է, որ Անչելոտիի թիմը մրցակցին ոչ մի շանս չի տալու: Լևանդովսկին շարունակում է բարձր արդյունավետությամբ աչքի ընկնել: Մյուլլերը, Լամը և մյուսները նույնպես իրենց հրաշալի են զգում:

Ինչ վերաբերում է «Ռոստովին», ապա ռուսական ակումբը հրաշքով է հայտնվել եվրոպական ամենահեղինակավոր ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ փուլում: Դժվար թե Դանիլյանցի թիմը կարողանա դուրս գալ խմբից:

Ուժերը չափազանց անհավասար են բաշխված: «Ալիանս Արենայում» «Բավարիան» պարզապես քարը քարի վրա չի թողնում մրցակիցներին: Առաջարկում ենք ««Բավարիայի» անհատական ՏՇ 3 գոլ» խաղադրույքը: «Գերմանական մեքենայի» համար համեստ «Ռոստովին» 4, 5 կամ ավելի գոլ խփելը այնքան էլ մեծ խնդիր չէ: Գործակիցը 1,70 է:

«ՊՍԺ» — «Արսենալ»

Տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը: Փարիզում կհանդիպեն երկու արագ ու հարձակվողական ֆուտբոլ խաղացող թիմեր: Բուքմեյքերները նախապատվությունը տալիս են տանտերերին:

«ՊՍԺ»-ն ամռանը լուրջ կորուստ ունեցավ: Թիմից հեռացավ փարիզցիների առաջատարն ու լավագույն ռմբարկուն՝ Զլատան Իբրահիմովիչը: «ՊՍԺ»-ից հեռացան նաև պաշտպաններ Դավիթ Լուիզը, Լուկա Դինը, Գրեգորի վան դեր Վիլն ու մի քանի այլ խաղացողներ: Փոխարենը փարիզցիների կազմն ուժեղացրին Խեսեն ու Կրիխովյակը, ովքեր Ֆրանսիայի առաջնություն տեղափոխվեցին համապատասխանաբար «Ռեալից» ու «Սևիլիայից»: Լորան Բլանին փոխարինեց Ունայ Էմերին, ով «Սևիլիային» վերջին 3 տարիներին դարձրել է Եվրոպա լիգայի հաղթող: Մի խոսքով, թիմում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, և դրանք բացասաբար են անդրադարձել փարիզցիների խաղի վրա: Էմերիի թիմը սկսել է շատ բաց թողնել, Զլատանի հեռանալուց հետո արդյունավետությունն ընկել է:

«Արսենալը» նույնպես ձեռքբերումներ ու կորուստներ է ունեցել: Խական ու Շկոդրան Մուստաֆին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ դարձան «զինագործ»: Ռոսիցկին տեղափոխվեց «Սպարտա Պրահա», Արտետան ավարտեց Կարիերան, իսկ Ջեք Ուիլշիրը, ով անընդհատ վնասվածքներ էր ստանում, կարիերան շարունակում է «Բորնմութում»:

Այստեղ առաջարկում ենք «երկուսն էլ կխփեն — այո» խաղադրույքը: Թիմերը սիրում են արագ ու հարձակվողական ֆուտբոլ խաղալ, իսկ նրանց առջևի գծի ներուժը թույլ է տալիս մտածել մրցակցի դարպասը գրավելու մասին: Գործակիցը 1,70 է:

Մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերության կայքում էքսպրեսսի համար ստացանք 10,51 գործակիցը:

ՉԼ-ի խաղային օրվա մյուս հանդիպումների վերաբերյալ մեր փորձագետների կանխատեսումներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Էքսպրես: Հաղթած
ՉԼ, C խումբ, առաջին տուր
22:45/13 սպտ
«Բարսելոնա» - «Սելթիկ»
ՉԼ, C խումբ, առաջին տուր
22:45/13 սպտ
«Մանչեսթեր Սիթի» - «Բորուսիա» Մյոնխենգլադբախ
ՉԼ, D խումբ, առաջին տուր
22:45/13 սպտ
«Բավարիա» - «Ռոստով»
ՉԼ, A խումբ, առաջին տուր
22:45/13 սպտ
«ՊՍԺ» - «Արսենալ»
Վերջնական
Գ.
100% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 4 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ