Ամենօրյա էքսպրեսս. խաղում ենք 10,50 գործակցով

23:00, 16 հնս 2018
«Բուքմեյքերների Ռեյտինգն» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում դիտարկում է հունիսի 16-ին կայանալիք Մունդիալ-2018-ի խմբային փուլի 4 հանդիպումները:

Ֆրանսիա — Ավստրալիա

Ֆրանսիայի ընտրանին, անկասկած, բացահայտ ֆավորիտ է այս խաղում: Եվ ոչ միայն այս խաղում, այլ նաև խմբում: Ֆրանսիացիները նաև Մունդիալ-2018-ի հաղթողի ֆավորիտների թվում են: Վստահ մեկնարկը շատ կարևոր նշանակություն ունի: Ֆրանսիացիները, ընդգրկված լինելով ոչ ամենաբարդ խմբում, պարտավոր են հանգիստ լուծել առաջին տեղով փլեյ-օֆֆ դուրս գալու հարցը: Թիմերի միջև կարգերի տարբերությունը չափազանց մեծ է: Առաջարկում ենք «Ֆրանսիայի հաղթանակ և ՏՇ 2,5 գոլ» խաղադրույքը: Գործակիցը 1,83 է:

Արգենտինա — Իսլանդիա

Օրվա ամենահետաքրքիր խաղերից մեկը: Լիոնել Մեսսիի՝ աշխարհի չեմպիոն դառնալու վերջին շանսը: Արգենտինացիները Մունդիալը սկսում են Իսլանդիայի դեմ խաղով, իսկ «վիկինգները» սիրում են անակնկալներ մատուցել:

Արգենտինացիները լավ են հասկանում, որ լուրջ հաջողությունների հասնելու համար պետք է վստահ մեկնարկ ունենան: Բացի այդ, Իսլանդիայից բացի «ալբիսելեստեին» սպասում են նաև Խորվաթիայի և Նիգերիայի ընտրանիները, ովքեր ավելի բարդ մրցակիցներ են: Առաջարկում ենք խաղադրույք կատարել Լիոնել Մեսսիի գոլային հաջողության վրա: Գործակիցը 1,67 է:

Պերու — Դանիա

C խմբի առաջին տուրի մյուս հանդիպումը: Ե՛վ Պերուն, և՛ Դանիան լավ են հասկանում, որ դժվար թե կարողանան միավոր խլել Ֆրանսիայի ընտրանուց, հետևաբար պետք է փորձեն հաղթել մյուս խաղերում: Այստեղ ֆավորիտ առանձնացնելը մի փոքր բարդ է, չնայած դանիացիներն ունեն Քրիստիան Էրիկսեն: «Տոտենհեմի» ֆուտբոլիստն իր հավաքականի հույսն է ԱԱ-ի ժամանակ:

Երկու թիմերն էլ կփորձեն խաղալ հաղթանակի համար: Առաջարկում ենք «երկուսն էլ կխփեն» խաղադրույքը: Գործակիցը 1,93 է:

Խորվաթիա — Նիգերիա

Հետաքրքիր դիմակայություն է սպասվում: Տեխնիկապես զարգացած խորվաթներն ընդդեմ ամրակազմ աֆրիկացիների: Մասնագետների կարծիքով՝ Խորվաթիայի ընտրանին այս հանդիպման ֆավորիտն է: Թիմի առջև խմբից դուրս գալու նպատակ է դրված: Իհարկե, կազմում ունենալով Պերիշիչի, Մոդրիչի, Կովաչիչի և Ռակիտիչի պես ֆուտբոլիստները, խորվաթները պարտավոր են առնվազն դուրս գալ խմբից:

Բարդ հանդիպում է սպասվում, բայց եվրոպացիներն, ամենայն հավանականությամբ, կարգի և անհատական վարպետության հաշվին կկարողանան 3 միավոր վաստակել: Առաջարկում ենք խաղադրույք կատարել Խորվաթիայի ընտրանու հաղթանակի վրա: Գործակիցը 1,78 է:

Էքսպրեսսի համար մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերության կայքում ստացանք 10,50 գործակիցը!

Էքսպրես: Պարտված
Մունդիալ-2018, C խումբ, առաջին տուր
14:00/16 հնս
Ֆրանսիա — Ավստրալիա
Մունդիալ-2018, D խումբ, առաջին տուր
17:00/16 հնս
Արգենտինա - Իսլանդիա
Մունդիալ-2018, C խումբ, առաջին տուր
20:00/16 հնս
Պերու - Դանիա
Մունդիալ-2018, D խումբ, առաջին տուր
23:00/16 հնս
Խորվաթիա - Նիգերիա
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ