Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 10,36 գործակցով

23:45, 07 դկտ 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում այսօր կդիտարկենք Չեմպիոնների լիգայի խաղային օրվա 4 հանդիպում: Էքսպրեսսի համար ստացել ենք 10,36 գործակիցը:

«Ռեալ Մադրիդ» — «Բորուսիա» Դորտմունդ

Օրվա կենտրոնական հանդիպումը: «Ռեալին» միայն հաղթանակն է ձեռնտու, քանի որ թիմը ցանկանում է առաջին հորիզոնականում ավարտել խմբային մրցաշարը: Բեյլն ինչպես այս, այնպես էլ առաջիկա մի շարք խաղերում չի կարողանա օգնել մադրիդցիներին: Սա լուրջ կորուստ է, բայց այդ դիրքում Զիդանը կարող է Վասկեսին օգտագործել: Փոխարենը Տոնի Կրոսը ապաքինվել է վնասվածքից և հայտացուցակում է:

«Սերուցքայինները» այս խաղին բարձր տրամադրությամբ են մոտենում: «Ռեալը» շաբաթ օրը չպարտվեց կլասիկոյում: Զիդանի թիմն այժմ 6 միավորի պաշարով գլխավորում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը:

Ինչ վերաբերում է Դորտմունդին, ապա Տուխելի թիմը հանգստյան օրերին 4:1 հաշվով հաղթեց «Բորուսիաների» դերբիում: Այուամենայնիվ, «մեղուները» Բունդեսլիգայում ընդամենը վեցերորդն են:

Ֆավորիտն այս խաղում տանտերերն են: Զիդանի թիմն արդեն 30-ից ավելի հանդիպում է, ինչ պարտություն չի կրել: Սա լուրջ ցուցանիշ է: Կարգով ու ֆուտբոլիստների որակով Մադրիդը մի փոքր գերազանցում է մրցակցին: «Ռեալը» կհաղթի, բայց փաստ չէ, որ կկարողանա սեփական դարպասն անառիկ պահել: Հետևաբար 3 միավոր վաստակելու համար պետք է առնվազն 2 գնդակ ուղարկել գերմանական ակումբի դարպասը:

«Ռեալ Մադրիդ»: Գոլերը ՏՇ 1,5 — 1,62 գործակից

«Տոտենհեմ» — «ԲԿՄԱ»

«Տոտենհեմը» ձախողեց խմբային փուլը, բայց փլեյ-օֆֆում հայտնվելու շանսեր դեռ ունի: Դրա համար պետք է հաղթել «ԲԿՄԱ»-ին և հուսալ, որ Ֆրանսիայում «Մոնակոն» նույնը կանի «Բայերի» հետ: Լոնդոնցիները հարազատ «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում կփորձեն կատարել առաջադրանքի իրենց մասը:

Պոչետինոյի թիմը լավ մարզավիճակում է: Պրեմիեր լիգայի վերջին տուրում լոնդոնյան ակումբը 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Սուոնսիի» դարպասը: Հարի Քեյնը, Սոնն ու Քրիստիան Էրիկսենը կփորձեն մեկ կամ մի քանի գնդակ էլ ռուսական ակումբի դարպասն ուղարկել:

«ԲԿՄԱ»-ի, մասնավորապես Իգոր Ակինֆեեվի անհաջողությունը Չեմպիոնների լիգայում շարունակվում է: «Բանակայինների» դարպասապահը ոչ մի կերպ չի կարողանում գոնե 1 խաղում սեփական դարպասն անառիկ պահել: Հավանաբար այս յուրօրինակ հակառեկորդը Լոնդոնում էլ կշարունակվի:

«Տոտենհեմը» խաղալու է տանը: Անշուշտ, լոնդոնցիները կարգով գերազանցում են մրցակցին: Մոսկվայում կայացած խաղն ավարտվել է հյուրերի նվազագույն հաշվով հաղթանակով: Այս անգամ «Տոտենհեմը» նույնպես կհաղթի:

«Տոտենհեմի» հաղթանակ և ՏՇ 1,5 գոլ — 1,75 գործակից

«Յուվենթուս» — «Դինամո» Զագրեբ

H խմբում վերջին տուրից առաջ միայն 2 բան է հայտնի. «Յուվենթուսը» փլեյ-օֆֆում է, իսկ «Դինամոն» վեցերորդ տուրով էլ կավարտի իր ելույթները: Առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականների հարցն այս խմբում դեռ բաց է մնում:

«Դինամոն» Չեմպիոնների լիգայի 2016/17թթ. մրցաշրջանի խմբային փուլի գլխավոր անհաջողակն է: Զագրեբցիները 5 խաղում ոչ մի միավոր չեն վաստակել: Ավելին, թիմն անգամ գոլով աչքի չի ընկել: Խայտառակ ցուցանիշ է: Այսպիսի խաղով Խորվաթիայի չեմպիոնը Թուրինում միավոր վաստակելու հնարավորություն չի ունենա:

«Յուվենթուսը» չնայած արդեն փլեյ-օֆֆում է, բայց պետք է ամրագրի առաջին հորիզոնականը: Առաջիկա խաղում սա է թուրինցիների գերնպատակը: Հաղթելու դեպքում Իտալիայի չեմպիոնը 1/8 եզրափակչում համեմատաբար ավելի թույլ մրցակցի կհանդիպի: Համաձայնեք՝ մրցակիցն ամենաբարդը չէ: Ալեգրիի տղաները կարող են և պետք է հաղթեն հյուրերին, այն էլ՝ ոչ համեստ հաշվով:

«Յուվենթուս»: Հաղթանակ 2 կամ 3 գնդակով — 2,15 գործակից

«Լիոն» — «Սևիլիա»

Մրցաշարային տեսանկյունից սա H խմբի վճռորոշ հանդիպումն է: Չպարտվելու դեպքում «Սևիլիան» Չեմպիոնների լիգայում կշարունակի իր ճանապարհը, իսկ պարտության դեպքում Իսպանիան մրցաշարի 1/8 եզրափակչին 3 մասնակցով կներկայանա:

Իսպանացիներն ունեն 10 միավոր, իսկ ֆրանսիացիները՝ 7: Հետևաբար «Լիոնը» սեփական երկրպագուների աջակցությամբ առաջ է նետվելու: Նվազագույնը Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիրը ֆրանսիացիների գրպանում է, բայց ինչու՞ չպայքարել ավելի բարձր տեղերի համար: Կորցնելու ոչինչ տանտերերը չունեն:

Դիտարժան ու լարված հանդիպում է սպասվում: «Լիոնն» առաջ կգնա, իսկ «Սևիլիան» կփորձի հակագրոհների վրա որսալ մրցակցին: Թիմերի հնարավորություններն այստեղ հավասար են: Տրամաբանական է գոլերի փոխանակությունը: Երկու կողմերն էլ առջևի գծում բարձրակարգ կատարողներ ունեն:

Երկուսն էլ կխփեն: Այո — 1,70 գործակից

Մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերության կայքում էքսպրեսսի համար ստացանք 10,36 գործակիցը:

Էքսպրես: Պարտված
ՉԼ, F խումբ, 6-րդ տուր
23:45/7 դկտ
«Ռեալ Մադրիդ» — «Բորուսիա» Դորտմունդ
ՉԼ, E խումբ, 6-րդ տուր
23:45/7 դկտ
«Տոտենհեմ» — «ԲԿՄԱ»
ՉԼ, H խումբ, 6-րդ տուր
23:45/7 դկտ
«Յուվենթուս» — «Դինամո» Զագրեբ
ՉԼ, H խումբ, 6-րդ տուր
23:45/7 դկտ
«Լիոն» — «Սևիլիա»
Վերջնական
Գ.
67% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 67%
Չի՛ հաղթի 33%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ