Ամենօրյա էքսպրեսս. խաղում ենք 10,32 գործակցով

23:45, 19 նյմ 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում այսօր կդիտարկենք եվրոպական թոփ առաջնությունների 4 հանդիպում: Էքսպրեսսի համար ստացել ենք 10,32 գործակիցը:

«Մանչեսթեր Յունայթեդ» — «Արսենալ»

Ուիքէնդի կենտրոնական հանդիպումներից մեկը կկայանա «Օլդ Թրաֆորդում»: Կմրցեն վեցերորդ հորիզոնականում գտնվող «կարմիր սատանաներն» ու ավանդական՝ չորրորդում գնտվող «Արսենալը»: Վենգերն ընդդեմ Մոուրինյոյի. հետաքրքիր դիմակայություն է:

Բարդ է ելքի վերաբերյալ կանխատեսում անելը: Մասնագետները նախապատվությունը տալիս են տանտերերին, բայց պատճառը հենց «Յունայթեդի» տանտեր լինելու հանգամանքն է:

«ՄՅու»-ն խաղում է տանը և պարտավոր է խաղալ առաջին համարով: «Արսենալը» պաշտպանությունում խնդիրներ ունի, ինչի մասին վկայում են վերջին խաղերում լոնդոնցիների ընդունած գնդակները: «Լյուդոգորեցի» դեմ արտագնա խաղում «զինագործները» մեկնարկային 15 րոպեների ընթացքում արդեն հասցրել էին 2 գնդակ բաց թողել: Այնպես որ, տանտերերի գոլը լրիվ հավանական է: «Արսենալն» իր հերթին ուժեղ հարձակման գիծ ունի: Թիկունքում Մոուրինյոյի թիմը խնդիրներ ունի, հետևաբար հյուրերի գոլն էլ է հավանական: Հետաքրքիր ու սկզբունքային խաղում սպասում ենք գոլերի փոխանակությանը: «Երկուսն էլ կխփեն — Այո» խաղադրույքի գործակիցը 1,77 է:

«Բարսելոնա» — «Մալագա»

Տարօրինակ է, բայց այս խաղում էլ ելքի վերաբերյալ խաղադրույք չենք առաջարկի: Նախ, «Բարսելոնան» ավանդաբար վատ է հանդես գալիս հավաքականների ելույթներից հետո: Մեսսին, Նեյմարը և մի շարք այլ խաղացողներ երկար ճանապարհ են անցել, հոգնածությունը կարող է ազդել նրանց խաղի վրա: Բացի այդ, Էնրիկեի թիմը կադրային լուրջ խնդիրներ ունի: Ճիշտ է, Լուչոն ասել է, որ Ալբան ու Պիկեն պատրաստ են խաղադաշտ դուրս գալուն, բայց չեմ կարծում, թե մարզիչը ռիսկի կդիմի: Առջևում խիտ գրաֆիկով ավելի բարդ հանդիպումներ են սպասվում: Ամենալուրջ կորուստը Լուիս Սուարեսի որակազրկումն է: Ուրուգվայցին նախորդ տուրում ստացավ հինգերորդ դեղին քարտն ու բաց կթողնի առաջիկա հանդիպումը: Պակո Ալկասերը իր նոր ակումբում վերջապես գոլերի հաշիվը բացելու հրաշալի շանս ունի:

Ինչ վերաբերում է «Մալագային», ապա թիմի գործերը վատ չեն ընթանում: Միջակ անդալուսցիները 15 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը:

Առաջարկում ենք խաղադրույք կատարել այն բանի վրա, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները նվազագույնը 2 դեղին քարտ կստանան: Կատալոնացների վերջերս տաքարյուն են դարձել: Մեսսին, ով ժամանակին ֆուտբոլային աշխարհի ամենահանգիստ ներկայացուցիչներից էր, սկսել է շատ նյարդայնանալ և դեղին քարտեր է հավաքում: Նեյմարը նույնպես հաճախ է զգուշացվում, իսկ Մասկերանոյի, Պիկեի ու Բուսկետսի մասին խոսելն ավելորդ է: Գործակիցը 1,85 է:

«Բորուսիա Դորտմունդ» — «Բավարիա»

Բունդեսլիգայում կկայանա առաջին շրջանի ամենասպասված հանդիպումը: Լեփ-լեցուն «Սիգնալ Իդունա Պարկը» կընդունի չեմպիոն և ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Բավարիային»:

Մյունխենցիներն Անչելոտտիի գլխավորությամբ այնքան էլ լավ հանդես չեն գալիս: Ճիշտ է, «Բավարիան» առաջնությունում 24 միավորով առաջատարությունը կիսում է «Լեյպցիգի» հետ, բայց Չեմպիոնների լիգայում այնքան էլ վստահ հանդես չի գալիս: Մյունխենցիները նախորդ մրցաշրջանի համեմատ ավելի շատ են բաց թողնում:

Ինչ վերաբերում է «Բորուսիային», ապա Տուխելի թիմի գործերը ներքին առաջնությունում լավ չեն ընթանում: Եթե Չեմպիոնների լիգայում «Բորուսիան» 4 տուրերից հետո «Ռեալի» հետ գտնվելով նույն խմբում առաջատարն է, ապա Բունդեսլիգայում «մեղուներն» ընդամենը հինգերորդն են: Դորտմունդցիները շատ են խփում, բայց շատ էլ բաց են թողնում: Ավելին, խփած գոլերի ցուցանիշով Տուխելի թիմն ընթացիկ մրցաշրջանում գերազանցում է նույնիսկ «Բավարիային» (25-24):

Գերմանական թեժ ու հետաքրքիր հակամարտություն է սպասվում: Ենթադրվում է, որ գոլերի փոխանակություն այս խաղում կլինի: Երկու թիմերն էլ համաշխարհային մակարդակի հարձակվողներ ունեն: Առաջարկում ենք «12 և Շատ 2,5 գոլ» խաղադրույքը: Այսինքն, թիմերից մեկը գոլառատ խաղում կհաղթի: Գործակիցը 1,97 է:

«Յուվենթուս» — «Պեսկարա»

Թուրինում չեմպիոն «Յուվենթուսը» կընդունի ընթացիկ մրցաշրջանի հետնապահներից մեկին՝ «Պեսկարային»: Անշուշտ, բուքմեյքերները «Ծեր Սինյորային» ակնհայտ նախապատվություն են տալիս:

Հյուրերը դժվար թե կարողանան դիմադրել հզոր մրցակցին: «Պեսկարան» ընթացիկ մրցաշրջանում ընդամենը 1 հաղթանակ է տարել: Ա Սերիայի համեստ նորեկը ոչնչով աչքի չի ընկնում: Թիմը 12 խաղերում բաց է թողել 20 և խփել է ընդամենը 9 գոլ: Ցուցանիշներն ամեն ինչ ասում են:

«Յուվենթուսն» իրավունք չունի սեփական դաշտում այսպիսի մրցակցի դեմ միավորներ կորցնել: 1,60 գործակցով առաջարկում ենք խաղադրույք կատարել այն բանի վրա, որ տանտերերը երկու խաղակեսերում էլ աչքի կընկնեն: Դիբալան, Իգուաինն ու մյուսները կարող են մի քանի գնդակ ուղարկել պեսկարացիների դարպասը:

Մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերության կայքում էքսպրեսսի համար ստացանք 10,32 գործակիցը:

Էքսպրես: Պարտված
ԱՊԼ, 12-րդ տուր
16:30/19 նյմ
«Մանչեսթեր Յունայթեդ» — «Արսենալ»
Պրիմերա, 12-րդ տուր
19:15/19 նյմ
«Բարսելոնա» — «Մալագա»
Բունդեսլիգա, 11-րդ տուր
21:30/19 նյմ
«Բորուսիա Դորտմունդ» — «Բավարիա»
Ա Սերիա, 12-րդ տուր
23:45/19 նյմ
«Յուվենթուս» — «Պեսկարա»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ