Ամենօրյա էքսպրեսս. խաղում ենք 10,02 գործակցով

22:00, 18 փտր 2016
Խաղում է
«Ամենօրյա էքսպրեսսի» շրջանակներում դիտարկում ենք 3 հանդիպում: Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում կկայանան «Բորուսիա Դորտմունդ» — «Պորտու», «Ֆիորենտինա» — «Տոտենհեմ» եւ «Սեւիլիա» — «Մյոլդե» զույգերի առաջին հանդիպումները: 

«Բորուսիա Դորտմունդ» — «Պորտու» 

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի գլխավոր դիմակայություններից մեկում ուժերը կչափեն Դորտմունդի «Բորուսիան» ու «Պորտուն»: Թիմերը ուրախ տրամադրությամբ են մոտենում այս հանդիպմանը: «Բորուսիան», թեեւ դժվարությամբ, բայց կարողացավ հաղթել ետնապահ «Հանովերին», իսկ «Պորտուն» պորտուգալական կլասիկոյում մրցակցի հարկի տակ հաղթեց «Բենֆիկային»:

Ակնկալում եմ, որ այսօր թիմերը կփոխանակվեն գոլերով: Թեեւ վերջին ժամանակներս «Բորուսիան» արդյունավետությամբ չի փայլում, բայց սպասվում է, որ այսօր շարք կվերադառնա թիմի լավագույն ռմբարկու Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, իսկ «Պորտուն» վերջին 3 արտագնա խաղերում խփել է 8 գնդակ, իսկ վերջին հաղթանակը բարձրացրել է թիմի տրամադրությունը եւ հաշվի առնելով «Բորուսիայի» խնդիրները պաշտպանությունում` կարելի է սպասել, որ պորտուգալացիները կգրավեն «մեղուների» դարպասը: Ճիշտ է` Բունդեսլիգայի վերջին 3 խաղերում «Բորուսիան» գնդակ բաց չի թողել, բայց այդ խաղերում թիմի մրցակիցների կարգը անհամեմատելի է «Պորտուի» հետ:

«Ֆիորենտինա» — «Տոտենհեմ» 

«Տոտենհեմը» պայքարում է չեմպիոնության համար եւ այժմ նրան պարզապես խանգարում է Եվրոպա լիգան: «Ֆիորենտինան» այս մրցաշարում ավելի մեծ մոտիվացիա ունի, քանզի նախ թիմը չի ապահովել հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում իր մասնակցությունը, երկրորդ` նախորդ տարի թիմը հասավ կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց ապագա հաղթող «Սեւիլիային»: Հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ «Ֆիորենտինան» խաղալու է տանը, կարելի է այս խաղի համար վերցնել նրանց հաղթանակի խաղադրույքը:

«Սեւիլիա» — «Մյոլդե» 

Եվրոպա լիգայի գործող գավաթակիրը ակնհայտ ֆավորիտ է: Ընդհանրապես ոչ ոք նորվեգական ակումբին չէր սպասում այս փուլում: Թիմն արդեն հրաշքներ գործել է` հայտնվելով խմբային փուլում ու դուրս գալով փլեյ-օֆֆ, բայց դժվար թե հիմա այդ հրաշքները շարունակվեն: «Սեւիլիան» հիանալի մարզավիճակում է, խաղում է սեփական հարկի տակ, որտեղ 13 անընդմեջ հաղթանակ է տարել: Անդալուսցիները կհաղթեն նաեւ այս խաղում, բայց չեմ առաջարկի նրանց հաղթանակի վերաբերյալ խաղադրույք: Այս խաղի համար կվերցնեի «երկրորդ խաղակեսը ավելի արդյունավետ կստացվի» խաղադրույքը: Վերջին ժամանակահատվածում «Սեւիլիան» ուժերը պահում է երկրորդ կեսում եւ նախորդ 4 տնային խաղերում այս խաղադրույքն աշխատել է: Բացի այդ, սկանդինավյան թիմերը մշտապես լավ են պատրաստված լինում, բայց տանտերերի կարգն իրենը կասի երկրորդ կեսում:

Էքսպրես: Պարտված
Եվրոպա լիգա. 1/16 եզրափակիչ. առաջին հանդիպում
22:00/18 փտր
«Բորուսիա Դորտմունդ» - «Պորտու»
Եվրոպա լիգա. 1/16 եզրափակիչ. առաջին հանդիպում
22:00/18 փտր
«Ֆիորենտինա» - «Տոտենհեմ»
Եվրոպա լիգա. 1/16 եզրափակիչ. առաջին հանդիպում
22:00/18 փտր
«Սեւիլիա» - «Մյոլդե»
Վերջնական
Գ.
33% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 33%
Չի՛ հաղթի 67%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ