Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 10,00 գործակցով

23:00, 20 օգս 2017
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում այսօր կդիտարկենք եվրոպական թոփ առաջնություններից 4 հանդիպում: Անգլիայում լոնդոնյան դերբիի շրջանակներում կմրցեն «Տոտենհեմն» ու «Չելսին», Իսպանիայում «Բարսելոնան» կընդունի «Բետիսին», Իտալիայում կմրցի «Կրոտոնե» — «Միլան» զույգը, իսկ Ֆրանսիայում «ՊՍԺ»-ն Փարիզում կփորձի լուծել «Թուլուզի» հարցերը:

«Տոտենհեմ» — «Չելսի»

Առաջին մեծ լոնդոնյան դերբին նոր մեկնարկած առաջնությունում: Թիմերը տարբեր կերպ սկսեցին 2017/18թթ. մրցաշրջանը:

«Չելսին» սուպերգավաթային խաղում նախ տիտղոսը զիջեց «Արսենալին», այնուհետև առաջնության մեկնարկային տուրում տնային խաղում 2:3 հաշվով պարտվեց «Բարնլիին»: «Ազնվականները» 14-րդ րոպեից սկսած 10 հոգով էին խաղում, քանի որ Կեհիլը կարմիր քարտ ստացավ: Այնուամենայնիվ, պետք է արժանին մատուցել Կոնտեի տղաներին, քանի որ նրանք կարողացան 10 հոգով 2 գոլ խփել: Անգլիայի չեմպիոնը տրասնֆերային պատուհանի ընթացքում լուրջ կորուստներ ու համալրումներ ունեցավ: Գլխավոր կորուստը Մատիչի «ՄՅու» տեղափոխությունն է: Սա մի փոքր տարօրինակ տրանսֆեր էր, քանի որ սերբ հենակետայինը չեմպիոնական «Չելսիի» գլխավոր «մեղավորներից» մեկն էր: Անկասկած, Մատիչի հեռանալով «Չելսիի» խաղն ու հատկապես պաշտպանությունը շատ տուժեց: Թիմից հեռացան նաև Զուման ու Կուադրադոն, ովքեր վարձավճարով էին ելույթ ունենում: Ինչ վերաբերում է համալրումներին, ապա գլխավոր ուժեղացումը Ալվարո Մորատայի ժամանումն է: «Չելսիի» կազմը համալրել են նաև կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռուդիգերն ու Բակայոկոն, ով ըստ երևույթին պետք է փակի Մատիչի դիրքը:

Ինչ վերաբերում է «Տոտենհեմին», ապա Պոչետինոյի թիմի կազմում առանձնապես ոչինչ չի փոխվել: Նախորդ մրցաշրջանի կորիզը պահպանվել է: Հարի Քեյնը, Ալլին, Էրիկսենն ու մյուսները մնացել են թիմում: «Տոտենհեմը» շարունակում է բավականին կայուն ֆուտբոլ ցուցադրել: Սեփական հարկի տակ Պոչետինոյի գլխավորած կոլեկտիվը չեմպիոնի դեմ խաղում ֆավորիտ է:

«Ուեմբլիում» (այս մրցաշրջանում «Տոտենհեմը» հանդես կգա հենց այս մարզադաշտում) տանտերերը սեփական երկրպագուների աջակցությամբ կփորձեն առաջ գնալ ու հերթական 3 միավորը վաստակել: Գոլեր այս խաղում պետք է լինեն, քանի որ երկու թիմերի կազմերում էլ շատ են բարձրակարգ կատարողները: «Չելսին» իր հերթին կփորձի ամեն գնով 3 միավոր վաստակել, հակառակ դեպքում առաջին 2 տուրերից հետո չեմպիոնական պայքարում բավական շատ կզիջի իր մրցակիցներին: Մի խոսքով, երկու թիմերն էլ միտված են լինելու քաղել առավելագույնը, հետևաբար կմտածեն գոլ խփելու մասին: Տրամաբանական է «երկուսն էլ կխփեն: Այո» խաղադրույքը, որի գործակիցը 1,67 է:

«Բարսելոնա» — «Բետիս»

«Բարսելոնան» Պրիմերայի մեկնարկային տուրում կընդունի «Բետիսին»: Առնվազն 5 պատճառ կարելի է նշել, որի համար կատալոնացիները պարտավոր են հաղթել մրցակցին: Առաջին` տնային խաղում պետք է հաղթել կարգով շատ ավելի ցածր «Բետիսին»: Երկրորդ` առաջնությունը պետք է վստահ մեկնարկել: Երրորդ` Իսպանիայի սուպերգավաթում «Ռեալից» կրած պարտություններից հետո պետք է վերականգնել երկրպագուների վստահությունը: Չորրորդ` բոլորն են տեղյակ Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության մասին: Այդպիսի պատահարները սովորաբար լրացուցիչ մոտիվացիա են հանդիսանում թիմերի համար: Պետք է հաղթել և մի փոքր ուրախացնել վշտացած երկրպագուներին: Հինգերորդ` սա Վալվերդեի առաջին հանդիպում է Լա լիգայում: Ի դեպ, մինչ այս անցկացրած պաշտոնական խաղերում Վալվերդեն միայն պարտվել է: Ահա մի քանի պատճառ, որի համար «կապտանռնագույնները» չնայած վնասվածքների ու խնդիրների պարտավոր են գերմոտիվացված դուրս գալ խաղադաշտ ու լուծել «Բետիսի» հարցերը:

Վնասվածքների մասին: Սուարեսն ու Ինիեստան բաց կթողնեն Պրիմերայի մեկնարկային հանդիպումը: Սուարեսին ամենայն հավանականությամբ կփոխարինի Պակո Ալկասերը, իսկ Ինիեստային փոխարինողների թեկնածուներն ավելի շատ են: Փոխարենը Մեսսին պատրաստ է հանդիպմանը: Ավելին, արգենտինացին «Ռեալի» դեմ երկրորդ խաղում կատալոնացիների այն քչաթիվ ֆուտբոլիստներից էր, ով լավ հանդես եկավ:

Ինչ վերաբերում է «Բետիսին», ապա անդալուսյան ակումբից հեռացել է Ռուբեն Կաստրոն: Թիմը նոր մարզիչ ունի` Կիկե Սետյենը: Սևիլիական ակումբի կազմը համալրել են Գուարդովն ու Խավի Գարսիան:

Տրամաբանական է «Բարսելոնայի» վստահ հաղթանակը: «Բետիսի» կարգի թիմի դեմ խաղում պետք է հաղթել ու վերականգնել սեփական ուժերի նկատմամբ վստահությունը: Առաջարկում ենք «Բարսելոնայի» տոտալ 2,5-ից շատ գոլը: Չի բացառվում, որ հյուրերն էլ աչքի ընկնեն, բայց «Բարսելոնան», անկասկած, ողջ հանդիպման ընթացքում միտված է լինելու մրցակցի դարպասին: Գործակիցը 1,81 է:

«Կրոտոնե» — «Միլան»

Կերպարանափոխված «Միլանը» Ա Սերիայի առաջին տուրում կհյուրընկալվի «Կրոտոնեին»: «Ռոսսոներները» ներքին առաջնությունը կսկսեն շատ բարձր տրամադրությամբ, քանի որ շաբաթվա ընթացքում Եվրոպա լիգայի ուղեգիր են վաստակել: Իտալական ակումբը որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում 6:0 հաշվով ջախջախեց «Շկենդիային» և 100 տոկոսով ապահովեց մասնակցությունը Եվրոպա լիգայի խմբային փուլին:

«Միլանի» մասին խոսելիս չենք կարող չնշել լուրջ համալրումները, որոնք վերաբերում են թե պաշտպանությանը, թե հարձակմանը: Վինչենցո Մոնտելայի թիմը տրանսֆերային պատուհանի ամենաակտիվ թիմերից մեկն էր: «Միլանի» կազմը համալրել են Լեոնարդո Բոնուչին, Անդրե Սիլվան, Անդրեա Կոնտին, Հական Չալխանողլուն ու Լուկաս Բիգլիան: Սրանք շատ լուրջ համալրումներ են: Ավելին, շատերի կարծիքով «Միլանը» այս մրցաշրջանում հաստատ կխառնվի չեմպիոնական հարցերին:

Ինչ վերաբերում է «Կրոտոնեին», ապա թիմը նախորդ մրցաշրջանում մի կերպ կարողացավ պահպանել տեղն ուժեղագույնների խմբում: Լուրջ համալրումներ կազմում չեն եղել: «Կրոտոնեի» գլխավոր խնդիրը, ինչպես նախորդ տարի, Ա Սերիան չլքելն է:

Առաջարկում ենք խաղադրույք կատարել հյուրերի հաղթանակի և տոտալ 1,5-ից շատ գոլի վրա: Միլանցիները շատ լավ տեմպ են հավաքել: Պետք չէ մոռանալ նաև մինչմրցաշրջանի ընթացքում «Բավարիայի» նկատմամբ տարած 4:0 հաշվով հաղթանակը: Չնայած հանդիպումն արտագնա է, բայց «ռոսսոներները»  կհաղթեն կարգով շատ ավելի թույլ մրցակցին ու վստահորեն կսկսեն առաջնությունը: Գործակիցը 1,87 է:

«ՊՍԺ» — «Թուլուզ»

Լիգա 1-ի առաջատարներից մեկը սեփական հարկի տակ կընդունի «Թուլուզին»: «ՊՍԺ»-ն Ֆրանսիայի ընթացիկ առաջնության գլխավոր ֆավորիտն է: Դե իհարկե, որ թիմն այդպիսի նորեկ ունենար ու ֆավորիտ չհամարվեր: Ընթացիկ տրանսֆերային պատուհանի գլխավոր տեղափոխությունը հենց «ՊՍԺ»-ն է իրականացրել: Նեյմարը ռեկորդային` 222 միլիոն եվրոյի դիմաց «Բարսելոնայից» տեղափոխվեց Փարիզ: Կազմի ավելի ուժեղ համալրում անհնար է պատկերացնել: Բրազիլացին «Գենգամի» դեմ 2-րդ տուրի խաղում արդեն հասցրել է բացել իր գոլերի հաշիվը: Փարիզցիների երկրորդ լուրջ համալրումը Դանի Ալվեսի տրանսֆերն է: Փոխարենը Ֆրանսիայի մայրաքաղաքը լքել են Բլեզ Մաթյուիդին ու Խեսեն, իսկ Մաքսվելն ավարտել է ֆուտբոլային կարիերան:

«Թուլուզը» մեկնարկային 2 տուրերից հետո իր ակտիվում 1 հաղթանակ և 1 պարտություն ունի: Տրանսֆերներից կարելի է առանձնացնել Յայա Սանոգոյի «Արսենալից» ժամանումը: Առաջիկա խաղում հյուրերը գործնականում միավոր վաստակելու ոչ մի շանս չունեն:

Առաջարկում ենք խաղադրույք կատարել այն բանի վրա, որ տանտերերը 3-ից շատ գոլ կխփեն: «ՊՍԺ»-ի հարձակվողական պոտենցիալը շատ մեծ է: Էդինսոն Կավանիին, Դի Մարիային ու Պաստորեին միացավ նաև Նեյմարը, ով սարսափ է ցանկացած պաշտպանի համար: Նվազագույնը 3 գոլ տնային խաղում փարիզցիները կուղարկեն միջակ մրցակցի դարպասը: Շատ հավանական է, որ նաև չորսը, հինգը և այդպես շարունակ: Գործակիցը 1,77 է:

Մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերության կայքում էքսպրեսսի համար ստացանք 10,00 գործակիցը!

Էքսպրես: Պարտված
ԱՊԼ, 2-րդ տուր
19:00/20 օգս
«Տոտենհեմ» — «Չելսի»
Լա լիգա, առաջին տուր
22:15/20 օգս
«Բարսելոնա» — «Բետիս»
Ա Սերիա, առաջին տուր
22:45/20 օգս
«Կրոտոնե» — «Միլան»
Լիգա 1, 3-րդ տուր
23:00/20 օգս
«ՊՍԺ» — «Թուլուզ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ