Ամենօրյա էքսպրեսս. «Վալենսիան» եւ «Ռեալը» կփոխանակվեն գոլերով, «Սեւիլիան» կհաղթի հյուրընկալվելիս

23:30, 03 հնվ 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» ամենօրյա էքսպրեսս բաժնում այսօր դիտարկելու ենք չորս հանդիպում: ԱՊԼ-ի 20-րդ տուրում «Էվերթոնը» կընդունի «Տոտենհեմին», իսկ Պրիմերայի 18-րդ տուրում «Աթլետիկը» կհյուրընկալի «Լաս Պալմասին», «Սեւիլիան» կհյուրընկալվի «Գրանադային» եւ տուրի կենտրոնական խաղի շրջանակներում կմրցեն «Վալենսիան» ու Մադրիդի «Ռեալը»:

Առաջին խաղը, որին կանդրադառնանք, «Էվերթոն» — «Տոտենհեմ» հանդիպումն է: Թիմերը անգլիական ֆուտբոլի սիրահարներին խոստանում են հետաքրքիր ու անհաշտ պայքար, բայց ինչպես ասում են՝ ֆուտբոլն առաջին հերթին գեղեցիկ է գոլերով: Վերջին անգամ «Էվերթոնը» գոլ չի խփել 2015 թվականի հոկտեմբերի 17-ին, երբ սեփական դաշտում 0:3 հաշվով զիջեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Ռոբերտո Մարտինեսի թիմը վերջին խաղերում այնքան էլ հաջող հանդես չի գալիս, բայց միևնույն է` կարողանում է գոլ խփել: Հրաշալի մարզավիճակում է թիմի ռմբարկու Ռոմելու Լուկակուն, ով իր արդյունավետ ֆուտբոլով դարձել է Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուներից մեկը: «Տոտենհեմը» վերջին շրջանում շատ հաջող է հանդես գալիս: Լոնդոնցիները վերջին 3 խաղերում հաղթել են, ինչի շնորհիվ հանգրվանել են ՉԼ-ի ուղեգիր ապահովող 4-րդ հորիզոնականում: Մի խոսքով, Ռոմելու Լուկակուի հրաշալի մարզավիճակն ու «Տոտենհեմի» վստահ ելույթները հանգեցնում են այն մտքին, որ թիմերն այսօր կփոխանակվեն գոլերով եւ կտեսնենք արդյունավետ ֆուտբոլ: Խաղադրույք՝ «երկուսն էլ գոլ կխփեն»

«Գրանադան» պայքարում է Բարձրագույն խմբում մնալու, իսկ «Սեւիլիան»՝ եվրագավաթային գոտում տեղ ունենալու համար: Չնայած գրանադացիները դժվար կացության մեջ են եւ միավորների կարիք ունեն, բայց առաջարկում ենք խաղադրույք կատարել անդալուսցիների հաղթանակի վրա: Ճիշտ է՝ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ունայ Էմերիի թիմը դեռ ոչ մի արտագնա հաղթանակ չի տարել, բայց այս անգամ դրա նախադրյալները կան: Առաջին՝ կփորձեն ընդհատել դրսում անհաջող խաղերի շարքը: Երկրորդ՝ թիմը պայքարում է եվրագավաթներում տեղ ունենալու համար: Երրորդ՝ «Սեւիլիան» վերջին անգամ պարտվել է նոյեմբերի 21-ին («Ռեալ Սոսյեդադին»), իսկ «Գրանադան» տանը անցկացրած խաղերի առումով Պրիմերայում վատագույն ցուցանիշն ունի: Հետեւաբար՝ «Սեւիլիայի» հաղթանակը լիովին հնարավոր է:

Բիլբաոյի «Աթլետիկը», որը կամաց-կամաց մրցաշարային աղյուսակով վեր է բարձրանում, սեփական հարկի տակ խաղալու է «Լաս Պալմասի» հետ: Էռնեստո Վալվերդեի թիմը վերջին անգամ սեփական հարկի տակ պարտվել է սեպտեմբերի վերջին՝ 1:2 հաշվով զիջելով Մադրիդի «Ռեալին»: Հյուրերն էլ, իրենց հերթին, 2015/16 թթ. մրցաշրջանում բոլոր մրցաշարերում հյուրընկալվելիս անցկացրած հանդիպումներում ոչ մի հաղթանակ չունեն: Հաշվի առնելով նաեւ այն, որ բասկերը վերջին երեք խաղում 9 գնդակ են խփել, ընտրում ենք «տանտերերի (-1) ֆորայով հաղթանակ» խաղադրույքը:

Եվ տուրի կենտրոնական խաղը Վալենսիայի «Մեսթալիա» մարզադաշտում է, ուր տեղի համանուն թիմը հանդիպելու է Մադրիդի «Ռեալին»: Տանտերերը Պրիմերայի վերջին 17 տնային խաղերում ոչ մի պարտություն չի կրել, իսկ գոլազուրկ ոչ- ոքի վերջին անգամ խաղացել է սեպտեմբերի 19-ին՝ «Բետիսի» հետ: Ռաֆայել Բենիտեսի թիմն էլ լուրջ թիմերի դեմ հյուրընկալվելիս հաջող չի խաղում, ինչի վառ ապացույցը «Վիլյառեալից» եւ «Սեւիլիայից» կրած պարտություններն են (1:0 3:2): Այս թիմերի միջեւ հանդիպումները բավական գոլառատ են ստացվում, հաճախ երեք եւ ավելի գոլ է խփվում: Հաշվի առնելով այս ամենը՝ ընտրում ենք «երկու թիմերն էլ գոլ կխփեն» խաղադրույքը:

Էքսպրես: Պարտված
ԱՊԼ, 20-րդ տուր
20:00/3 հնվ
«Էվերթոն» - «Տոտենհեմ»
Պրիմերա, 18-րդ տուր
19:00/3 հնվ
«Գրանադա» - «Սեւիլիա»
Պրիմերա, 18-րդ տուր
21:15/3 հնվ
«Աթլետիկ» - «Լաս Պալմաս»
Պրիմերա 18-րդ տուր
23:30/3 հնվ
«Վալենսիա» - «Ռեալ Մադրիդ»
Վերջնական
Գ.
50% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 6 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ