Ամենօրյա էքսպրեսս. Թուրինում գոլառատ խաղ չի լինի, «Արսենալն» ու «Բարսելոնան» կփոխանակվեն գոլերով

23:45, 23 փտր 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում այս անգամ կդիտարկենք Չեմպիոնների լիգայի խաղային օրվա 2 հանդիպում: «Արսենալը» կընդունի մրցաշարի գործող չեմպիոն «Բարսելոնային», իսկ «Յուվենթուսը»՝ Գվարդիոլայի «Բավարիային»:

«Արսենալ» — «Բարսելոնա»

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ամենահետաքրքիր զույգերից մեկը՝ «Արսենալ» — «Բարսելոնա»: Հասկանալի է, որ ֆավորիտը հյուրերն են, չնայած «Բարսան» վերջերս արտագնա խաղերում անյքան էլ վստահ չի գործում: Բուքմեյքերները գոլառատ խաղ են սպասում և դրա համար ունեն բոլոր հիմքերը: Երկու թիմերն էլ գեղեցիկ ու հարձակվողական ֆուտբոլ են դավանում: Եթե «Արսենալը» չի ցանկանում հերթական անգամ դուրս չմնալ 1/8 եզրափակչից, ապա անպայման պետք է փորձի գոլ խփել Էնրիկեի թիմին: Դա իրականությունից այնքան էլ հեռու չէ, քանի որ կատալոնացիները վերջերս հաճախ են բաց թողնում և խնդիրներ ունեն պաշտպանությունում, իսկ «զինագործները» առջևի գծում շատ բարձրակարգ կատարողներ ունեն: Դժվար է պատկերացնել, որ հյուրերն այս խաղում գոլ չեն խփի: Մեսսի-Սուարես-Նեյմար հարձակվողական եռյակ ունեցող թիմի դեպքում դա գործնականում անհնար է:

Առաջարկում ենք «երկուսն էլ կխփեն» խաղադրույքը, որի գործակիցը 1,62 է:

«Յուվենթուս» — «Բավարիա»

Զուգահեռաբար ընթացող խաղում հզոր պաշտպանություն ունեցող «Յուվեն» կընդունի հրաշալի մարզավիճակում գտնվող «Բավարիային»: Բուքմեյքերները՝ ի տարբերություն օրվա մյուս հանդիպման, Թուրինում գոլառատ խաղ չեն սպասում: Դիմակայության առաջին խաղում թիմերը հնարավորինս զգույշ կգործեն: Բուֆոնի պես դարպասապահ և նման ուժեղ հարձակման գիծ ունեցող թիմի համար սեփական դաշտում չպարտվելը բարդ, բայց իրական թվացող առաջադրանք է: Բաց ֆուտբոլ «Յուվենթուս» մարզադաշտում չի ընթանա: «Յուվեն» հավանաբար վստահ կպաշտպանվի ու կփորձի գոլ խփել «Բավարիային», բայց Նոյերն ու մյունխենցիների պաշտպանները քնած չեն:

1,65 գործակցով առաջարկում ենք «ՏՔ 2,5 գոլ» խաղադրույքը:

Էքսպրես: Պարտված
ՉԼ, 1/8 եզրափակիչ
23:45/23 փտր
«Արսենալ» - «Բարսելոնա»
ՉԼ, 1/8 եզրափակիչ
23:45/23 փտր
«Յուվենթուս» - «Բավարիա»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ