Ամենօրյա էքսպրեսս. «Սթոքը» կհաղթի «Էվերթոնին», «Աթլետիկոն» եւ «Էյբարը» կփոխանակվեն գոլերով
«Սթոք Սիթին» շարունակում է անկայուն ելույթներ ունենալ: Մարկ Հյուզի թիմը վերջին հինգ խաղում հաղթանակ չի տոնել, բայց այս անգամ երեք միավոր վաստակելու համար կան բոլոր նախադրյալները: Մրցակիցն «Էվերթոնն» է, որը խաղին մոտենում է սարսափելի կադրային կորուստներով: Դարպասապահ Թիմ Հովարդը, առաջատար պաշտպան Ջոն Սթոունզը, ինչպես նաեւ Կեւին Միրալյաշը չեն մասնակցելու հանդիպմանը: Լուկակուն նույնպես վնասվածք ունի, բայց այս խաղին մասնակցելու շանսեր նրա համար կան:
«Սթոքը» «Էվերթոնի» համար ամենաանհարմար մրցակիցներից մեկն է: Հյուրընկալվելիս «կապույտները» վերջին անգամ հաղթել են 2008 թվականին: Չնայած, որ վերջին երկու խաղերում «իրիսները» վեց գոլ են խփել՝ բաց չթողնելով եւ ոչ մեկը, կարծում եմ, որ Առնաուտովիչ, Բոյան, Աֆելայ, Շաքիրի հարձակման գիծը կկարողանա երեք միավոր վաստակել:
Մադրիդի «Աթլետիկոն» «Բարսելոնայի» դեմ խաղում պարտություն կրելուց բացի նաեւ մեծ կորուստներ ունեցավ: «Էյբարի» հետ առաջիկա խաղին չեն կարողանա մասնակցել մեկնարկային կազմի պաշտպաններից երեքը՝ Գոդինը, Լուիսը եւ Խուանֆրանը: Մրցակիցը նույնպես բավական շատ կորուստներ ունի, խաղին կարող է չմասնակցել թիմի լավագույն ռմբարկու Բորխա Բաստոնը: Բասկյան ակումբը վերջին հինգ խաղերից երեքում պարտվել է, բայց բոլոր խաղերում էլ կարողացել է նվազագույնը մեկ գնդակ խփել: Ճիշտ է, դրան մեծապես նպաստել է հենց Բաստոնը, բայց կարծում եմ, որ անգամ առանց նրա «Աթլետիկոյի» պահեստային պաշտպանական գիծն անցանելի կլինի: Թիմերը նախորդ երկու խաղերն անցկացրել են «Էյբարի» հարկի տակ եւ երկուսում էլ հաջողությունն ուղեկցել է հյուրերին: Կարծում եմ, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլի հեղինակ կդառնան:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: