Ամենօրյա էքսպրեսս. «Սթոքը» եւ «Արսենալը» կփոխանակվեն գոլերով, «Ռեալը» կոչնչացնի «Սպորտինգին»

20:15, 17 հնվ 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» հերթական էքսպրեսսում կքննարկենք երեք հանդիպում: «Ուդինեզեն» կհյուրընկալի «Յուվենթուսին», «Սթոք Սիթին» կհանդիպի «Արսենալին» եւ «Ռեալի» հյուրը կլինի Խիխոնի «Սպորտինգը»: Խաղում ենք 4.9 գործակցով:

Առաջնության առաջին տուրում «Յուվենթուսը» անսպասելիորեն սեփական հարկի տակ պարտվեց «Ուդինեզեին» եւ այդ հանդիպումով սկսվեց թուրինյան ակումբի անհաջող խաղերի շարքը: «Յուվեն» կձգտի երկրորդ շրջանի առաջին հանդիպումը հաջող սկսել ու տանել 10-րդ անընդմեջ հաղթանակը: Բացի դրանից, «Ծեր Սենյորան» կփորձի օգտվել «Ինտերի» սայթաքումից ու բարձրանալ երկրորդ հորիզոնական: «Ուդինեզեն» զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը եւ այս մրցաշրջանում լուրջ նպատակներ այլեւս չունի: Հնարավոր է, որ այս խաղը գոլառատ ստացվի, բայց մենք առաջարկում ենք այս էքսպրեսում առանց ռիսկերի խաղալ ու տվյալ խաղի համար ընտրել ենք միայն «Յուվեի» հաղթանակը:

«Ռեալը» Զինեդին Զիդանի գլխավորությամբ առաջին խաղում շատ վստահ էր և երեւում էին ֆրանսիացի մասնագետի առաջին մարտավարական փոփոխությունները: Ի տարբերություն «Բենիտեսի» գլխավորած թիմի, այստեղ զգացվում էր, որ ֆուտբոլիստները նվիրված են խաղում, և իրենք անձամբ ասել են, որ Զիդանի համար պատրաստ են ամեն ինչի: «Ռեալը» առաջին տուրում ոչ-ոքի խաղաց «Սպորտինգի» հետ, այս անգամ նման բան չի լինի: «Ռեալը» տանն է խաղում: Իսկ ահա «Սպորտինգը» բոլոր առումներով վատ վիճակում է և ուղղակի պետք է համակերպվի այն փաստի հետ, որ «արքայական» ակումբի հերթական զոհն է լինելու, և իրենց շնորհիվ BBC եռյակը կփորձի իր հաշվին եւս 4-5 գոլ ավելացնել: Այնպես որ, (-2.5) ֆորայով «Ռեալի» հաղթանակը շատ լավ խաղադրույք է այս հանդիպման համար:

Լոնդոնցիները պետք է հաղթեն առաջիկա խաղում, եթե ցանկանում են վերադառնալ առաջին հորիզոնական: Սեփական դաշտում «Սթոք Սիթին» շատ ավելի վստահ է հանդես գալիս: «Բրիտանիայում» պարտվելու դեպքում էլ Մարկ Հյուզի թիմը հազվադեպ է հարազատ մարզադաշտից առանց խփած գոլի հեռանում: Չենք կարող ասել, թե ով կհաղթի, բայց երկու թիմերն էլ մեծ մոտիվացիայով են խաղալու: Խաղադրույք ենք կատարում «երկուսն էլ կխփեն» տարբերակի վրա: «Արսենալի» դեպքում կասկած չկա, իսկ «Սթոք Սիթին» պետք է որ գոնե 1 անգամ ուրախացնի իր երկրպագուներին: Գործակիցը 1,83 է:

Էքսպրես: Պարտված
Ա Սերիա, 20-րդ տուր
18:00/17 հնվ
«Ուդինեզե» - «Յուվենթուս»
Լա լիգա, 20-րդ տուր
19:00/17 հնվ
«Ռեալ» - «Սպորտինգ»
ԱՊԼ, 22-րդ տուր
20:15/17 հնվ
«Սթոք Սիթի» - «Արսենալ»
Վերջնական
Գ.
100% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 4 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ