Ամենօրյա էքսպրեսս. «Սիթին» վստահ հաղթանակ կտոնի, գոլերի պակաս Էյնթհովենում

23:45, 24 փտր 2016
Խաղում է
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում այս անգամ կդիտարկենք Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի այսօր կայանալիք երկու հանդիպումները. «Մանչեսթեր Սիթին» Կիեւում կհյուրընկալվի տեղի «Դինամոյին», ՊՍՎ-ն կհանդիպի Մադրիդի «Աթլետիկոյին»: 

«Դինամո Կիեւ» — «Մանչեսթեր Սիթի»

Հանդիպելու են վերջին երեք խաղերում պարտված «Մանչեսթեր Սիթին» եւ մոտ երկու-երեք ամիս պաշտոնական հանդիպում չանցկացրած «Դինամոն»:

Այս թիմերը միմյանց դեմ խաղացել են 2011-ին՝ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում: Սեփական հարկի տակ կիեւցիները հաղթեցին 2:0, իսկ հյուրընկալվելիս պարտվեցին 0:1՝ դուրս գալով հաջորդ փուլ: Իհարկե, հիմա շատ բան է փոխվել:

«Քաղաքաբնակների» ամենամեծ կորուստը Կեւին դե Բրույնեն է: Յայա Տուրեն, Սերխիո Ագուերոն եւ Դավիդ Սիլվան վերականգնվել են եւ մասնակցելու են խաղին: Տանտերերից բացակայելու են Ռիբկան եւ Անտունեշը:

«Սիթիի»՝ արտագնա խաղերի ցուցանիշները այս տարի լավագույնը չեն. մասնավորապես, Պելեգրինիի թիմն այս մրցաշրջանում հյուրընկալվելիս պարտվել է «Տոտենհեմին», «Յուվենթուսին», «Չելսիին», «Արսենալին», «Էվերթոնին»:

Կիեւյան ակումբը, իր հերթին, հիանալի է անցկացրել մրցաշրջանի նախապատրաստական փուլը՝ վեց խաղերից հաղթելով չորսում, երկու հանդիպում էլ ավարտելով ոչ-ոքի: Բայց պետք է նշել, որ մրցակիցները լեհական, ալբանական, ինչպես նաեւ Բունդեսլիգա 2-ի թիմեր էին:

Հաշվի առնելով հյուրերի կազմի գրեթե ամբողջական լինելը, «Դինամոյի» ոչ լավ մարզավիճակը, կարծում եմ, որ հյուրերը կհաղթեն (-0.75) ֆորայով:

ՊՍՎ — «Աթլետիկո Մադրիդ»

Մադրիդյան ակումբը նախորդ տուրում դժվարին խաղում չկարողացավ հաղթել «Վիլյառեալին»: Ընդհանրապես, վերջին հինգ խաղերում Սիմեոնեի թիմը ընդամենը յոթ միավոր է վաստակել, ինչը Պրիմերայի երկրորդ տեղում ընթացող թիմի համար բավական քիչ է:

ՊՍՎ-ն հիանալի մրցաշրջան է անցկացնում. «Մանչեսթեր Յունայթեդին» ՉԼ-ից դուրս թողնելուց հետո հոլանդացիները նաեւ գլխավորում են ազգային առաջնության մրցաշարային աղյուսակը: 2016-ին էյնթհովենցիներն անցկացրած ութ պաշտոնական խաղերից յոթում հաղթել են, մեկում՝ պարտվել:

Բայց տանտերերը լուրջ կորուստներ ունեն. խաղին չեն մասնակցելու Լյուք դե Յոնգը, Մաքսիմ Լեսթյենը եւ Անդրես Գուարդադոն: Մրցակցի ճամբարում վիրավոր զինվորներն առանցքային չեն. խաղադաշտում չենք տեսնի Կարասկոյին, Փարթիին, Տիագոյին եւ Աուգոստո Ֆերնանդեսին:

Առաջիկա ուիքենդում «Աթլետիկոյին» Մադրիդյան դերբին է սպասում՝ «Ռեալի» հետ: Այս հանգամանքը կստիպի խաղացողներին խնայել ուժերը: Այս տարի հոլանդացիները հիանալի մարզավիճակ են հավաքել, բայց գրանցած արդյունքների ամենամեծ «մեղավորը» Լյուք դե Յոնգն է, ով չի մասնակցելու խաղին: Հարձակման գծի առաջատարի կորուստը հանգեցնում է այն մտքին, որ տանտերերին այդպես էլ չի հաջողվի կոտրել Իսպանիայի լավագույն պաշտպանության դիմադրությունը: Սիմեոնեի պաշտպանական տակտիկան, ըստ իս, առաջիկա խաղում կաշխատի: Ընտրում եմ «հյուրերի հաղթանակ եւ ՏՔ 3.5 գոլ» խաղադրույքը:

Էքսպրես: Պարտված
ՉԼ, 1/8 եզրափակիչ
23:45/24 փտր
«Դինամո Կիեւ» - «Մանչեսթեր Սիթի»
ՉԼ, 1/8 եզրափակիչ
23:45/24 փտր
ՊՍՎ - «Աթլետիկո Մադրիդ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ