Ամենօրյա էքսպրեսս. Շվեդիան կհաղթի Սլովենիային, Ֆրանսիան երկու խաղակեսերում էլ գոլ կխփի

23:00, 30 մյս 2016
Խաղում է
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում դիտարկում ենք երկու ընկերական հանդիպումներ` Շվեդիա — Սլովենիա և Ֆրանսիա — Կամերուն: 

Շվեդիա — Սլովենիա 

Թիմերը տարբեր հարցեր են լուծում: Եթե Շվեդիայի հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին, ապա Սլովենիան գալիք ընկերական խաղերի միջոցով պատրաստվում է աշնանը կայանալիք Աշխարհի առաջնության ընտրական փուլին:

Այս խաղում ավելի շատ մոտիվացված կլինեն շվեդները: Նախ նրանք խաղալու են տանը, երկրորդ` պետք է սեփական երկրպագուներին արդյունք ցույց տալ, որպեսզի նրանց մոտ հույս ներշնչվի, որ հավաքականն ունակ է Ֆրանսիայում լուրջ հաջողությունների հասնել: Սլովենացիների համար ավելի կարևոր է խաղի բարելավումը, իսկ արդյունքն այնքան էլ էական չէ:

Բացի այդ, Սլովենիայի հավաքականը չափազանց անհաջող է խաղում հյուրընկալվելիս: Վերջին 12 արտագնա խաղերում սլովենացիները 10 պարտություն են կրել և տարել ընդամենը երկու հաղթանակ (Սան Մարինոյի ու Լիտվայի նկատմամբ): Շվեդները նախորդ 7 տնային հանդիպումներում մեկ պարտություն է կրել և հաշվի առնելով վերոնշյալ գործոնները` այս խաղի համար կարելի է խաղադրույք կատարել Շվեդիայի հավաքականի հաղթանակի վրա:

Ֆրանսիա — Կամերուն

Եվրո-2016-ի տանտեր ու մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը` Ֆրանսիայի հավաքականը, խաղալու է Կամերուն ազգային ընտրանու հետ: Աֆրիկացիները խնդիրներ չեն լուծում և առաջիկայում լուրջ նպատակներ չունեն, ինչը չես ասի Դիդյե Դեշամի թիմի մասին: Ֆրանսիացիներից շատ են սպասելիքները և շատերը հենց այս ընտրանուն են տեսնում չեմպիոնի դերում:

Առաջիկա ընկերական խաղին վնասվածքների պատճառով չեն մասնակցի Ժերեմի Մաթյեն ու Յոհան Կաբայը, իսկ Անտուան Գրիզմանը մասնակցել է Չեմպիոնների լիգայի եզրափակչին ու հավաքականին կմիանա մի փոքր ուշ:

Այդուհանդերձ, կարծում եմ, որ այս կորուստները չեն խանգարի ֆրանսիացիներին տանն արդյունավետ հանդիպում անցկացնել: Գրիզմանին շատ հանգիստ կարող են փոխարինել Մարսիալը, Պայեն կամ Կոմանը: Հաշվի առնելով մրցակիցների կարգերը և այն, որ Դեշամի թիմը սեփական հարկի տակ նվազագույնը երկու գոլ խփում է, կարծում եմ, որ տանտերերին կհաջողվի խաղակեսերից յուրաքանչյուրում գրավել «սև մայրցամաքը» ներկայացնող ընտրանու դարպասը:

Էքսպրես: Պարտված
Ընկերական հանդիպում
21:30/30 մյս
Շվեդիա - Սլովենիա
Ընկերական հանդիպում
23:00/30 մյս
Ֆրանսիա - Կամերուն
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ