Ամենօրյա էքսպրեսս. «Սեւիլիան» կհաղթի անդալուսյան դերբիում, «Նյուքասլն» ու «Յունայթեդը» նվազագույնը 3 գոլ կխփեն

23:45, 12 հնվ 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» ավանդական բաժնում այս անգամ դիտարկում ենք երկու հանդիպում: Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի պատասխան խաղում ուժերը կչափեն անդալուսյան երկու թիմերը՝ «Սեւիլիան» ու «Բետիսը», իսկ Անգլիայի առաջնության 21-րդ տուրի շրջանակներում «Նյուքասլը» տանը կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: 

«Սեւիլիա» — Բետիս»

Թիմերի միջեւ «Բենիտո Վիլյամարին» մարզադաշտում կայացած առաջին հանդիպմանը «Սեւիլիան» կարողացավ 2:0 հաշվով հաղթել: Պատասխան հանդիպումը կայանալու է «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում, որտեղ «Սեւիլիան» փայլուն է հանդես գալիս՝ այս տարի այնտեղ հաղթելով իսպանական գրանդներ Մադրիդի «Ռեալին» ու «Բարսելոնային»: Էմերիի սաները վերջին 4 տնային խաղերում անառիկ են պահել սեփական դարպասը: Այս ամենը հաշվի առնելով՝ առաջարկում ենք խաղադրույք կատարել «Սեւիլիայի» (-1) ֆորայով հաղթանակի վրա: Կարծում ենք, եթե «Բետիսը» տանը չկարողացավ հաղթել արտագնա խաղերում չափազանց վատ հանդես եկող «Սեւիլիային», ապա «Ռամոն Սանչես Պիսխուանում» ընդհանրապես չի կարողանա դիմակայել Էմերիի թիմին:

«Նյուքասլ» — «Մանչեսթեր Յունայթեդ»

Մի քանի տարի առաջ այս թիմերի միջեւ խաղերում կար ակնհայտ ֆավորիտ: Հիմա այդպես չէ, հանգամանքներն այնպես են դասավորվել, որ այս խաղում երկու թիմերն էլ հավասար նժարի վրա են: Երկու թիմերի համար էլ մրցաշրջանը անհաջող է դասավորվում: Սակայն ի տարբերություն «Յունայթեդի», որի դժգույն խաղի ֆոնին վերջին շրջանում կան 0:0 և 1:0 հաշիվներ, «Նյուքասլը» շատ լավ ֆուտբոլ է խաղում, բայց բախտը երես է թեքել Սթիվ Մաքլարենի ֆուտբոլիստներից: Հաշվի առնելով, որ «Նյուքասլը» տանն է խաղում, իսկ Լուի վան Գալին միմիայն հաղթանակ է անհրաժեշտ, առաջարկում ենք «գոլերը տոտալ 2,5-ից շատ» տարբերակը. հատկապես, որ թիմերը չեն փայլում պաշտպանությունում:

Էքսպրես: Հաղթած
Իսպանիայի գավաթ. 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում
23:30/12 հնվ
«Սեւիլիա» - «Բետիս»
ԱՊԼ, 21-րդ տուր
23:45/12 հնվ
«Նյուքասլ» - «Մանչեսթեր Յունայթեդ»
Վերջնական
Գ.
80% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 5 մարդ
Կհաղթի՛ 80%
Չի՛ հաղթի 20%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ