Ամենօրյա էքսպրեսս. «Սպորտինգն» ու «Ռայո Վալյեկանոն» կփոխանակվեն գոլերով, «Ռոման» չի հաղթի «Կարպիին»

23:45, 12 փտր 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում այս անգամ կդիտարկենք Իսպանիայի և Իտալիայի առաջնության մեկական հանդիպում: Խիխոնի «Սպորտինգը» կընդունի «Ռայո Վալյեկանոյին», իսկ «Կարպին»՝ «Ռոմային»:

«Սպորտինգ Խիխոն» — «Ռայո Վալյեկանո»

Պրիմերայում թիմերը գտնվում են մրցաշարային աղյուսակի հարևանությամբ: «Ռայոն» վաստակել է 23 միավոր և գտնվում է 15-րդ հորիզոնականում, իսկ «Սպորտինգը» 22 միավորով տասնվեցերորդն է: Մադրիդցիների պաշտպանությունը վատագույնն է Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում: Անցկացրած 23 տուրում «Ռայոն» 47 գնդակ է բաց թողել՝ միջինը 2 գոլ ամեն խաղում: Չնայած դրան, Պակո Խեմեսի սաները լավ մարզավիճակում են. արտագնա ոչ-ոքի «Վալենսիայի» դեմ խաղում (2:2), այնուհետև 3:0 հաշվով անսպասելի տնային հաղթանակ «Սելտայի» նկատմամբ, հետո կրկին արտագնա ոչ-ոքի՝ 2:2 «Դեպորտիվոյի» դեմ խաղում: Վերջին տուրում էլ Մադրիդի արվարձանը ներկայացնող ակումբը «Վալլեկաս» ստադիոնում 2:0 հաշվով հաղթեց վտանգավոր գոտում գտնվող «Լաս Պալմասին»: Մի խոսքով, թիմի հարձակումը՝ ի տարբերություն պաշտպանության, վատ չի գործում: Առջևի գծում թիմին մեծ օգուտ կտա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում վարձավճարային հիմունքներով «Բեշիկթաշից» Մադրիդ ժամանած Արաս Օզբիլիսը: Հայ ֆուտբոլիստից մեծ սպասելիքներ ունեն ինչպես «Ռայոյի» երկրպագուները, այնպես էլ հայ ֆուտբոլասերները: Ի դեպ, Արասի նորամուտը ձգձգվում է, քանի որ նա այս անգամ էլ չկա հայտացուցակում:

Ինչ վերաբերում է «Սպորտինգին», ապա վերջին շրջանում այս թիմն էլ է լավ հանդես գալիս: Առաջնության վերջին 3 տուրերում Աբելարդո Ֆերնանդեսի թիմը 7 միավոր է վաստակել: Նախ խիխոնցիները 5:1 հաշվով սեփական դաշտում ջախջախեցին «Ռեալ Սոսյեդադին», ապա հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասան Գարի Նևիլի «Վալենսիայի» նկատմամբ, իսկ վերջին տուրում «Դեպորտիվոյի» հետ կիսեցին միավորը (1:1):

Ինչպես տեսնում եք, թիմերը կարողանում են գոլ խփել, ընդ որում, կապ չունի՝ նրանք պարտվում են, հաղթում, թե ոչ-ոքի խաղում: Հաշվի առնելով թիմերի վերջին արդյունքները, ակտիվ հարձակումն ու պաշտպանության թերությունները, 1,66 գործակցով առաջարկում եմ «երկուսն էլ կխփեն» խաղադրույքը: Ի դեպ, Մադրիդում կայացած առաջին շրջանի խաղում այդ խաղադրույքն աշխատել է: Այնտեղ տանտերերը 2:1 հաշվով հաղթեցին Խիխոնի թիմին:

«Կարպի» — «Ռոմա»

Այժմ տեղափոխվենք Իտալիա: Լուչիանո Սպալետտիի «Ռոման» Ա Սերիայի 25-րդ տուրի շրջանակներում կհյուրընկալվի վտանգավոր գոտում ընթացող «Կարպիին»:

Հռոմեացիներն առաջնությունում լավ ընթացք են հավաքել: Ոչ-ոքիների շարքից և «Յուվեից» կրած պարտությունից հետո «գայլերը» վերջապես զգացին հաղթանակի համը: Վերջին 3 տուրերում Սպալետտիի թիմը 100%-անոց արդյունք է գրանցել՝ հաղթելով «Ֆրոսիոնեին» (3:1), «Սասուոլոյին» (2:0) և «Սամպդորիային» (2:1): Հարկ է նշել, որ հռոմեացիները Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում ամենաքիչ պարտություն կրած 2 թիմերից մեկն են: Նրանց չափ՝ 4 անգամ, պարտվել է միայն «Յուվենթուսը», որը ձախողեց առաջնության մեկնարկը:

Ինչ վերաբերում է «Կարպիին», ապա Ֆաբրիսիո Կաստորիի թիմին օդի ու ջրի նման միավորներ են պետք: Թիմը 2016 թվականին սեփական դաշտում շատ հաջող է հանդես գալիս: «Ալբերտո Բրագլիա» մարզադաշտում այս տարի միայն «Յուվեն» է կարողացել հաղթել, ընդ որում, միայն շատ լուրջ պայքարից հետո (3:2):

1,93 գործակցով խաղադրույք եմ կատարում այն բանի վրա, որ «Կարպին» չի պարտվի: Իհարկե, ոչ մի դեպքում պետք չէ մոռանալ, որ մոտակա չորեքշաբթի օրը «Ռոման» ՉԼ-ի շրջանակներում սեփական դաշտում ընդունելու է Մադրիդի «Ռեալին»: Անշուշտ, «գայլերի» համար այդ խաղը մեծ նշանակություն ունի, և այն, որ Սպալետտիի սաները խաղալու են «Կարպիի» դեմ, բայց որոշ չափով մտածելու են մադրիդցիների դեմ առաջիկա հանդիպման մասին, փաստ է: Կարծում եմ, որ նրանք կփորձեն հնարավորինս փոքր ուժեր ծախսելով առավելության հասնել, բայց վտանգավոր գոտում գտնվող «Կարպին», ով խաղալու է սեփական դաշտում ու մեծ նվիրումով, նման բան թույլ չի տա:

Էքսպրես: Պարտված
Լա լիգա, 24-րդ տուր
23:30/12 փտր
«Սպորտինգ Խիխոն» - «Ռայո Վալյեկանո»
Ա Սերիա, 25-րդ տուր
23:45/12 փտր
«Կարպի» - «Ռոմա»
Վերջնական
Գ.
67% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 6 մարդ
Կհաղթի՛ 67%
Չի՛ հաղթի 33%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ