Ամենօրյա էքսպրեսս. «Ռեալը», «ՊՍԺ»-ն եւ «Նապոլին» հաղթանակներ կտոնեն

23:45, 05 մրտ 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս բաժնում» այս անգամ դիտարկում ենք երեք հանդիպում. Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալի «Սելտային», «ՊՍԺ»-ն՝ «Մոնպելյեին», «Նապոլին»՝ «Կիեւոյին»:

«Ռեալ Մադրիդ» — «Սելտա»

Թեեւ Զիդանի տրամադրության տակ չեն լինի Բենզեման, Մոդրիչը եւ Կրոսը, «Սելտային» հաղթելը, կարծում եմ, մեծ խնդիր չի լինի:

Մադրիդյան ակումբը «Սելտայի» հետ տնային խաղերի գերազանց ցուցանիշ ունի: Վիգոյի թիմի հետ վերջին չորս տնային խաղերում սեփական դարպասը պահել է անառիկ՝ հաղթելով այդ հանդիպումներում: Դրանցից երեքում թիմը նվազագույնը երեք գոլ է խփել: Բացի այդ, «սերուցքայինները» չեն պարտվել Լա լիգայի շրջանակներում կայացած վերջին 12 տնային խաղերից 11-ում:

Կողքին չունենալով Բեյլին եւ Բենզեմային, Քրիշտիանու Ռոնալդուն խաղը պետք է իր վրա վերցնի: Կարծում եմ, խաղադաշտում կտեսնենք Իսկոյին եւ Խամեսին, ովքեր կարող են պորտուգալացուն գնդակ մատակարարել: Հնարավոր է, որ կրկնվի Վիգոյում կայացած խաղի հաշիվը (3:1): Ամեն դեպքում՝ ըստ իս, «սերուցքայինները» կհաղթեն նվազագույնը երկու գնդակի տարբերությամբ:

«ՊՍԺ» — «Մոնպելյե»

27 խաղ անպարտելի մնալուց հետո «ՊՍԺ»-ն զիջեց «Լիոնին» (1:2): Փարիզցիներն այլեւս անպարտելի չեն, բայց շարունակում են վստահ հանդես գալ: Ինչ վերաբերում է «Մոնպելյեին», ապա թիմը 28 խաղում վաստակել է 35 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականում:

Երկու թիմերն էլ խաղից առաջ կորուստներ ունեն: Վերատին, Մաթյուիդին ու Սերգե Օրյեն չեն կարողանա օգնել փարիզցիներին, իսկ հյուրերի կազմում կբացակայեն Ժուդրենը, Լասնեն ու Կամարան:

Հաշվի առնելով տանտերերի հրաշալի մարզավիճակը, բարձր կարգն ու սեփական դաշտի գործոնը, առաջարկում եմ ««ՊՍԺ»-ի հաղթանակ և ՏՇ 2,5 գոլ» խաղադրույքը, որի գործակիցը 2,48 է:

«Նապոլի» — «Կիեւո»

Նեապոլցիները վերջին անգամ գրեթե 1 ամիս առաջ են հաղթանակ տարել: Փետրվարի 7-ին Մաուրիսիո Սարիի սաները սեփական դաշտում 1:0 հաշվով առավելության հասան «Կարպիի» նկատմամբ: Դրանից հետո հաջորդեցին պարտություններն ու ոչ-ոքիները, որոնց արդյունքում «Նապոլին» դուրս մնաց Եվրոպա լիգայի խաղարկությունից և զրկվեց Ա Սերիայի առաջատարությունից: Մի խոսքով, նեապոլցիները լավ մարզավիճակում չեն:

Ինչ վերաբերում է «Կիևոյին», ապա Վերոնայի թիմը նույնպես անկայում է գործում: Հաղթանակներին հաջորդում են պարտությունների ու ոչ-ոքիների շարքերը, և այդպես ողջ մրցաշրջանի ընթացքում: Արդյունքում թիմն ընթանում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականում, ինչն այնքան էլ վատ ցուցանիշ չէ:

«Նապոլին» այս խաղում սայթաքելու իրավունք չունի, այլապես կարող է մեծացնել «Յուվենթուսի» նկատմամբ միավորների տարբերությունը: «Կիևոյի» դեմ խաղը հրաշալի հնարավորություն է հաղթական ուղի վերադառնալու համար:

Հաշվի առնելով թիմերի կարգերի տարբերությունն ու սեփական դաշտի գործոնը, առաջարկում եմ ««Նապոլիի» հաղթանակ և ՏՇ 2,5 գոլ» տարբերակը: Իգուաինն ու ընկերները կարող են մի լավ ուրախացնել «Սան Պաոլո» մարզադաշտում հավաքված երկրպագուներին: Գործակիցը 1,72 է:

Էքսպրես: Պարտված
Պրիմերա, 28-րդ տուր
19:00/5 մրտ
«Ռեալ» - «Սելտա»
Լիգա 1, 29-րդ տուր
20:00/5 մրտ
«ՊՍԺ» - «Մոնպելյե»
Ա Սերիա, 28-րդ տուր
23:45/5 մրտ
«Նապոլի» - «Կիեւո»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ