Ամենօրյա էքսպրեսս. «Քյոլնը» կհաղթի սեփական հարկի տակ, «Էյբարն» ու «Լաս Պալմասը» կփոխանակվեն գոլերով

23:30, 26 փտր 2016
Խաղում է
«Ամենօրյա էքսպրեսսի» շրջանակներում դիտարկում ենք երկու հանդիպում: Բունդեսլիգայի 23-րդ տուրի մեկնարկային խաղում «Քյոլնը» կընդունի «Հերտային», իսկ Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում «Էյբարը» կխաղա «Լաս Պալմասի» հետ: 

«Քյոլն» — «Հերտա» 

Ինչպես սպասվում էր, ընդմիջումից հետո «Հերտայի» անկումը սկսվեց: Առաջնությունում անցկացրած 5 խաղերում թիմը 4 ոչ-ոքի է խաղացել, մեկ անգամ պարտվել: Այժմ թիմին սպասվում է բարդ արտագնա հանդիպում «Քյոլնի» հետ: «Այծերը» սեփական հարկի տակ լավ են հանդես գալիս ու այս մրցաշրջանում այնտեղ հաղթել են Դորտմունդի «Բորուսիային»: Գումարած դրան, «Հերտային» հաղթելու դեպքում թիմը լավ հեռանկարներ կունենա հայտնվելու Եվրոպա լիգայում:

Հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները` կարծում եմ, որ այսօր «Քյոլնը» հաղթանակ կտանի: «Հերտան», մեղմ ասած, լավ վիճակում չէ եւ ժամանակն է, որ նահանջի եւ իր նախկին դիրքերը զբաղեցնի:

«Էյբար» — «Լաս Պալմաս» 

Երկու հարձակվողական թիմեր մրցելու են միմյանց դեմ: Մշտապես այս թիմերի մասնակցությամբ հանդիպումները գոլառատ են անցնում: Բացի այդ, այս մրցաշրջանում թիմերը միմյանց միջեւ հանդիպել են երեք անգամ. առաջնության խաղում հաղթել է «Էյբարը», իսկ գավաթի խաղարկության երկու խաղերում էլ միեւնույն 3:2 հաշվով հաղթեց «Լաս Պալմասը»:

Թիմերը չեն փայլում պաշտպանությունում եւ լավ գործում հարձակման գծում: Հաշվի առնելով դա եւ գավաթի խաղարկությունում կայացած արդյունավետ հանդիպումները` հույս ունեմ, որ այս խաղում եւս թիմերը կփոխանակվեն գոլերով:

Էքսպրես: Պարտված
Բունդեսլիգա, 23-րդ տուր
23:30/26 փտր
«Քյոլն» - «Հերտա»
Իսպանիայի առաջնություն, 26-րդ տուր
23:30/26 փտր
«Էյբար» - «Լաս Պալմաս»
Վերջնական
Գ.
67% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 67%
Չի՛ հաղթի 33%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ