Ամենօրյա էքսպրեսս. «Նապոլին» ու «Ֆիորենտինան» կհաղթեն

22:00, 16 դկտ 2015

«Բուքմեյքերների Ռեյտինգ» կայքի մշտական բաժնում այս անգամ մենք ընտրել ենք Իտալիայի գավաթի երկու խաղ, որոնք կկայանան չորեքշաբթի օրը:

Առաջինը խաղադաշտ դուրս կգան «Ֆիորենտինան» ու «Կարպին»:

«Ֆիորենտինան» դեռ չի խաղացել Իտալիայի գավաթում, բայց Եվրոպա լիգայի և Ա Սերիայի խաղերում «մանուշակների» գլխավոր մարզիչ Պաուլո Սոուզան հստակ առաջնահերթություններ է դնում: Հիմնական կազմը միշտ խաղում է Ա Սերիայում, իսկ Եվրոպա լիգայում առաջատարները հանգստանում են, եւ մարիզիչը ստուգում է պահեստայինների կարողությունները:

Թե ինչպիսին կլինի մեկնարկային կազմը Իտալիայի գավաթում, դժվար է ենթադրել: Կարծում եմ, որ «Ֆիորենտինան» ցանկացած կազմով պետք է հաղթի «Կարպիին»: Թիմերն այս մրցաշրջանում արդեն հասցրել են հանդիպել: «Ֆիորենտինան» ավելի ուժեղ է գտնվել և հյուրընկալվելիս հաղթել է մրցակցին նվազագույն` 1:0 հաշվով:

Կարծում եմ` այս խաղում «մանուշակները» հանդես կգան կիսապահեստային կազմով, ինչի պատճառով էլ 3.25 գործակցով խաղադրույք եմ կատարում ««Ֆիորենտինայի» հաղթանակ և տոտալ 2.5-ից քիչ գոլ»-ի վրա:

Երկրորդ խաղը տեղի կունենա Նեապոլում, որտեղ «Նապոլին» կընդունի «Վերոնային»:

Իտալիայի առաջնության վերջին տուրում «Նապոլին» սեփական դաշտում չկարողացավ հաղթել «Ռոմային» (0:0), հետևաբար «Վերոնայի» դեմ խաղում՝ անգամ Իտալիայի գավաթի շրջանակներում, նեապոլցիները տրամադրվածության խնդիր չեն ունենա:

«Վերոնան» Իտալիայի առաջնությունում ամենաքիչ գոլ խփած թիմն է (11): «Նապոլին» առաջնությունում քիչ է բաց թողնում՝ 12 գնդակ, և այս ցուցանիշով զիջում է միայն «Ինտերին», որը սեփական դարպասն ընդամենը 9 գնդակ է ընդունել:

Այս խաղում 2,1 գործակցով խաղադրույք եմ կատարում, որ գոլ կխփի միայն «Նապոլին»:

Էքսպրես: Պարտված
Իտալիայի գավաթ 2015/16
19:30/16 դկտ
«Ֆիորենտինա» - «Կարպի»
Իտալիայի գավաթ 2015/16
22:00/16 դկտ
«Նապոլի» - «Վերոնա»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ