Ամենօրյա էքսպրեսս. «Միլանը» կհաղթի «Կարպիին», «Արսենալը» երկու խաղակեսերում էլ գոլ կխփի

22:45, 21 ապր 2016
Խաղում է
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում դիտարկում ենք երկու հանդիպում` «Միլան» — «Կարպի» և «Արսենալ» — «Վեսթ Բրոմ»: 

«Միլան» — «Կարպի» 

«Միլանը» շարունակում է հույսեր պահպանել եվրագավաթային դիրք զբաղեցնելու համար: Այսօր հաղթելու դեպքում թիմը 5-րդ հորիզոնականը զբաղեցնող «Ֆիորենտինայից» ետ կմնա արդեն 4 միավորով: «Կարպին» համառ ակումբ է, բայց հանդիպումը կայանալու է «Սան Սիրոյում», և «Միլանը» պետք է անպայման հաղթի, որպեսզի նաև բարձրացնի թիմի երկրպագուների տրամադրությունը, ովքեր վերջին 6 խաղերում ընդամենը մեկ անգամ են զգացել հաղթանակի բերկրանքը:

Հյուրերը պայքարում են Ա Սերիայում տեղը պահպանելու համար և այսօր կռիվ կտան «ռոսոներներին»: «Կարպին» այս մրցաշրջանում բավականին լավ է հանդես գալիս ուժեղ թիմերի հետ. հաղթել են «Ֆիորենտինային», ոչ-ոքի են խաղացել «Միլանի», «Նապոլիի» ու «Ինտերի» հետ, «Յուվենթուսը», «Ռոման» ու «Նապոլին» դժվարությամբ են հաղթել: Նույն «Միլանը» գավաթի խաղարկությունում խաղաց իր երկրպագուների նյարդերի հետ ու միայն 2:1 հաշվով կարողացավ տանը հաղթել «Կարպիին»:

«Միլանը» վերջին ժամանակահատվածում լավ արդյունավետությամբ աչքի չի ընկնում` վերջին 6 խաղերում 4 գնդակ: Բայց «Կարպին» իր հերթին նախորդ 5 խաղերում պարտադիր գոլ է ընդունել սեփական դարպասը: Կարծում եմ` «Միլանը» դժվարությամբ կհաղթի և այդ պատճառով էլ ընտրում եմ «Միլանի» հաղթանակ ու ՏՔ 3,5 գոլ խաղադրույքը: 1:0, 2:0, 2:1` այս բոլոր արդյունքները կարող են լինել:

«Արսենալ» — «Վեսթ Բրոմ» 

Նախորդ տուրում սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղալով «Քրիստալ Փելասի» հետ` «Արսենալը» հնարավորություն տվեց «Մանչեսթեր Սիթիին» հավասարվելու իրեն, բայց այժմ կրկին կարող է պոկվել «քաղաքաբնակներից», քանզի նրանք երեքշաբթի ոչ-ոքի ավարտեցին հանդիպումը «Նյուքասլի» հետ:

«Արսենալը» երկրորդ տնային խաղն անընդմեջ չի կարող միավորներ կորցնել: Կարծում եմ` այսօր Վենգերի թիմից մենք որակյալ ֆուտբոլ կտեսնենք: Լավ մարզավիճակում է Ալեքսիս Սանչեսը, չիլիացին վերջին 3 խաղերում դաշտից առանց գոլի չի հեռացել: Վերջին ժամանակահատվածում լռում է Մեսութ Օզիլը, նա իր խոսքը պետք է ասի: Գումարած դրան` կա մոտիվացիա, ինչը շատ կարևոր է: Վենգերի համար շատ լավ կլինի, եթե թիմը խուսափի 4-րդ տեղից ու Չեմպիոնների լիգայում պայքարը սկսի խմբային փուլից:

Բացի այդ, «Վեսթ Բրոմն» այնքան էլ լավ վիճակում չէ: Սեփական հարկի տակ «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթելուց հետո թիմը 4 խաղ շարունակ ձախողվում է (3 պարտություն, մեկ ոչ-ոքի): Հյուրերը նաև մրցաշարային լուրջ նպատակներ էլ չունեն, ԱՊԼ-ում տեղը գործնականում ապահովել են: Հետևաբար, այս խաղի համար կարելի է ընտրել ««Արսենալը» երկու խաղակեսերում էլ գոլ կխփի» խաղադրույքը: Գործակիցը բավականին լավն է` 1,90:

Էքսպրես: Պարտված
Ա Սերիա, 34-րդ տուր
22:45/21 ապր
«Միլան» - «Կարպի»
ԱՊԼ 2015/2016
22:45/21 ապր
«Արսենալ» - «Վեսթ Բրոմ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ