Ամենօրյա էքսպրեսս. «Մարսելն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակներ կտանեն

23:55, 29 հնվ 2016
Խաղում է
«Ամենօրյա էքսպրեսսի» շրջանակներում դիտարկում ենք երեք հանդիպում: Ֆրանսիայի առաջնության հերթական տուրի խաղում «Մարսելը» կընդունի «Լիլլին», Բունդեսլիգայում տեղի կունենա «Մայնց» — «Բորուսիա Մյոնխենգլադբախ» հանդիպումը, ինչպես նաեւ Անգլիայի գավաթի 1/16 եզրափակչում ուժերը կչափեն «Դերբին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: 

«Մարսել» — «Լիլլ» 

Երկու թիմերն էլ անհաջող մրցաշրջան են անցկացնում: Քչերը կսպասեին, որ 22 տուրերից հետո «Մարսելը» կզբաղեցներ 8-րդ, իսկ «Լիլլը»՝ 13-րդ հորիզոնական: Մարսելցիները չափից դուրս շատ են ոչ-ոքի խաղում, այդ պատճառով էլ թիմը հանգրվանել է մրցաշարային աղյուսակի միջնամասում: «Լիլլը» իր հերթին շատ վատ է սկսել տարին եւ վերջին խաղում համարձակվեց տանը պարտվել վերջին հորիզոնականում գտնվող «Տրուային»: Ընդ որում՝ դա «Տրուայի» առաջին հաղթանակն էր Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում:

Չնայած շատ ոչ-ոքիներին՝ «Մարսելը» 9 խաղ շարունակ չի պարտվում առաջնությունում: Եվ թեեւ վերջին գավաթային խաղում «Լիլլը» հաղթեց «Բորդոյին», կարծում եմ՝ դա չի խանգարի «Մարսելին» հաղթանակ տանել: Թիմը լուրջ մոտիվացիա ունի հաղթանակի համար: Առաջին՝ եվրագավաթային ուղեգիրը, երկրորդ՝ տնային հանդիպումներում չափազանց վատ ելույթները (2 հաղթանակ, 6 ոչ-ոքի, 3 պարտություն): Այսպիսի թիմի համար սա պատիվ չի բերում: Այդ պատճառով, ընտրում եմ տանտերերի հաղթանակը: Այս տարբերակի համար գործակիցը շատ լավն է (2,00):

«Մայնց» — «Բորուսիա Մյոնխենգլադբախ» 

Բունդեսլիգայի 19-րդ տուրը մեկնարկում է այս հանդիպմամբ: Շատ չեմ մանրամասնի եւ այս խաղի համար կընտրեմ «երկու թիմերն էլ գոլ կխփեն» խաղադրույքը: «Մայնցը» համարվում է տնային թիմ, գործելու է առաջին համարով, իսկ «Բորուսիան»՝ երկրորդ: Այդ դեպքում՝ մեծ է հավանականությունը, որ թիմերը կփոխանակվեն գոլերով, քանզի երկուսն էլ հարձակման գծում ունեն կատարողներ՝ Յունուս Մալին՝ «Մայնցից» (8 գոլ) եւ Ռաֆաելը՝ «Բորուսիայից» (7 գոլ):

Բացի այդ, թիմերի միջեւ վերջին 4 խաղերում ակումբները փոխանակվել են գոլերով:

«Դերբի» — «Մանչեսթեր Յունայթեդ» 

Մանչեսթերցիների մասնակցությամբ հանդիպումները կանխատեսելն անշնորհակալ գործ է դարձել: Ցանկացած պահի կարող է թիմը անակնկալ մատուցել՝ նույնիսկ «Դերբիի» պես թիմի դեմ խաղում, բայց եկեք այժմ հավատանք Վան Գալի թիմին: «Սաութհեմփթոնին» պարտվելուց հետո դժվար թե «Յունայթեդը» եւս մեկ հիասթափություն պարգեւի իր երկրպագուներին: Նժարին Անգլիայի գավաթն է դրած, որը երկրում պատվավոր մրցանակ է համարվում, եւ Վան Գալը ամեն ինչ կանի հաղթանակի հասնելու համար: Կարծես թե Ուեյն Ռունին լավ մարզավիճակում է, եւ նա կառաջնորդի թիմին դեպի հաղթանակը ու անցումը հաջորդ փուլ:

Էքսպրես: Պարտված
Լիգա 1, 23-րդ տուր
23:30/29 հնվ
«Մարսել» - «Լիլլ»
Բունդեսլիգա, 19-րդ տուր
23:30/29 հնվ
«Մայնց» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»
Անգլիայի գավաթ. 1/16 եզրափակիչ
23:55/29 հնվ
«Դերբի» - «Մանչեսթեր Յունայթեդ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ