Ամենօրյա էքսպրեսս. «Լիվերպուլը» կանցնի հաջորդ փուլ, «Սևիլիան» նվազագույնը երկու գոլ կխփի

23:05, 14 ապր 2016
Խաղում է
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում դիտարկում ենք ապրիլի 14-ին կայանալիք Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի երեք հանդիպումները` «Լիվերպուլ» — «Բորուսիա Դորտմունդ», «Սևիլիա» — «Աթլետիկ Բիլբաո» և «Սպարտա» — «Վիլյառեալ»: 

«Լիվերպուլ» — «Բորուսիա» Դորտմունդ

Շատերը ցանկանում էին այս դիմակայությունը տեսնել Եվրոպա լիգայի եզրափակչում, բայց ի վերջո արդեն քառորդ եզրափակչում թիմերը միմյանց հանդիպեցին: Դորտմունդում կայացած հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, ինչն իհարկե, առավելություն է տալիս «Լիվերպուլին»: Մերսիսայդցիները մրցակցի դաշտում գոլ են խփել, չեն պարտվել Դորտմունդում, ինչը մեծ հաջողություն է, քանզի այս մրցաշրջանում ընդամենը երկու թիմի է հաջողվել չպարտված լքել «Սիգնալ Իդունա Պարկը»: Այստեղ պետք է նշել Յուրգեն Կլոպի գործոնը, ով շատ լավ ճանաչելով իր նախկին թիմին, գտավ հակախաղ ու հասավ դրական արդյունքի: Կարող էր նաև հաղթանակած հեռանալ, բայց Ռոման Վայդենֆելլերը մի քանի անգամ փրկեց «Բորուսիային»:

Այժմ թիմերը հանդիպելու են «Էնֆիլդում»: Այստեղ «Լիվերպուլը» մեծ եռանդով է խաղում և «Բորուսիայի» համար չափազանց դժվար կլինի: Մերսիսայդցիները տանը հատկապես լավ են խաղում թոփ-թիմերի հետ: Այս մրցաշրջանում «Էնֆիլդը» պարտված են լքել «Լեսթերը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»: Վերջին երկու տնային խաղերում «Լիվերպուլը» 4:1 հաշվով հաղթել է «Սթոք Սիթիին» և 1:1 ավարտել հանդիպումը «Տոտենհեմի» հետ:

«Բորուսիան» նախորդ երկու դիմակայություններում ապահովել էր հաջորդ փուլի ուղեգիրը շնորհիվ վստահ տնային հաղթանակի, բայց այժմ պետք է առավելության հասնել «Էնֆիլդում», ինչը բավականին բարդ է: Բացի այդ, կա Յուրգեն Կլոպ, ով հինգ մատի պես գիտի «Բորուսիային» և գիտի, ինչպես կանգնեցնել իր նախկին ֆուտբոլիստներին: «Լիվերպուլի» հարձակման գծի ֆուտբոլիստները լավ մարզավիճակում են, Օրիգին ու Սթարիջը վերջին ժամանակահատվածում բավականին շատ են աչքի ընկնում, Կոուտինյոյի մոտ ամեն ինչ կարգին է, հետևաբար հակված եմ նրան, որ «Լիվերպուլը» կանցնի հաջորդ փուլ: Գործակիցը բավականին լավն է` 2,02:

«Սևիլիա» — «Աթլետիկ Բիլբաո»

Անսպասելիորեն, բայց «Սևիլիան» կարողացավ այս մրցաշրջանում առաջին արտագնա հաղթանակը տանել` Բիլբաոյում 2:1 հաշվով առավելության հասնելով տեղի «Աթլետիկի» նկատմամբ: Ընդ որում, դա կամային հաղթանակ էր:

Այժմ «Աթլետիկը» ստիպված է լինելու առաջ գնալ և ամենաքիչը երկու գնդակ պետք է Վալվերդեի թիմին: Հետևաբար, բաց տարածություններ կառաջանան «Աթլետիկի» պաշտպանությունում, որից կօգտվեն «Սևիլիայի» հարձակման գծի արագ ֆուտբոլիստները: Բացի այդ, հանդիպումը բաց է թողնելու բասկյան թիմի պաշտպանության առաջատար Այմերիկ Լապորտը, ինչը ավելի կհեշտացնի Ունայի Էմերիի թիմի գործը:

Այս խաղի համար կընտրեմ ««Սևիլիայի» անհատական գոլերը տոտալ 1,5-ից շատ» խաղադրույքը: «Ռամոն Սանչես Պիսխուանում» կայացած վերջին 15 հանդիպումներից միայն երկուսում է «Սևիլիան» 2-ից քիչ գոլ խփել: Գումարած դրան` «Ռեալ Սոսյեդադի» դեմ նախորդ տնային խաղում ընդհատվեց 17 անընդմեջ հաղթանակների շարքը և անդալուզցիներն ամեն ինչ կանեն կրկին իրենց երկրպագուների առջև հաղթանակի հասնելու համար: Պետք է նշել նաև այն հանգամանքը, որ «Աթլետիկը» վերջին 5 խաղերից երեքում 2 գնդակ է բաց թողել, ինչպես նաև նախորդ երեք խաղերում պարտվել է «Սևիլիային»` պարտադիր կերպով բաց թողնելով երկու գնդակ:

«Սպարտա» — «Վիլյառեալ» 

Մի քանի խաղ անհաջող անցկացնելուց հետո «Վիլյառեալը» հավաքվեց ու վերջին երեք խաղերում նույնքան հաղթանակ է տարել: Այս թիմերի միջև առաջին խաղում «դեղին սուզանավը» ոչ համոզիչ առավելության հասավ` տանը հաղթելով 2:1 հաշվով: Գրեթե նույն պատմությունն է, ինչպես «Բարսելոնայի» պարագայում, բայց կարծում եմ, որ «Վիլյառեալը» կատալոնացիների սխալը չի կրկնի ու ձեռքից բաց չի թողնի հաջորդ փուլի ուղեգիրը:

Երկու թիմերի պաշտպանություններում էլ խնդիրներ կան: «Սպարտայի» կազմում չեն խաղալու երկու հիմնական պաշտպանները, իսկ «Վիլյառեալում»` Մուսակիոն և Բոներան: Հետևաբար, հնարավոր է, որ այս անգամ «Վիլյառեալը» չկարողանա անառիկ պահել սեփական դարպասը: Դավիդ Լաֆատան, ով ընթացիկ խաղարկությունում խփել է 5 գնդակ, կարող է հարազատ ստադիոնում գրավել «դեղին սուզանավի» դարպասը:

Իր հերթին` «Վիլյառեալի» կազմում կա Սեդրիկ Բակամբու, ով այս խաղարկությունում խփել է 7 գնդակ ու կարող է օգտվել տանտերերի պաշտպանությունում առաջացող տարածություններից և եզրափակել արագ հակագրոհները: Հետևաբար, այս խաղի համար կընտրեմ տոտալ 2-3 գոլ խաղադրույքը, որը աշխատել է «Սպարտայի» վերջին 4 ու «Վիլյառեալի» վերջին 3 խաղերում:

Էքսպրես: Պարտված
Եվրոպա լիգա. 1/4 եզրափակիչ. պատասխան հանդիպում (առաջին հանդիպումը` 1:1)
23:05/14 ապր
«Լիվերպուլ» - «Բորուսիա» Դորտմունդ
Եվրոպա լիգա. 1/4 եզրափակիչ. պատասխան հանդիպում (առաջին հանդիպումը` 2:1)
23:05/14 ապր
«Սևիլիա» - «Աթլետիկ Բիլբաո»
Եվրոպա լիգա. 1/4 եզրափակիչ. պատասխան հանդիպում (առաջին հանդիպումը` 1:2)
23:05/14 ապր
«Սպարտա» - «Վիլյառեալ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ