Ամենօրյա էքսպրեսս. «Լիվերպուլը» կհաղթի «Սանդերլենդին», «Սելտան» և «Աթլետիկը» մեկական գոլ կխփեն

23:45, 30 դկտ 2015
Այս անգամ մենք կքննարկենք չորեքշաբթի օրվա երկու հանդիպում: ԱՊԼ-ում «Սանդերլենդը» կընդունի «Լիվերպուլին», իսկ Պրիմերայում «Սելտան» կփորձի հաղթել Բիլբաոյի «Աթլետիկին»:

Յուրգեն Կլոպի թիմը՝ «Լիվերպուլը», ԱՊԼ-ի առաջատար «Լեսթերին» հաղթելուց հետո (1:0) Սանդերլենդ է մեկնում հերթական հաղթանակի ետեւից: «Մերսիսայդցիները» չկարողացան չորս անընդմեջ հաղթել և Նոր տարուց առաջ կարծես թե գտել են իրենց ռիթմը:

Այս խաղում ես 1,70 գործակցով խաղադրույք եմ կատարում «Լիվերպուլի» հաղթանակի վրա:

Մեր «Ամենօրյա էքսպրեսս» բաժնում հայտնված երկրորդ հանդիպումը Պրիմերայում կայանալիք «Սելտա» — «Աթլետիկ» խաղն է:

16 տուրերից հետո «Սելտան» զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ «Աթլետիկը»՝ 7-րդ:

Երկու թիմերն էլ հարձակվողական ֆուտբոլ են խաղում և շատ գոլեր խփում, այդ պատճառով առաջիկա խաղում սպասում եմ բաց, ուրախ ու գոլառատ ֆուտբոլ:

«Սելտան» չի պարտվում արդեն 6 խաղ շարունակ (հաշվի առնելով գավաթային հանդիպումը): Վնասվածք ունի թիմի լավագույն ռմբարկու Նոլիտոն, բայց նրա պարտականությունները հիանալի է կատարում Իագո Ասպասը, ով առաջնությունում խփած գոլերի քանակով հավասարվել է խաղընկերոջը:

«Աթլետիկի» բոլոր առանցքային ֆուտբոլիստները պատրաստ են: Արից Ադուրիցը առաջնությունում իր հաշվին արդեն 10 գնդակ ունի և մտադիր է «Սելտայի» հետ խաղում ավելացնել գոլերի քանակը:

Խաղադրույք եմ կատարում, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն:

Էքսպրես: Պարտված
ԱՊԼ, 19-րդ տուր
23:45/30 դկտ
«Սանդերլենդ» - «Լիվերպուլ»
Պրիմերա, 17-րդ տուր
23:30/30 դկտ
«Սելտա» - «Աթլետիկ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ