Ամենօրյա էքսպրեսս. «Լիոնն» ու Մյոնխենգլադբախի «Բորուսիան» հաղթանակներ կտանեն

22:30, 15 ապր 2016
Խաղում է
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում դիտարկում ենք ապրիլի 15-ին կայանալիք երկու հանդիպումները` «Լիոն» — «Նիցա», «Հանովեր» — «Բորուսիա» Մյոնխենգլադբախ: 

«Լիոն» — «Նիցա» 

Սկզբունքային հանդիպում է: Մրցելու են երկրորդ և չորրորդ տեղերում ընթացող թիմերը, որոնց բաժանում է ընդամենը երկու միավոր: Երկուսն էլ վերջին ժամանակահատվածում լավ թափ են հավաքել: «Լիոնը» վերջին 6 խաղերում 5 հաղթանակ է տարել և մեկ խաղ ավարտել ոչ-ոքի, իսկ «Նիցան» նախորդ 5 խաղերից հաղթել է չորսում և մեկ պարտություն կրել («ՊՍԺ»-ից 4:1 հաշվով):

Բայց այստեղ պետք է մի շատ կարևոր հանգամանք հաշվի առնել. խաղը կայանալու է «Լիոնի» նոր մարզադաշտում, որտեղ թիմը պարզապես հիասքանչ է խաղում (8 խաղ, 7 հաղթանակ, 1 ոչ-ոքի): Ընդ որում, «Լիոնը» ընթացիկ առաջնությունում դարձավ առաջինը, ով վերջապես կարողացավ պարտության մատնել «ՊՍԺ»-ին:  Բացի այդ, «Նիցան» հաջող չի անցկացնում արտագնա հանդիպումները. առաջնության վերջին 9 խաղերում ընդամենը մեկ հաղթանակ է տարել (4 պարտություն, 4 ոչ-ոքի): Հետևաբար, այս հանդիպման համար կընտրեմ «Լիոնի» մաքուր հաղթանակը: Գործակիցը 1,58 է:

«Հանովեր» — «Բորուսիա» Մյոնխենգլադբախ  

Անդրե Շուբերտի թիմը, համեմատած տնային հանդիպումների, ահավոր վատ է անցկացնում արտագնա հանդիպումները: Ընթացիկ տարում դրսում անցկացրած 7 խաղերից վեցում «Բորուսիան» պարտվել է ու մեկ անգամ խաղացել ոչ-ոքի:

Այս սև շարքն ընդհատելու համար հիանալի առիթ է «Հանովերի» հետ հանդիպումը: Թոմաս Շաաֆի թիմն անհույս վերջին տեղում է, վերջին 6 տնային խաղերում պարտվել է և թեև նախորդ տուրում ընդհատեց 5 անընդմեջ պարտությունների շարքը, Բեռլինում ոչ-ոքի խաղալով տեղի «Հերտայի» հետ, բայց մայրաքաղաքային ակումբն այժմ այդքան էլ լավ վիճակում չէ, «Հանովերի» դեմ հանդիպումից առաջ թիմը հյուրընկալվելիս 0:5 հաշվով պարտվեց հենց Մյոնխենգլադբախի «Բորուսիային»:

Եթե «Հանովերը» համակերպվել է Բունդեսլիգայից դուրս թռչելուն, ապա «Բորուսիան» պայքարում է լավագույն քառյակ մտնելու և Չեմպիոնների լիգայի ուղեգիր վաստակելու համար: Դրա համար անհրաժեշտ է այսօր անպայման հաղթանակ տանել: Բացի այդ, Շուբերտի թիմը կցանկանա ընդհատել անհաջող արտագնա հանդիպումների շարքը: Հետևաբար, այս խաղի համար կընտրեմ «Բորուսիայի» հաղթանակ ու ՏՇ 1,5 գոլ խաղադրույքը: «Հանովերը» վերջին 6 խաղերից միայն մեկում է երկուսից քիչ գոլ բաց թողել:

Էքսպրես: Պարտված
Լիգա 1, 34-րդ տուր
22:30/15 ապր
«Լիոն» - «Նիցա»
Բունդեսլիգա, 30-րդ տուր
22:30/15 ապր
«Հանովեր» - «Բորուսիա» Մյոնխենգլադբախ
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ