Ամենօրյա էքսպրեսս. Լեհաստանը, Իտալիան ու Իսլանդիան հաղթանակներ կտանեն

23:30, 06 հնս 2016
Խաղում է
«Բուքմեյքերների Ռեյտինգի» հերթական ամենօրյա էքսպրեսսի շրջանակներում դիտարկում ենք 3 ընկերական հանդիպում` Լեհաստան — Լիտվա, Իտալիա — Ֆինլանդիա և Իսլանդիա — Լիխտենշտեյն: 

Լեհաստան — Լիտվա

Սա Լեհաստանի վերջին ստուգողական հանդիպումն է Եվրո-2016-ի մեկնարկից առաջ: Լեհերը նախորդ խաղում պարտվեցին հոլանդացիներին և ընդհատեցին 5 անընդմեջ հաղթանակների շարքը: Մյուս կողմից, այդ պարտությունը կարող է դրականորեն ազդել լեհերի վրա, քանզի այդքան էլ լավ չէ, երբ խոշոր մրցաշարից առաջ այդպես իրար հետևից հաղթանակներ ես տանում: Պետք էր կանգ առնել և դա եղավ Հոլանդիայի հավաքականի հետ խաղում:

Այժմ պետք է հաղթել Լիտվայի հավաքականին ու բարձր տրամադրությամբ մեկնել Ֆրանսիա: Լիտվացիները հիմա իրենց լավագույն ժամանակահատվածը չեն անցկացնում, վերջին 5 խաղերում 4 պարտություն են կրել: Կարծում եմ, որ Ռոբերտ Լեվանդովսկին և խաղընկերները վստահ հաղթանակ կտանեն: Այդ պատճառով այս խաղի համար ընտրում եմ Լեհաստանի (-1,5) ֆորայով հաղթանակը: Գործակիցը 1,73 է:

Իտալիա — Ֆինլանդիա 

Հավաքականի հետ Անտոնիո Կոնտեի առաջին ու վերջին խոշոր մրցաշարը: Եվրոպայի առաջնության ավարտից հետո իտալացի մասնագետը գլխավորելու է «Չելսին»: Բայց այժմ պետք է կենտրոնանալ հավաքականի վրա: Վերջին փորձը Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ: Ամենայն հավանականությամբ, իտալացիները կխաղան այն կազմով, որով խաղալու են Եվրո-2016-ում:

Շոտլանդիայի հետ խաղում պարզ երևաց, որ Եվրոպայի առաջնությունում Կոնտեի թիմի պաշտպանությունը բաղկացած է լինելու բացառապես «Յուվենթուսի» ֆուտբոլիստներից: Դարպասում կլինի Բուֆֆոնը, իսկ կենտրոնում կգործի Բոնուչի-Կյելինի-Բարցալյի եռյակը: Մրցաշրջանի հատկապես երկրորդ կեսում այս տղաները փայլուն ֆուտբոլ ցուցադրեցին և եղավ ժամանակ, երբ «Յուվեն» առաջնությունում ընդհանրապես գոլ բաց չէր թողնում, իսկ Բուֆֆոնը սահմանեց ռեկորդ` 929 րոպե անառիկ պահելով սեփական դարպասը: Ֆինլանդիան իր հերթին վերջին 5 խաղերում ընդամենը մեկ գոլ է խփել: Իտալիան կցանկանա բարձր տրամադրությամբ մեկնել Ֆրանսիա և նրանց համար խնդիր չի լինի մեկ-երկու գոլ խփել վերջին 7 խաղերում մշտապես գոլ բաց թողած Ֆինլանդիային, հետևաբար այս խաղում կընտրեմ Իտալիայի «չոր» հաշվով հաղթանակը:

Իսլանդիա — Լիխտենշտեյն 

Ընտրական փուլում Եվրոպային ցնցած Իսլանդիան այնքան էլ լավ վիճակով չի մոտենում Եվրոպայի առաջնությանը: Վերջին 9 հանդիպումներում իսլանդացիները 7 պարտություն են կրել: Նախորդ ընկերական խաղում նրանք 2:3 հաշվով պարտվեցին Նորվեգիայի հավաքականին:

Այժմ վերջին հանդիպումն է Պորտուգալիայի հավաքականի հետ պաշտոնական հանդիպումից առաջ: Պետք է վստահ հաղթանակ տանել, որպեսզի մոռացվեն նախորդ պարտությունները: Դրա համար ճիշտ մրցակից է ընտրված: Գաճաճ հավաքական համարվող Լիխտենշտեյնը դժվար թե կարողանա դիմադրություն ցույց տալ իսլանդացիներին: Իսլանդիան բոլոր առումներով ուժեղ է և պետք է պարզապես վստահ հաղթանակ տանի: Այդ պատճառով ենթադրում եմ, որ իսլանդացիները երկու խաղակեսերում էլ հաղթանակ կտանեն: Գործակիցը 1,80 է:

Էքսպրես: Պարտված
Ընկերական հանդիպում
20:00/6 հնս
Լեհաստան - Լիտվա
Ընկերական հանդիպում
22:45/6 հնս
Իտալիա - Ֆինլանդիա
Ընկերական հանդիպում
23:30/6 հնս
Իսլանդիա - Լիխտենշտեյն
Վերջնական
Գ.
67% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 67%
Չի՛ հաղթի 33%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ