Ամենօրյա էքսպրեսս. «Կան» — «Մոնակո» հանդիպումն անարդյունավետ կստացվի, «Ռոման» կհաղթի «Ֆիորենտինային»

23:30, 04 մրտ 2016
Խաղում է
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «Ամենօրյա էքսպրեսս» բաժնում դիտարկում ենք երկու հանդիպում: Լիգա 1-ի 29-րդ տուրում «Կանը» կընդունի «Մոնակոյին», Ա Սերիայի 27-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ կխաղա «Ֆիորենտինայի» հետ: 

«Կան» — «Մոնակո» 

3 անընդմեջ պարտությունից հետո «Կանը» վերգտավ իր խաղն ու երկու անընդմեջ հաղթանակ տարավ: Հատկանշական է «Սենթ-Էթյենի» նկատմամբ տարած արտագնա հաղթանակը, քանզի դա այդքան էլ դյուրին գործ չէ: Դրա շնորհիվ թիմը բարձրացավ 4-րդ հորիզոնական: Այժմ տնային հանդիպում է սպասվում երկրորդ տեղում ընթացող «Մոնակոյի» հետ, որը չի հաղթել վերջին 3 արտագնա խաղերում (1 պարտություն, 2 ոչ-ոքի):

Բայց այս խաղին թիմերը լուրջ կորուստներով են մոտենում: Տանտերերի կազմից որակազրկման պատճառով կբացակայի թիմի լավագույն ռմբարկու Էնդի Դելորտը (10 գոլ), իսկ «Մոնակոյից»` Նաբիլ Դիրարը: Բացի այդ, հյուրերի կազմից վնասվածքներ ունեն Մարիո Պաշալիչը, Ֆաբիո Կոենտրաոն եւ Ադամա Տրաորեն: Ճիշտ է` Իվան Կավալեյրոն եւ Բերնարդու Սիլվան վերադարձել են մարզումներին, սակայն նրանց մասնակցությունը դեռեւս հարցականի տակ է:

Այս խաղի համար ընտրում եմ «ՏՔ 2,5 գոլ» խաղադրույքը: Թիմերը կազմերի հետ խնդիրներ ունեն, սկզբունքային եւ լարված հանդիպում է լինելու, «Կանը» ցանկանում է հայտնվել լավագույն եռյակում, իսկ «Մոնակոն»` պահպանել երկրորդ հորիզոնականը: Այսպիսի նշանակության խաղերում սովորաբար քիչ գոլեր են գրանցվում: Բացի այդ, «Կանի» հարկի տակ անցկացված վերջին երեք խաղերում այս խաղադրույքն աշխատել է:

«Ռոմա» — «Ֆիորենտինա» 

Հետաքրքիր հանդիպման ենք ականատես լինելու: Մրցելու են 3-րդ եւ 4-րդ հորիզոնականներում ընթացող թիմերը: Ընդ որում, երկուսն էլ ունեն հավասար միավորներ:

Այս խաղում ֆավորիտ է համարվում «Ռոման»: Թիմը 6 անընդմեջ հաղթանակ է տարել, իսկ «Ֆիորենտինան» աչքի է ընկնում անկայուն ֆուտբոլով` հաղթանակներին հաջորդում են ոչ-ոքիները կամ պարտությունները:

Բացի այդ, «Ռոման» անհարմար մրցակից է «Ֆիորենտինայի» համար: Թիմերի միջեւ Ա Սերիայի շրջանակներում կայացած վերջին 7 խաղերում «գայլերն» անպարտելի են եւ նախորդ 3 տնային խաղերում հաղթել են «մանուշակներին»:

Հետեւաբար, այս խաղի համար առաջարկում եմ խաղադրույք կատարել «Ռոմայի» հաղթանակի վրա:

Էքսպրես: Պարտված
Լիգա 1, 29-րդ տուր
23:30/4 մրտ
«Կան» - «Մոնակո»
Ա Սերիա, 27-րդ տուր
23:45/3 մրտ
«Ռոմա» - «Ֆիորենտինա»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին: