Ամենօրյա էքսպրեսս. «Գրանադան» ու «Մալագան» կփոխանակվեն գոլերով, «Հերտան» «չոր» հաշվով հաղթանակ կտանի

22:30, 08 ապր 2016
Խաղում է
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում դիտարկում ենք ապրիլի 8-ին կայանալիք երկու հանդիպումները` «Գրանադա» — «Մալագա» և «Հերտա» — «Հանովեր»: 

«Գրանադա» — «Մալագա» 

«Գրանադան» պայքարում է բարձրագույն խմբում մնալու համար, իսկ «Մալագան» դեռևս պահպանում է տեսական շանսեր` հայտնվելու Եվրոպա լիգայում: Հետևաբար, կարելի է այս խաղում ակնկալել լարված ու անզիջում պայքար:

Հայտնի է, որ «Գրանադան» տանը բավականին անհարմար մրցակից է, և եթե մրցակիցներն հաղթանակի են հասնում, ապա մեծ դժվարությամբ: Սեփական հարկի տակ կայացած վերջին 3 խաղերում թիմը չի պարտվել (1 հաղթանակ, 2 ոչ-ոքի): Բացի այդ, նախորդ 6 տնային հանդիպումներում «Գրանադան» պարտադիր գոլ է խփում (ընդհանուր առմամբ խփել է 10 գնդակ):

«Մալագան» իր հերթին վերջին 4 խաղերում անպարտելի է (2 հաղթանակ, 2 ոչ-ոքի): Գումարած դրան` Խավի Գրասիայի թիմը նախորդ 7 հանդիպումներում դաշտից չի հեռանում առանց գոլի (խփել է 8 գնդակ):

Հետևաբար, այս խաղի համար տրամաբանական կլինի ընտրել «երկու թիմերն էլ գոլ կխփեն» խաղադրույքը: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ այս խաղադրույքն աշխատել է թիմերի միջև վերջին 5 խաղերից չորսում:

«Հերտա» — «Հանովեր» 

Մայրաքաղաքային ակումբն իսկական շոկի ենթարկվեց նախորդ տուրում` հյուրընկալվելիս խոշոր 5:0 հաշվով պարտություն կրելով Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»: Այժմ «Հերտան» ամեն ինչ պետք է անի, որպեսզի հաղթանակ տանի ու վստահություն ձեռք բերի: Մինչ այդ պարտությունը տանտերերը նախորդ 5 խաղերում 4 հաղթանակ են տարել:

«Հանովերն» ավելի վատ վիճակում է: Թիմն անհույս վերջին տեղում է, դատապարտված է դուրս թռչելուն, վերջին 11 խաղերում 10 պարտություն է կրել: Բացի այդ, Թոմաս Շաաֆի թիմը նախորդ 5 խաղերից չորսում չի կարողացել գոլ խփել:

Հաշվի առնելով, որ «Հերտան» պայքարում է երրորդ հորիզոնականի համար, վերջին 8 տնային խաղերից վեցում անառիկ է պահել սեփական դարպասը, ապա այս խաղի համար կարելի է ընտրել «Հերտայի» «չոր» հաշվով հաղթանակը: Գործակիցը բավականին լավն է (2,34):

Էքսպրես: Պարտված
Իսպանիայի առաջնություն, 32-րդ տուր
22:30/8 ապր
«Գրանադա» - «Մալագա»
Գերմանիայի առաջնություն, 29-րդ տուր
22:30/8 ապր
«Հերտա» - «Հանովեր»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ