Ամենօրյա էքսպրեսս. Գոլառատ խաղ «Նոու Կամպում», «Ռոման» եւ «Ֆրոզինոնեն» կփոխանակվեն գոլերով

23:45, 30 հնվ 2016
Խաղում է
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում այս անգամ դիտարկելու ենք երեք հանդիպում: «Ռոման» սեփական դաշտում կհանդիպի «Ֆրոզինոնեին», Դորտմունդի «Բորուսիայի» մրցակիցը կլինի «Ինգոլշտադտը», իսկ «Նոու Կամպ» մարզադաշտում կհանդիպեն Պրիմերայի երկու առաջատարները՝ «Բարսելոնան» եւ «Աթլետիկոն»:

Դորտմունդի «Բորուսիան» Բունդեսլիգայի երկրորդ շրջանը հիանալի սկսեց: Հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթելով Մյունխենգլադբախի «Բորուսիային»՝ Թոմաս Տուխելի թիմը ամրապնդվեց երկրորդ հորիզոնականում: 19-րդ տուրում «մեղուների» մրցակիցը աղյուսակի միջնամասում գտնվող «Ինգոլշտադտն» է: Այս թիմերը հանդիպել էին նախորդ տարվա օգոստոսին: «Բորուսիան» ջախջախել էր մրցակցին խոշոր 4:0 հաշվով: Կարծում եմ՝ այսօր Թոմաս Տուխելի թիմը ոչ մի շանս չի տա «Ինգոլշտադտին»՝ հաղթելով նվազագույնը երկու գոլի տարբերությամբ:

Իսպանիայում կայանալու է, թերեւս, մրցաշրջանի կարեւորագույն հանդիպումներից մեկը: Հավասար միավորներ ունեցող «Բարսան» եւ «Աթլետիկոն» ուժերն են չափելու «Նոու Կամպում»: Տանտերերը ֆանտաստիկ մրցաշրջան են անցկացնում եւ գտնվում են հիանալի մարզավիճակում: Լուիս Էնրիկեի թիմը վերջին 25 խաղերում չի պարտվել: Սեփական հարկի տակ «Բարսային» վերջին անգամ հաղթել է «Մալագան»՝ նախորդ տարվա փետրվարի 21-ին: Ինչ վերաբերում է այս թիմերի դիմակայությանը՝ «աթլետները» «Նոու Կամպում» վերջին հաջողությունը գրանցել են 2006 թվականին՝ հաղթելով 3:1 հաշվով: Ըստ իս՝ առաջիկա խաղը արդյունավետ կստացվի, ամենահավանական հաշիվը 2:1-ն է, այդ պատճառով էլ ընտրենք ՏՇ 2.5 գոլ խաղադրույքը:

«Ռոման» նորանշանակ մարզիչ Սպալետտիի գլխավորությամբ կընդունի առաջնության աութսայդերներից մեկին՝ «Ֆրոզինոնեին»: Տանտերերը սեփական հարկի տակ այս տարի անցկացրած երկու խաղերն էլ ավարտել են նույն՝ 1:1 հաշվով: Վերջին չորս խաղերում ընդամենը չորս միավոր վաստակած «գայլերը» մի փոքր նահանջել են մրցաշարային աղյուսակում եւ այժմ հինգերորդն են: «Ֆրոզինոնեն» իր հերթին Ա Սերիայի այս մրցաշրջանում հյուրընկալվելիս վաստակել է ընդամենը երկու միավոր: Այնուամենայնիվ, հյուրերը շատ բաց թողնելուն զուգահեռ գոնե մեկ գոլ խփել հիմնականում կարողանում են, իսկ «Ռոման» շատ է բաց թողնում: Կարծում եմ՝ այս խաղում երկու թիմերին էլ կհաջողվի դառնալ գոլի հեղինակ:

Էքսպրես: Հաղթած
Բունդեսլիգա, 19-րդ տուր
18:30/30 հնվ
«Բորուսիա» Դ. - «Ինգոլշտադտ»
Պրիմերա, 22-րդ տուր
19:00/30 հնվ
«Բարսելոնա» - «Աթլետիկո»
Ա Սերիա, 22-րդ տուր
23:45/30 հնվ
«Ռոմա» - «Ֆրոզինոնե»
Վերջնական
Գ.
50% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 4 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ