Ամենօրյա էքսպրեսս. Գերմանիան ու Լեհաստանը հաղթանակներ կտոնեն, Թուրքիան ու Խորվաթիան կփոխանակվեն գոլերով

23:00, 12 հնս 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում այս անգամ կդիտարկենք Եվրո-2016-ի խաղային օրվա 3 հանդիպումները: C խմբում կմրցեն Գերմանիա — Ուկրաինա և Լեհաստան — Հյուսիսային Իռլանդիա զույգերը, իսկ D խմբում հարաբերությունները կպարզեն Թուրքիայի և Խորվաթիայի հավաքականները:

Խորվաթիա — Թուրքիա

Շատ հետաքրքիր հանդիպում է սպասվում: Կարգով հավաքականները գրեթե հավասար են, չնայած բուքմեյքերները խորվաթներին նախապատվություն են տալիս:

Թուրքերի հարձակման գիծը բավական արդյունավետ է գործում: Ֆաթիհ Թերիմի թիմն անցկացրած վերջին 11 խաղերում կարողացել է աչքի ընկնել: Արդա Թուրանը, Չալհանողլուն և Նուրի Շահինը կարողանում են առջևում վտանգավոր պահեր ստեղծել: Թուրքերը վատ կատարողներ չունեն:

Նույնը կարելի է ասել Խորվաթիայի մասին: Թիմի գլխավոր հույսը Լուկա Մոդրիչն ու Իվան Ռակիտիչն են, ովքեր կփորձեն գնդակ մատակարարել առջևի գծում սպասող Մանջուկիչին: Պետք չէ մոռանալ նաև Պերիշիչին ու Մատեո Կովաչիչին: Բավական մրցունակ կոլեկտիվ է:

Առաջարկում ենք «երկուսն էլ կխփեն» տարբերակը: Երկու թիմերն էլ առջևի գծում պոտենցիալ ունեն, ինչը նշանակում է, որ ուրախ ու հավանաբար նաև գոլառատ ֆուտբոլ է սպասվում: Գործակիցը 2,05 է:

Լեհաստան — Հյուսիսային Իռլանդիա

Լեհաստանը ֆավորիտ է այս խաղում: Լեհերը Լևանդովսկու գլխավորությամբ շատ լավ անցկացրին ընտրական մրցաշարը՝ 10 խաղում վաստակելով 21 միավոր: Այսպես Լեհաստանի ընտրանին 2-րդ տեղով (Գերմանիայից հետո) հայտնվեց Ֆրանսիայում:

Եվրո-2016-ի ընտրական փուլում հյուսիսիռլանդացիներն իսկական հայտնություն դարձան: F խմբում Մայքլ Օ՛Նիլի թիմը վաստակեց 21 միավոր, ինչպես Լեհաստանի հավաքականը, և առաջին տեղով դուրս եկավ եզրափակիչ փուլ:

Բուքմեյքերները Լեհաստանին ընդգծված ֆավորիտ են համարում: Իհարկե, լեհերի կազմում փորձառու և աստղային ֆուտբոլիստներն ավելի շատ են: Լուկաշ Պիշչեկ, Յակուբ Բլաշիկովսկի, Ռոբերտ Լևանդովսկի. հյուսիսիռլանդացիներն այսպիսի ֆուտբոլիստներ չունեն: Բացի այդ, լեհերը՝ ի տարբերություն Հյուսիսային Իռլանդիայի, Եվրոպայի առաջնությանը մասնակցելու մեծ փորձ ունեն:

Հաշվի առնելով այս ամենը՝ առաջարկում ենք «Լեհաստանի հաղթանակ և ՏՔ 4,5 գոլ» խաղադրույքը: Մեկնարկային հանդիպումները հազվադեպ են գոլառատ ստացվում: Ֆուտբոլիստների մոտ լարվածությունը մեծ է: Լեհերի 1-0, 2-0 կամ 2-1 հաշվով հաղթանակը շատ հավանական է: Գործակիցը 1,92 է:

Գերմանիա — Ուկրաինա

Եվ օրվա վերջին հանդիպումը, որտեղ ակնհայտ ֆավորիտ կա՝ Գերմանիայի հավաքականը: Աշխարհի չեմպիոններից Եվրո-2016-ում սպասելիքները շատ են: Գերմանիան կազմով մրցաշարում ամենաուժեղներից է: Ցավոք, Եվրոյին վնասվածքի պատճառով չի մասնակցի Մարկո Ռոյսը: Ճիշտ է, Լյովի համար սա լուրջ կորուստ է, բայց գերմանացի մասնագետը Ռոյսի դիրքում մեծ ընտրության հնարավորություն ունի:

Ինչ վերաբերում է ուկրաինացիներին, ապա այս թիմի հույսը Յարմոլենկոն և Եվգենի Կոնոպլյանկան են: Եթե գերմանացիների պաշտպաններին հաջողվի կանգնեցնել այս երկուսին, ապա խնդիրներ չեն լինի: Ավելորդ է նշել, որ խաղային բոլոր դիրքերում Գերմանիան մեծ առավելություն ունի:

Հաշվի առնելով Գերմանիայի անհամեմատ ավելի բարձր կարգը, ուժեղ հարձակումն ու մեծ փորձը՝ առաջարկում ենք «Գերմանիայի հաղթանակ առաջին խաղակեսում և խաղում» տարբերակը: Յոահիմ Լյովի թիմն իր հզոր հարձակմամբ ունակ է արդեն առաջին խաղակեսում կոտրել ուկրաինացիների դիմադրությունը, իսկ երկրորդում հանդիպումը հասցնել հաղթական ավարտի: Գործակիցը 2,37 է:

Էքսպրես: Պարտված
Եվրո-2016, D խումբ
17:00/12 հնս
Թուրքիա - Խորվաթիա
Եվրո-2016, C խումբ
20:00/12 հնս
Լեհաստան - Հյուսիսային Իռլանդիա
Եվրո-2016, C խումբ
23:00/12 հնս
Գերմանիա - Ուկրաինա
Վերջնական
Գ.
67% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 67%
Չի՛ հաղթի 33%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ