Ամենօրյա էքսպրեսս. Ֆրանսիան և Շվեյցարիան ոչ-ոքի կխաղան, Ռումինիա — Ալբանիա խաղն արդյունավետ կստացվի

23:00, 19 հնս 2016
Խաղում է
Եվրո 2016-ի խմբային փուլի վերջին տուրում հայտնի կդառնան 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցները: «Բուքմեյքերների Ռեյտինգը» առաջարկում է խաղադրույք կատարել A խմբի երրորդ տուրի երկու հանդիպումների վրա:

Շվեյցարիա — Ֆրանսիա

Երկու խաղ անընդմեջ ֆրանսիացիները մրցակցից հաղթանակ կորզեցին միայն հանդիպման վերջին րոպեին: Դիմիտրի Պայետը և Անտուան Գրիզմանը ողջ Ֆրանսիայի հերոսներն են: Ֆրանսիան ապահովել է իր տեղը Եվրո 2016-ի հաջորդ փուլում, իսկ շվեյցարացիներին ոչ-ոքին էլ բավարար է երկրորդ տեղով 1/8 եզրափակիչ դուրս գալու համար:

Շվեյցարացիների վերջին երեք խաղերում գրանցվել է 2.5-ից քիչ գոլ: Նույն վիճակագրությունն ունի նաև Ֆրանսիան` նախորդ 7 խաղերից վեցում: Եվս մեկ հետաքրքիր վիճակագրություն. Շվեյցարիան չի պարտվել Եվրոպայի առաջնությունների վերջին 10 խաղերից 9-ում: Բայց միևնույն ժամանակ չի հաղթել Ֆրանսիայի հետ անցկացրած նախորդ 6 խաղերից և ոչ մեկում:

Այս անգամ խաղադրույք եմ կատարում ոչ-ոքիի վրա՝ սպասելով վերջին տուրում խաղաղ, բոլորին ձեռնտու ելք:

Ռումինիա — Ալբանիա 

Ալբանիային միայն ու միայն հաղթանակ է անհրաժեշտ երրորդ տեղով հաջորդ փուլ դուրս գալու հույսեր պահպանելու համար: Ջյանի դե Բիազիի թիմը որակավորման փուլը հիանալի հաղթահարելուց հետո չի կարողանում անգամ գոլ խփել: Երկու խաղում ալբանացիներն ընդամենը երկու անգամ են հարվածել դարպասին:

Ինչ վերաբերում է մրցակցին, ապա ռումինացիները մոտ էին Ֆրանսիայի հետ արժանի ոչ-ոքի խաղալուն, իսկ շվեյցարացիների հետ նույն մակարդակով խաղալ չհաջողվեց: Անգել Յորդենեսկուի թիմն անպայման պետք է հաղթի մրցակցին, որպեսզի կարողանա պայքարել 1/8 եզրափակչի ուղեգրի համար:

Հետաքրքիր է, որ ալբանացիները գոլ չեն խփել Եվրոյի վերջին 6 խաղերից 5-ում, իսկ Ռումինիայի դեմ նախորդ 5 խաղերում չեն հաղթել: Բացի այդ, Յորդենեսկուի տղաները գլուխը բարձր են հեռացել խաղադաշտից վերջին 18 խաղերից 17-ում:

Առաջիկա խաղում ալբանացիների հաղթանակն այնքան էլ հավանական չէ, բայց միաժամանակ կարծում եմ, որ գոլ խփել կհաջողվի: Հավանական եմ համարում 2:1 հաշիվը՝ հօգուտ ռումինացիների, բայց ռիսկի չեմ դիմում՝ տոտալ 2-ից շատ գոլ:

Էքսպրես: Պարտված
Եվրո 2016, A խումբ, երրորդ տուր
23:00/19 հնս
Շվեյցարիա - Ֆրանսիա
Եվրո 2016, A խումբ, երրորդ տուր
23:00/19 հնս
Ռումինիա - Ալբանիա
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ