Ամենօրյա էքսպրեսս. «Չելսին» հերթական հաղթանակը կտոնի, գոլերի պակաս Հանովերում

00:00, 02 մրտ 2016
Խաղում է
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում այս անգամ կդիտարկենք երեք հանդիպում: Բունդեսլիգայի 24-րդ տուրում «Հանովերը» կընդունի «Վոլֆսբուրգին», ԱՊԼ-ի շրջանակներում կհանդիպեն «Նորվիչը» եւ «Չելսին», Պրիմերայի հերթական տուրում «Աթլետիկոն» կհյուրընկալի «Ռեալ Սոսյեդադին»:

«Հանովեր» — «Վոլֆսբուրգ»

Երկու թիմերի հիվանդասենյակներում էլ ասեղ գցելու տեղ չկա: Տանտերերն ունեն 4, հյուրերը՝ 7 վնասվածք: «Հանովերի» կազմում որակազրկման պատճառով խաղին չի մասնակցի նաեւ փորձառու հարձակվող Ուգո Ալմեյդան:

«Վոլֆսբուրգից» հանդիպումը բաց կթողնեն դարպասապահ Բենալիոն, կենտրոնական պաշտպան Նալդոն եւ առաջատար հարձակվող Բաս Դոստը, ով Բունդեսլիգայի այս մրցաշրջանում 7 գոլ է խփել:

Չնայած նախորդ տուրում «Հանովերը» հյուրընկալվելիս հաղթեց «Շտուտգարտին» (2:1), շարունակում է ընթանալ վերջին տեղում: Բայց այն հանգամանքը, որ «Վոլֆսբուրգի» մրցակիցը լինելու է աութսայդերներից մեկը, ոչ մի առավելություն հյուրերին չի տալիս: Դիտեր Հեքինգի թիմն ընթացիկ մրցաշրջանում արտագնա 11 խաղերից կարողացել է հաղթել միայն մեկում («Պադերբորնին», 1:0):

«Հանովերը» պարտվել է Բունդեսլիգայի վերջին յոթ խաղերից վեցում: «Գայլերը» իրենց հերթին պարտվել են Բունդեսլիգայի նախորդ 6 արտագնա խաղերում: Բացի դրանից, «կանաչ-սպիտակների» վերջին երեք հանդիպումներում 2,5-ից քիչ գոլ է խփվել:

Հաշվի առնելով այս ամենը՝ ընտրում եմ ՏՔ 2,5 գոլ տարբերակը:

«Նորվիչ» — «Չելսի»

Արդեն 21 տարի «Նորվիչը» չի կարողանում առավելության հասնել «Չելսիի» նկատմամբ:

Նախորդ տուրում լոնդոնյան ակումբը կամային հաղթանակ տոնեց «Սաութհեմփթոնի» նկատմամբ՝ առանց Թերիի եւ Զումայի: Այդ խաղից հետո վերջիններիս միացավ նաեւ Պեդրոն:

11 խաղ անընդմեջ Գուս Հիդինկի թիմն անպարտելի է: «Նորվիչը» վերջին 8 խաղերում վաստակել է ընդամենը մեկ միավոր: Բացի այդ, «թոշակառուները» Ալեքս Նիլի թիմին հաղթել էին նաեւ առաջին շրջանի խաղում (1:0):

Հաշվի առնելով լոնդոնցիների լավ մարզավիճակը, «Նորվիչի» խաղային անկումը, ընտրում եմ «հյուրերի հաղթանակ» խաղադրույքը:

«Աթլետիկո Մադրիդ» — «Ռեալ Սոսյեդադ»

Հանդիպելու են երկու թիմեր, որոնք իրենց վերջին հինգ հանդիպումներում պարտություն չեն կրել: Նախորդ տուրում «աթլետները» հյուրընկալվելիս հաղթեցին «Ռեալին», իսկ բասկերը ոչ-ոքի խաղացին «Մալագայի» հետ: Էուսեբիոն կարողացել է մոտիվացնել ու հիանալի տեմպ հաղորդել Սոսյեդադը ներկայացնող թիմին՝ բարձրանալով 9-րդ հորիզոնական: Ի դեպ, այս թիմերի վերջին երեք խաղերն ավարտվել են «Աթլետիկոյի» 2:0 հաշվով հաղթանակով:

«Աթլետիկոն» ընթացիկ առաջնության լավագույն պաշտպանությունն ունի, դարպասապահ Յան Օբլակն էլ փայլում է: Բայց լավ հարձակվող մրցակցին հաջողվում է կոտրել Սիմեոնեի կառուցած պաշտպանության դիմադրությունը («Բարսա», «Էյբար», «Սելտա»):

Հաշվի առնելով, որ «Ռեալ Սոսյեդադը» վերջին շրջանում հարձակվելիս հիանալի է գործում, կարծում եմ, առաջիկա խաղում թիմերը կփոխանակվեն խփած գոլերով:

Էքսպրես: Պարտված
Բունդեսլիգա, 24-րդ տուր
23:00/1 մրտ
«Հանովեր» - «Վոլֆսբուրգ»
ԱՊԼ,
23:45/1 մրտ
«Նորվիչ» - «Չելսի»
Պրիմերա, 27-րդ տուր
00:00/2 մրտ
«Աթլետիկո Մադրիդ» - «Ռեալ Սոսյեդադ»
Վերջնական
Գ.
67% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 67%
Չի՛ հաղթի 33%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ