Ամենօրյա էքսպրեսս. «Չելսին» եւ «Միլանը» կրկին կհաղթեն, «Բարսան» եւ «Վալենսիան» շատ գոլ չեն խփի

00:00, 04 փտր 2016
Խաղում է
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս»-ի շրջանակներում կդիտարկենք մեկական հանդիպում ԱՊԼ-ից, Իսպանիայի գավաթից եւ Իտալիայի Ա Սերիայից: Ընդհանուր գործակիցը 6.66 է:

Հիասքանչ միլանյան դերբիից հետո «Միլանը» ցնծում է: Սկզբունքային մրցակցի նկատմամբ ջախջախիչ 3:0 հաշվով տարած հաղթանակն ավելի կոգեւորի Սինիշա Միխայլովիչի ֆուտբոլիստներին, ովքեր ուղեւորվել են Սիցիլիա եւ կհանդիպեն «Պալերմոյին»: Կարելի է ասել, որ սիցիլիական ակումբն առաջնության միջակներից է: Համենայն դեպս, տասներորդ տեղից հետ է մնում 4 միավորով: «Միլանը» վերջին վեց արտագնա խաղերում պարտություն չի կրել: Ըստ իս՝ Միխայլովիչի՝ հիանալի մարզավիճակում գտնվող թիմը հերթական երեք միավորն է վաստակելու:

Աստիճանաբար իր խաղը վերգտնող «Չելսին» հյուրընկալվելու է առաջնության բացահայտումներից մեկին՝ «Ուոթֆորդին»: Դեկտեմբերի 26-ին «Սթեմֆորդ Բրիջում» կայացած խաղում արձագանգրվեց գոլառատ ոչ-ոքի՝ 2:2: Կարծում եմ՝ այս անգամ լոնդոնցիները մրցակցին ոչ մի շանս չեն տա: Գուս Հիդինկի թիմը վերջին 9 խաղերում չի պարտվել: Ինչ վերաբերում է «Դեղին բանակի» ներկայացուցիչներին, ապա Պրեմիեր լիգայում չորս անընդմեջ պարտություններից հետո նախորդ տուրում նրանք վերջապես հաղթանակ տոնեցին: «Ուոթֆորդն» ընթացիկ առաջնության ամենաամուր միջակներից է, գտնվում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականում եւ չորս միավորով է գերազանցում «ազնվականներին»: Նախորդ խաղում «կապույտները» խոշոր 5:1 հաշվով ջախջախեցին Չեմպիոնշիփի ներկայացուցիչ «Մ.Կ. Դոնսին» (Անգլիայի գավաթի խաղարկությունում), հիանալի հանդիպում անցկացրեց բրազիլացի Օսկարը՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ: «Ուոթֆորդն» էլ իր հերթին նվազագույն հաշվով հաղթեց «Նոթինգեմին»: «Չելսին» ունակ է պայքարել եվրագավաթային գոտում տեղ զբաղեցնելու համար, այդ պատճառով էլ պետք է առաջիկա խաղում ամեն գնով երեք միավոր վաստակել:

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Բարսելոնային» հասավ «Վալենսիան»: Գարի Նեւիլի գլխավորությամբ թիմն ավելի հաջող է հանդես գալիս հենց գավաթի խաղարկությունում: Բայց «չղջիկների» բախտը չբերեց, քանի որ մրցակիցն այս անգամ «Բարսան» է: «Նոու Կամպում» կատալոնական ակումբը վերջին անգամ պարտվել է գրեթե մեկ տարի առաջ («Մալագային» 0:1): Ինչ վերաբերում է ընթացիկ մրցաշրջանին, ապա Լուչոյի թիմը 26 խաղ անընդմեջ անպարտելի է եւ մոտ է սեփական ռեկորդը գերազանցելուն (28): Մի քանի օր առաջ «կապտանռնագույնները» ծանրագույն հանդիպում անցկացրին Մադրիդի «Աթլետիկոյի» հետ եւ մեծ ուժեր ծախսեցին: Կարծում եմ՝ Լուիս Էնրիկեն խաղադաշտ դուրս չի բերի այն կազմը, որը խաղում է ամենաբարդ, սկզբունքային մրցակիցների դեմ: Նախ՝ հանդիպումը կայանալու է սեփական հարկի տակ, իսկ մրցակիցը անկայուն, դժգույն ֆուտբոլ ցուցադրող «Վալենսիան» է: Կարծում եմ, որ այս խաղում առավելագույնը 4 գոլ կխփվի, այդ պատճառով էլ ընտրում եմ ասիական տոտալ 4-ից քիչ տարբերակը:

Էքսպրես: Պարտված
Ա Սերիա, 23-րդ տուր
23:45/3 փտր
«Պալերմո» - «Միլան»
ԱՊԼ, 24-րդ տուր
23:45/3 փտր
«Ուոթֆորդ» - «Չելսի»
Իսպանիայի գավաթ,
00:00/4 փտր
«Բարսելոնա» - «Վալենսիա»
Վերջնական
Գ.
33% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 6 մարդ
Կհաղթի՛ 33%
Չի՛ հաղթի 67%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ