Ամենօրյա էքսպրեսս. «Բորուսիան» կհաղթի «Տոտենհեմին», «Լիվերպուլը»՝ «Յունայթեդին»

00:06, 11 մրտ 2016
Խաղում է
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում այս անգամ կդիտարկենք Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի երեք հանդիպում: Իրար կհանդիպեն Դորտմունդի «Բորուսիան» եւ «Տոտենհեմը», «Վիլյառեալն» ու Լեւերկուզենի «Բայերը», «Լիվերպուլը» եւ «Մանչեսթեր Յունայթեդը»: 

«Բորուսիա» — «Տոտենհեմ»

Բունդեսլիգայի շրջանակներում Մյունխենի «Բավարիայի» հետ տանը ոչ-ոքի խաղալուց հետո (0:0) Թոմաս Տուխելի թիմը կընդունի «Տոտենհեմին»: Անգլիական ակումբը նույնպես նախորդ տուրում հանդիպել էր առաջնության ֆավորիտներից մեկին՝ «Արսենալին», եւ խաղն ավարտվել մարտական ոչ-ոքի (2:2):

«Բորուսիան» գտնվում է հիանալի մարզավիճակում, ինչի մասին խոսում է վերջին 15 խաղում ընդամենը 2 ոչ-ոքի եւ 13 հաղթանակ գրանցելու փաստը: Լոնդոնցիներն իրենց հերթին վերջերս հաճախ են դաշտն առանց հաղթանակի լքում. բոլոր մրցաշարերի նախորդ վեց խաղերում երկուական հաղթանակ, ոչ-ոքի եւ պարտություն:

Տանտերերից խաղը բաց կթողնի միայն Սոկրատիսը: Հյուրերին չեն օգնի Յան Վերտոնգենը, Քլինթոն Ն՛Ջիեն, Դենի Ռոուզը եւ որակազրկված Դելե Ալին:

Հարկ է նշել, որ ընթացիկ մրցաշրջանում «Բորուսիան» սեփական դաշտում ընդամենը մեկ անգամ է պարտվել (ՊԱՕԿ-ին՝ 0:1):

Հաշվի առնելով այս ամենը՝ ընտրում եմ «տանտերերի հաղթանակ» խաղադրույքը:

«Վիլյառեալ» — «Բայեր» 

«Դեղին սուզանավը» վերջին 11 խաղերից տասում չի պարտվել: Նախորդ տուրում թիմը սեփական հարկի տակ երեք միավոր շնորհեց «Լաս-Պալմասին»: Մարսելինո Գարսիայի ֆուտբոլիստները սեփական հարկի տակ անցկացրախ վերջին 13 խաղերից երկուսում պարտվել են, իսկ մնացած խաղերում կարողացել են ոչ միայն անառիկ պահել սեփական դարպասը, այլ 33 հնարավորիս վաստակել 31 միավոր:

Առաջիկա խաղը բաց կթողնեն իսպանական թիմի ֆուտբոլիստներ Ջյովանի Դոս Սանթոսն ու Սամուելը: Հյուրերից չեն խաղա Կիրիակոս Պապադոպուլոսը, Կեւին Կամպլը, Լարս Բենդերը, Ռոբերտո Հիլբերտը եւ Չարլես Արանգիսը:

«Բայերում» ճգնաժամ է նկատվում: Նախորդ հինգ խաղերից թիմը հաղթել է միայն մեկում (երեք պարտություն, մեկ ոչ-ոքի): Ավելին՝ այդ հանդիպումներում «ասպիրինայինները» 14 գնդակ են բաց թողել:

Հետաքրքիր է, որ «Վիլյառեալը» Եվրոպա լիգայի վերջին յոթ խաղերում անպարտելի է:

Հաշվի առնելով «դեղին սուզանավի» քիչ գոլ խփելու «բնավորությունը», «Բայերի» վատ մարզավիճակը, ընտրում եմ ՏՔ 2.5 գոլ խաղադրույքը:

«Լիվերպուլ» — «Մանչեսթեր Յունայթեդ»

Այս մրցաշրջանում «Լիվերպուլը» Եվրոպա լիգայում ոչ մի պարտություն չի կրել: Հիմնականում ունենալով կադրային լուրջ կորուստներ՝ Յուրգեն Կլոպի թիմը կարողանում էր խաղերն ավարտել դրական արդյունքով: Մերսիսայդցիներն արդեն վեց խաղ անընդմեջ պարտություն չեն կրել՝ այդ ընթացքում ԱՊԼ-ում տանելով երեք անընդմեջ հաղթանակ («Ասթոն Վիլայ», «Ման.Սիթիի», «Քրիստալ Փելասի» նկատմամբ):

Հյուրերը չորս օր առաջ ընդհատեցին իրենց հաղթարշավը՝ հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվելով «Վեսթ Բրոմին»: Դրանից առաջ «կարմիր սատանաները» 4 անընդմեջ հաղթանակ էին տոնել:

Հատկանշական է, որ այս թիմերն իրենց դարավոր պատմության մեջ առաջին անգամ կհանդիպեն եվրագավաթի շրջանակներում: Նախորդ հինգ խաղերում «Լիվերպուլը» պարտվել է «ՄՅՈւ»-ին:

Ինչ վերաբերում է վնասվածք ստացած ֆուտբոլիստներին, ապա Յուրգեն Կլոպի վիճակն ավելի հաջող է: Խաղը բաց կթողնեն Ջո Ալենը, Ջո Գոմեսը, Դենի Ինգզը Կեւին Սթյուարթը եւ Բրանագանը: Հյուրերից չեն խաղա Ուեյն Ռունին, Լյուք Շոուն, Էշլի Յանգը, Ֆիլ Ջոնսը, Ադնան Յանուզայը, Բաստիան Շվայնշտայգերը եւ որակազրկված Խեսե Լինգարդը:

Բացի այդ, «Լիվերը» Եվրոպա լիգայի վերջին երեք խաղերում սեփական դարպասն անառիկ է պահել:

Հաշվի առնելով տանտերերի հիանալի մարզավիճակը, հյուրերի կադրային լուրջ կորուստները՝ ընտրում եմ «տանտերերի հաղթանակ» խաղադրույքը:

Էքսպրես: Հաղթած
Եվրոպա լիգա, 1/8 եզրափակիչ
22:00/10 մրտ
«Բորուսիա» - «Տոտենհեմ»
Եվրոպա լիգա, 1/8 եզրափակիչ
00:05/11 մրտ
«Վիլյառեալ» - «Բայեր»
Եվրոպա լիգա, 1/8 եզրափակիչ
00:06/11 մրտ
«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ»
Վերջնական
Գ.
100% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ