Ամենօրյա էքսպրեսս. «Բորուսիան» հանգիստ կհաղթի «Քյոլնին», «ՄՅու»-ն եւ «Նորվիչը» 2,5-ից քիչ գոլ կխփեն

18:30, 19 դկտ 2015
Խաղում է
«Բուքմեյքերների Ռեյտինգի» հերթական ամենօրյա էքսպրեսսում մենք կդիտարկենք երկու խաղ, որոնք կայանալու են շաբաթ օրը՝ դեկտեմբերի 19-ին: Դորտմունդի «Բորուսիան» կհյուրընկալվի «Քյոլնին», իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի «Նորվիչին»:

Դորտմունդի «Բորուսիան» վերջին խաղերում իրոք հիանալի ֆուտբոլ է ցուցադրում: Քչերն էին սպասում, որ Թոմաս Տուխելին այսքան կարճ ժամանակ կպահանջվի «մեղուներին» ոտքի կանգնեցնելու համար:

«Քյոլնը» վերջին ժամանակներում այդքան էլ հաջող չի խաղում, եւ ես չեմ նախանձում Պետեր Շտեգերին, ով պետք է խաղա այսպիսի ահարկու մրցակցի դեմ:

Վերջին երեք խաղերում «Քյոլնի» ֆուտբոլիստները կարողացել են խփել ընդամենը մեկ գոլ: «Բորուսիան» միայն վերջին երկու խաղերում մրցակիցներին ստիպել է գնդակը դարպասից դուրս բերել վեց անգամ: Այդ պատճառով էլ կարծում եմ, որ «Բորուսիան» հանգիստ հաղթանակի կհասնի վերջին չորս խաղերում ոչ մի հաղթանակ չտոնած մրցակցի նկատմամբ:

Այստեղ ընտրում եմ «շվարցգելբենի» հաղթանակը եվրոպական ֆորա (-1)-ով:

«Մանչեսթեր Յունայթեդը» նախորդ տուրում 1:2 հաշվով պարտվեց «Բորնմութին»: Այդ պարտությունը ավելի շատ հարցեր առաջացրեց Լուի վան Գալի՝ մանկունյանցիներին ղեկավարելու ունակությունների վերաբերյալ: Այնուամենայնիվ, «Օլդ Թրաֆորդում» «կարմիր սատանաները» բավական ամուր են պաշտպանվում: ԱՊԼ-ի ընթացիկ առաջնության յոթ տնային խաղերում «Յունայթեդը» բաց է թողել ընդամենը մեկ գոլ: Դա հիանալի արդյունք է, որը կարող էր բավական լինել, եթե թիմը նաեւ գոլ խփեր: Եվ հարձակվողների անաշխատունակության արդյունքում թիմը երեք խաղ անընդմեջ չի հաղթել:

«Նորվիչը», իր հերթին, այն թիմը չէ, որը ունակ է հյուրընկալվելիս «Յունայթեդին» գոլ խփել: Ալեքս Նիլի թիմը խփած 18 եւ բաց թողած 28 գոլերով մրցաշարային աղյուսակում վերջից երրորդն է:

Կարծում եմ՝ այստեղ տրամաբանական է ընտրել «գոլերը տոտալ 2,5-ից քիչ» խաղադրույքը:

Էքսպրես: Պարտված
Բունդեսլիգա, 17-րդ տուր
18:30/19 դկտ
«Բորուսիա» Դ. - «Քյոլն»
ԱՊԼ, 17-րդ տուր
18:00/19 դկտ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Նորվիչ Սիթի»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ