Ամենօրյա էքսպրեսս. «Բորուսիան» երկրորդ շրջանում առաջին հաղթանակը կտանի, «Մալագան» ու «Խետաֆեն» կփոխանակվեն գոլերով

23:30, 05 փտր 2016
Խաղում է
«Ամենօրյա էքսպրեսսի» շրջանակներում դիտարկում ենք երկու հանդիպում: Գերմանիայի առաջնության 20-րդ տուրի մեկնարկային խաղում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» կընդունի Բրեմենի «Վերդերին», իսկ Իսպանիայում 23-րդ տուրը կմեկնարկի «Մալագա» — «Խետաֆե» հանդիպումով: 

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» — «Վերդեր» 

Եթե վիճակագրությանը հետեւենք, ապա այսօր դիտարժան ու գոլառատ ֆուտբոլի ականատես ենք լինելու: «Վերդերը» վերջին երկու խաղերից յուրաքանչյուրում 3 գնդակ է խփել, իսկ «Բորուսիան» տանը արդյունավետ ֆուտբոլ է ցուցադրում: Բացի այդ, Գերմանիայի գավաթի շրջանակներում «Բորուսիա Պարկում» կայացած խաղում «Վերդերը» կարողացավ 4:3 հաշվով հաղթանակ տանել:

Այնուամենայնիվ, առաջարկում եմ խաղադրույք կատարել ««Բորուսիայի» հաղթանակի ու ՏՇ 2,5 գոլի» վրա: Այս մրցաշրջանում «Բորուսիան» տանն ավելի հաջող է խաղում, կուզենա ռեւանշ վերցնել գավաթի շրջանակներում կրած պարտության համար, որի պատճառով Անդրե Շուբերտի թիմը դուրս մնաց հետագա պայքարից եւ վերջիվերջո, կփորձի երկրորդ շրջանում առաջին հաղթանակը տանել ու նոր տարում առաջին անգամ ուրախացնել իր երկրպագուներին:

«Մալագա» — «Խետաֆե» 

Թիմերը հարեւաններ են մրցաշարային աղյուսակում: Միմյանց միջեւ ընդամենը 1 միավորի տարբերություն կա: «Մալագան» կանոնավոր կերպով տանը գոլ է խփում, իսկ «Խետաֆեն» վերջին 4 արտագնա խաղերում գոլ է խփել: Հետեւաբար, կարելի է հավատալ նրան, որ թիմերը կփոխանակվեն գոլերով: Այդ խաղադրույքի համար սահմանվել է 2,24 գործակից:

Էքսպրես: Պարտված
Բունդեսլիգա, 20-րդ տուր
23:30/5 փտր
«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Վերդեր»
Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր
23:30/5 փտր
«Մալագա» - «Խետաֆե»
Վերջնական
Գ.
33% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 33%
Չի՛ հաղթի 67%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ