Ամենօրյա էքսպրեսս. «Բավարիան» մրցակցի հարցերը կլուծի առաջին կեսում, «Վալենսիան» կրկին չի հաղթի

20:30, 31 հնվ 2016
Խաղում է
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրես» բաժնում այս անգամ դիտարկում ենք մեկական հանդիպում Պրիմերայից, Անգլիայի գավաթից եւ Բունդեսլիգայից: «Վալենսիան» կհյուրընկալի Խիխոնի «Սպորտինգին», «Չելսին» կլինի «Միլթոն Քեյնս Դոնսի» հյուրը, իսկ «Բավարիան» քննություն կընդունի «Հոֆենհամից»:

Գարի Նեւիլի գլխավորությամբ «Վալենսիան» Պրիմերայում ոչ մի հաղթանակ չի տարել. միայն պարտություն եւ ոչ-ոքիներ: Մրցակիցն այս անգամ Խիխոնի «Սպորտինգն» է, որը նախորդ տուրում խոշոր 5:1 հաշվով ջախջախեց «Ռեալ Սոսյեդադին»: Կարծում եմ՝ առաջիկա խաղը նույնպես «չղջիկների» համար հաղթանակով չի ավարտվի:

Գուս Հիդինկի գլխավորությամբ «Չելսին» կամաց-կամաց բարելավում է եւ՛ խաղը, եւ՛ արդյունքները: Պրեմիեր լիգայի նախորդ տուրում «ազնվականները» հաղթեցին առաջատար «Արսենալին»: Գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «կապույտների» մրցակիցը Չեմպիոնշիփի ներկայացուցիչ «Միլթոն Քեյնս Դոնսն» է: 2004 թվականին հիմնադրված թիմը դժվար թե կարողանա պայքարել մի թիմի դեմ, որը անհաջող էր մեկնարկել այս մրցաշրջանում եւ ամեն ինչ անում է երկրպագուներին ուրախացնելու, դրական արդյունքներ գրանցելու համար: Այդ պատճառով ակնկալում եմ գոլառատ ֆուտբոլ եւ «Չելսիի» հաղթանակ:

Իսկ «Բավարիան» կընդունի առաջնության աութսայդերներից մեկին՝ «Հոֆենհայմին»: Տանտերերը խաղին մոտենալու են բավական մեծ կորուստներով, բայց դա դեռ չի նշանակում, որ հյուրերը միավոր վաստակելու շանս ունեն: Պեպ Գվարդիոլայի թիմն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում սեփական հարկի տակ ոչ մի միավոր չի կորցրել: Ավելին՝ 13 խաղում խփել է 47 գոլ եւ բաց թողել ընդամենը չորսը: Կարծում եմ՝ այսօր «Բավարիան» առաջին խաղակեսում հաշվի մեջ առջեւում կլինի նվազագույնը մեկ գոլի տարբերությամբ:

Էքսպրես: Հաղթած
Լա լիգա, 22-րդ տուր
19:00/31 հնվ
«Վալենսիա» - «Սպորտինգ» Խիխոն
Բունդեսլիգա, 19-րդ տուր
20:30/31 հնվ
«Բավարիա» - «Հոֆենհայմ»
Անգլիայի գավաթ 1/16 եզրափակիչ
20:00/31 հնվ
«Միլթոն Քեյնս Դոնս» - «Չելսի»
Վերջնական
Գ.
67% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 67%
Չի՛ հաղթի 33%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ