Ամենօրյա էքսպրեսս. «Բավարիան» կհաղթի «Յուվենթուսին», «Բարսելոնան» ու «Արսենալը» կփոխանակվեն գոլերով

23:45, 16 մրտ 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում այս անգամ կդիտարկենք Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի խաղային օրվա 2 պատասխան հանդիպումները:

«Բարսելոնա» — «Արսենալ»

Զույգ, որտեղ ամեն ինչ պարզ է: Լոնդոնում 0:2 հաշվով պարտվելուց հետո Վենգերի թիմը պատասխան խաղից առաջ գրեթե շանսեր չունի: Հասկանալի է, որ ֆանտաստիկ մարզավիճակում գտնվող «Բարսելոնային» հաղթելը խելքին մոտ չէ, այն էլ «Կամպ Նոու» մարզադաշում:

«Զինագործները» կորցնելու ոչինչ չունեն, ինչը նշանակում է, որ մեզ ուրախ ու գոլառատ խաղ է սպասվում: «Արսենալն» անպայման առաջ կգնա, կփորձի խփել իր գոլն ու պատվով լքել մրցաշարը: Կատալոնացիների առաջատար պաշտպան Ժերար Պիկեն որակազրկված է, ինչը գոլ խփելու հարցում կօգնի հյուրերին:

Լոնդոնցիները շատ լուրջ կադրային խնդիրներ ունեն: Մի ամբողջ թիմ վնասվածքներ ունի՝ Ռոսիցկի, Ուիլշիր, Արտետա, Ռեմսի, Չեմբերլեն, Կասորլա և Պետր Չեխ:

Հաշվի առնելով «Արսենալի» կորցնելու ոչինչ չունենալու փաստը, «Բարսայի» հզոր հարձակումն ու կատալոնացիների թերի պատշտանությունը, առաջարկում ենք «երկուսն էլ կխփեն» խաղադրույքը, որի գործակիցը 1,76 է: «Զինագործները» ուժեղ հարձակման գիծ ունեն և կարող են խոցել Տեր Շտեգենի դարպասը, իսկ տանտերերի գոլի վերաբերյալ կասկածներ չկան: Մեսսին, Նեյմարն ու Սուարեսը ողջունում են Դավիթ Օսպինային:

«Բավարիա» — «Յուվենթուս»

Առաջին խաղն ավարտվեց 2:2 հաշվով, ինչը նշանակում է, որ դիմակայության ելքը կվճռվի Մյունխենում: Երկու թիմերն էլ պահպանում են հաջորդ փուլ դուրս գալու շանսեր, բայց ակնհայտ ֆավորիտը «Բավարիան» է:

Թիմերը խաղից առաջ կորուստներ ունեն: Մյունխենցիների կազմում վնասվածքների պատճառով սկզբունքային հանդիպումը բաց կթողնեն Բոատենգը, Բադշտուբերն ու Ռոբենը: Թուրինցիների մոտ այս հարցում ամեն ինչ ավելի վատ է: Հարձակման գծի առաջատարներ Պաոլո Դիբալան ու Մարիո Մանջուկիչը, առանցքային պաշտպան Կյելինին, ինչպես նաև Մարկիզիոն ու Կասերեսը վնասվածքների պատճառով չեն խաղա «Ալիանս Արենայում»:

Առաջին խաղում երևաց, որ «Բավարիան», այնուամենայնիվ, ավելի ուժեղ է: Սեփական դաշտում Գվարդիոլայի թիմը շատ արդյունավետ է գործում, բայց «Յուվենուսը», չնայած լուրջ կադրային խնդիրների, ամուր պաշտպանություն ունի: Մյունխենցիների համար բարդ կլինի:

Հաշվի առնելով «Բավարիայի» ավելի բարձր կարգը, սեփական դաշտի գործոնը, ինչպես նաև հյուրերի լուրջ կադրային խնդիրները, առաջարկում ենք ««Բավարիայի» հաղթանակ և ՏՇ 1,5 գոլ» խաղադրույքը, որի գործակիցը 1,77 է: Մյունխենցիները սեփական դաշտում կարող են 2 գնդակ ուղարկել թուլացած պաշտպանությամբ գործող «Յուվենթուսի» դարպասն ու անցնել հաջորդ փուլ:

Էքսպրես: Պարտված
ՉԼ, 1/8 եզրափակիչ
23:45/16 մրտ
«Բարսելոնա» - «Արսենալ»
ՉԼ, 1/8 եզրափակիչ
23:45/16 մրտ
«Բավարիա» - «Յուվենթուս»
Վերջնական
Գ.
86% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 7 մարդ
Կհաղթի՛ 86%
Չի՛ հաղթի 14%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ