Ամենօրյա էքսպրեսս. «Բարսելոնան» կհաղթի գոլառատ խաղում, «Էվերթոնը» եւ «Սիթին» կփոխանակվեն գոլերով
Ձմեռային արձակուրդից հետո մեկնարկել է Իտալիայի առաջնությունը: 18-րդ տուրում հանդիպելու են «Պալերմոն» եւ «Ֆիորենտինան»: Թիմերը գտնվում են մրցաշարային աղյուսակի հակադիր բեւեռներում: Բայց Սիցիլիայում «մանուշակներին» բարդ հանդիպում է սպասվում: Այս թիմերի միջեւ գրեթե բոլոր հանդիպումները գոլառատ են ստացվում, հաճախ 4-5 գոլ է խփվում: Հաշվի առնելով նաեւ այն, որ երկու կողմերին էլ միավոր շատ է անհրաժեշտ, ու պետք է ստացվի հարձակվողական ֆուտբոլ, ընտրում ենք գոլերը ՏՇ 2.5 տարբերակը:
Այնպես ստացվեց, որ տարվա սկզբում կատալոնական երկու թիմերը միմյանց միջեւ պետք է անցկացնեն 3 կատալոնական դերբի: Առաջին խաղը կայացավ «Կորնելյա Էլ Պրատում» եւ ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի, ինչը ստիպեց «Բարսելոնային» առաջատարի դիրքը զիջել Մադրիդի «Աթլետիկոյին»: Այս անգամ հանդիպումը կկայանա Իսպանիայի գավաթի շրջանակներում՝ արդեն «Նոու Կամպ» մարզադաշտում: «Բարսան» կատաղած դուրս կգա խաղադաշտ եւ «կհոշոտի» մրցակցին: Թիմի նորեկներ Արդա Թուրանն ու Ալեիշ Վիդալը, ինչպես նաեւ հարձակման եռյակը՝ ՄՍՆ-ն, վճռական են տրամադրված այդ հարցում: Այդ պատճառով, կարծում ենք, որ այս խաղում իրականանալի է «Բարսելոնայի հաղթանակ եւ տոտալ 3,5 գնդակից շատ» խաղադրույքը:
«Էվերթոնը» վերջին վեց հանդիպումներում ընդամենը մեկ անգամ է հաղթել: Ռոբերտո Մարտինեսի թիմը խաղերին 100%-ով է նվիրվում, սակայն ամեն անգամ նրանց բախտը չի բերում: Վտանգավոր պահեր ստեղծելու հարցում «իրիսները» խնդիր չունեն, հարցը այն եզրափակելու մեջ է: Չնայած այս ամենին՝ նրանք ունեն Լուկակու, ով ԱՊԼ-ի այս մրցաշրջանում արդեն հասցրել է 15 գոլ խփել: Իսկ «Սիթին» «Արսենալից» կրած պարտությունից հետո կարծես թե ուշքի է գալիս: Պելեգրինիի թիմը նախ տանը ջախջախեց «Սանդերլենդին», ապա արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց առաջնության բացահայտում «Լեսթերի» հետ, իսկ վերջին տուրում հյուրընկալվելիս հաղթեցին «Ուոթֆորդին»՝ երկու րոպեում խփելով 2 գոլ: Եվ քանի որ երկու թիմերն էլ հարձակվողական ֆուտբոլ են խաղում, խաղադրույք ենք կատարում «երկու թիմերն էլ գոլ կխփեն»-ի վրա:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: