Ամենօրյա էքսպրեսս. «Բարսելոնան» երկու խաղակեսերում էլ գոլ կխփի, «Մայնցն» ու «Աթլետիկոն» հաղթանակներ կտանեն
«Մայնց» — «Դարմշտադ»
«Մայնցը» հիասքանչ մարզավիճակում է: Վերջին 6 խաղերում թիմը 5 հաղթանակ է տարել, իսկ նախորդ տուրում համարձակվեց «Ալիանց Արենայում» հաղթել «Բավարիային»: Մինչ այդ, մյունխենյան ակումբը սեփական հարկի տակ միմիայն հաղթանակներ էր տարել:
«Դարմշտադն» այսպիսի հետաքրքիր ցուցանիշ ունի. ընթանում է 15-րդ հորիզոնականում, բայց արտագնա խաղերում գրանցած արդյունքներով «Բավարիայից» եւ «Բորուսիայից» հետո լավագույնն է Բունդեսլիգայում: «Մայնցն» իր հերթին վերջին 6 տնային խաղերից հինգում հաղթել է:
Հետեւաբար, կարելի է եզրակացնել, որ «Մայնցին» դժվար կլինի, սակայն կառնավալային թիմը պետք է հաղթի, քանզի կարգով ավելի բարձր է ու պայքարում է եվրագավաթային ուղեգրերի համար: Բացի այդ, հաղթանակի դեպքում տանտերերը կհայտնվեն լավագույն քառյակում, ինչը լուրջ նվաճում կլինի թիմի համար: Այս ամենը հաշվի առնելով` ընտրում եմ ««Մայնցի» հաղթանակ ու ՏՔ 4,5 գոլ» խաղադրույքը:
«Էյբար» — «Բարսելոնա»
«Էյբարը», ինչպես նախորդ առաջնությունում, շատ լավ մեկնարկեց եւ դեռ վերջերս զբաղեցնում էր 6-րդ հորիզոնականը, սակայն թիմի մոտ վերջին շրջանում խաղային անկում է նկատվում: Դրա վառ ապացույցը վերջին 7 տուրերում կրած 6 պարտություններն են: Այդ պատճառով էլ այժմ բասկերը զբաղեցնում են 8-րդ հորիզոնականը:
«Բարսելոնան» շարունակում է ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրել: Պրիմերայում կատալոնացիներն արդեն 10 խաղ շարունակ հաղթում են: 2016 թվականին միայն «Էսպանյոլին» է հաջողվել միավոր տանել «Բարսելոնայից»:
Այս տարի Պրիմերայի շրջանակներում անցկացրած 11 խաղերում Լուիս Էնրիկեի թիմը խփել է 34 գնդակ: Հաշվի առնելով «Էյբարի» ներկայիս վիճակը եւ այն, որ բասկերը վերջին 7 խաղերում 15 գնդակ են բաց թողել, տրամաբանական կլինի վերցնել ««Բարսելոնան» երկու խաղակեսերում էլ գոլ կխփի» խաղադրույքը: Կապտանռնագույնները գրեթե միշտ ամեն խաղակեսերում գոնե մեկ գնդակ խփում են:
«Վալենսիա» — «Աթլետիկո Մադրիդ»
«Վալենսիան» վերջապես սկսեց հաղթանակներ տանել: Եվրոպա լիգայում ջախջախիչ հաղթանակներ տարավ, իսկ առաջնությունում կայացած վերջին 4 խաղերից երեքում հաղթել է եւ կրել ընդամենը մեկ պարտություն (Բիլբաոյի «Աթլետիկից»):
«Աթլետիկոն» երկու խաղ անընդմեջ գոլազուրկ ոչ-ոքի խաղալուց հետո կրկին սկսեց հաղթանակներ տանել: Նախորդ երկու տուրերում թիմը հաղթեց «Ռեալ Սոսյեդադին» եւ Մադրիդի «Ռեալին»` վերջինիս պարտության մատնելով իր իսկ հարկի տակ: Այժմ եւս մեկ բարդ արտագնա հանդիպում` այս անգամ «Վալենսիայի» դեմ: «Լոս չեսն» այս մրցաշրջանում տանը չի պարտվել ե՜ւ «Բարսելոնային», ե՜ւ Մադրիդի «Ռեալին»:
Բայց այստեղ պետք է մի քանի բան հաշվի առնել: Նախ «Վալենսիան» առաջիկա հինգշաբթի Եվրոպա լիգայի շրջանակներում պետք է հանդիպում անցկացնի նույն «Աթլետիկի» հետ, որին առաջնության շրջանակներում տանը պարտվեց 0:3 հաշվով: «Չղջիկները» հաստատ կուզենան ռեւանշ վերցնել բասկերից: Բացի այդ, «Վալենսիան» առաջնությունում կոնկրետ նպատակներ չունի: Ճիշտ է` գործնականում թիմը շանսեր ունի եվրագավաթային գոտում հայտնվելու համար, բայց դեռեւս շատ է զիջում ներկայումս այդտեղ գտնվող թիմերին ու այդ պատճառով առայժմ կկենտրոնանա Եվրոպա լիգայի վրա, որտեղ լավ հնարավորություն կա անցնելու 1/4 եզրափակիչ: Ինչ վերաբերում է «Աթլետիկոյին», թիմը դեռ տեսական շանսեր ունի դառնալու չեմպիոն եւ կպայքարի մինչեւ վերջ` հաշվի առնելով Սիմեոնեին եւ նրա բնավորությունը: Գումարած դրան, աթլետների համար մեծ պատիվ կլինի մրցաշարային աղյուսակում ավելի բարձր դիրք զբաղեցնել, քան Մադրիդի մյուս ուժեղագույն ակումբը` «Ռեալը»: Հաշվի առնելով վերոնշյալ բոլոր հանգամանքները` կարելի է հուսալ, որ Սիմեոնեի թիմը կհաղթի: Գործակիցը 1,97 է:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: