Ամենօրյա էքսպրեսս. «Բարսելոնա» — «Սելթիկ» խաղը գոլառատ կստացվի, «Չելսին» չի պարտվի «Ռեալին»
«Բարսելոնա» — «Սելթիկ»
Թիմերը տարբեր խնդիրներ ունեն լուծելու: «Բարսելոնայի» համար սա մինչմրցաշրջանի առաջին խաղն է, իսկ «Սելթիկը» արդեն հասցրել է ՉԼ-ի որակավորման փուլի հանդիպում անցկացնել: Էնրիկեն կփորձարկի նորեկներին ու երիտասարդներին, իսկ Բրենդան Ռոջերսը դժվար թե մարտական կազմով հանդես գա, քանի որ օգոստոսի 3-ին «Աստանայի» դեմ բարդ հանդիպում ունի:
Այո, «Բարսելոնան» առավելություն ունի, բայց պաշտպանությունում խնդիրները դեռ մնում են: «Սելթիկին» ավելի հեշտ կլինի մրցակցի պաշտպանությունը ճեղքել հարձակման ձախ եզրից, որտեղ գործում էր արդեն նախկին բարսելոնցի Դանի Ալվեսը:
Հաշվի առնելով «Բարսելոնայի» պաշտպանության խնդիրներն ու հանդիպման ընկերական բնույթը՝ առաջարկում ենք «ՏՇ 2,5 գոլ» խաղադրույքը: Խաղը ոչինչ չի որոշում, հետևաբար կարելի է գոլառատ ֆուտբոլ սպասել: Գործակիցը 1,47 է:
«Ռեալ Մադրիդ» — «Չելսի»
Բուքմեյքերներն այս խաղում փոքրիկ առավելություն տալիս են մադրիդյան ակումբին: Զիդանի թիմը հուլիսի 28-ին անցկացրած ընկերական խաղում 1:3 հաշվով զիջեց «ՊՍԺ»-ին: Մադրիդցիները ձախողեցին այդ հանդիպման առաջին խաղակեսը: Առանց մի շարք առաջատարների «արքայական» ակումբն առաջին 45 րոպեների ընթացքում 3 գնդակ բաց թողեց: Խաղացվածության պակասն ակնհայտ էր:
Եթե փարիզցիների դեմ խաղը «Ռեալի» համար առաջինն էր 2016/17 թթ. մինչմրցաշրջանում, ապա «ազնվականները» հուլիսին արդեն հասցրել են 3 խաղ անցկացնել. պարտություն «Ռապիդից» (0:2) և հաղթանակներ «Պելեցի» (3:0) ու «Լիվերպուլի» նկատմամբ (1:0): Լոնդոնցիները բավական լավ տպավորություն են թողնում և իրենց վաղվա մրցակցից ավելի մեծ խաղային պրակտիկա ունեն: Հենց դա էլ կարող է առաջիկա խաղում որոշիչ դառնալ: Բացի այդ, մադրիդցիների կազմում բացակայում են մի շարք առաջատար ֆուտբոլիստներ, ովքեր վերջերս են հանդես եկել Եվրո-2016-ում:
Հաշվի առնելով լոնդոնյան ակումբի ավելի մեծ խաղային պրակտիկան, մարզավիճակն ու «Ռեալի» մի շարք առաջատարների բացակայությունը՝ առաջարկում ենք ««Չելսին» չի պարտվի» խաղադրույքը, որի գործակիցը 1,50 է: Մարտական կազմով «Ռեալն» անհամեմատ ավելի ուժեղ կլիներ, բայց տվյալ պահին Աբրամովիչի թիմը ոչնչով չի զիջում Եվրոպայի չեմպիոններին:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: