Ամենօրյա էքսպրեսս. «Բարսան», «Ֆիորենտինան» եւ «Արսենալը» վստահ հաղթանակներ կտոնեն

21:00, 09 հնվ 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» ավանդական բաժնում այսօր դիտարկում ենք երեք հանդիպում: Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում «Արսենալը» կհանդիպի «Սանդերլենդին», Պրիմերայի 19-րդ տուրում «Բարսելոնան» քննություն կընդունի «Գրանադայից» եւ Ֆլորենցիայում տեղի «Ֆիորենտինան» կընդունի «Լացիոյին»:

«Արսենալը» վերջին յոթ հանդիպումներից վեցում հաղթել է: Արսեն Վենգերի թիմը լավ թափ է հավաքել և ԱՊԼ-ի միանձնյա առաջատարն է: «Սանդերլենդի» համար վերջին խաղերը անհաջող են դասավորվել. նախորդ վեց հանդիպումներում թիմը 14 գնդակ է ընդունել սեփական դարպասը: Սակայն սա գավաթային հանդիպում է, և սխալ կլինի «Արսենալին» միանշանակ ֆավորիտ համարել: Այդուհանդերձ, ֆուտբոլիստների մակարդակների տարբերությունը շատ մեծ է. կարծում ենք՝ (-1,5) ֆորայով «Արսենալի» հաղթանակը այս հանդիպման համար լավ տարբերակ է:

Հաջորդ խաղը, որին կանդրադառնանք, Իսպանիայի առաջնության «Բարսելոնա» — «Գրանադա» հանդիպումն է: Կարիք չկա նշել, թե ով է այս դիմակայության բացահայտ ֆավորիտը: «Կամպ Նոու» ստադիոնում կատալոնացիները պարտավոր են վստահ հաղթանակ տոնել: Թիմերը գտնվում են մրցաշարային աղյուսակի հակադիր բևեռներում: «Գրանադան» ամեն կերպ փորձում է չհայտնվել վտանգավոր գոտում, իսկ «Բարսելոնան» երկրորդն է, չնայած առաջատար «Աթլետիկոյից» 1 խաղ պակաս է անցկացրել: Գոլառատ հանդիպում է սպասվում: Կարծում ենք՝ «Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթանակ է տոնելու: Լուիս Էնրիկեի թիմը իրավունք չունի այս խաղում միավորներ կորցնել, իսկ «Գրանադան» Բարսելոնա է ժամանել հստակ գիտակցելով, որ շանսեր չունի: Մեսսին և ընկերները մի լավ կուրախացնեն «Նոու Կամպում» հավաքված բազմահազար երկրպագուներին: Մի խոսքով, առաջարկում ենք ««Բարսելոնայի» հաղթանակ և ՏՇ 3,5 գոլ» խաղադրույքը:

«Ֆիորենտինա» — «Լացիո». «Մանուշակներն» այս մրցաշրջանում տանը հրաշալի ելույթներ են ունենում եւ «Նապոլիից» հետո համարվում են Իտալիայի լավագույն տնային թիմը, իսկ «Լացիոն» ընդհակառակը՝ խայտառակ ելույթներ է ունենում դրսում, եւ ընդհանրապես, թիմի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մոտ է պաշտոնը լքելուն: Բացի այդ, «Ֆիորենտինան» ընթանում է երկրորդ հորիզոնականում եւ ընդամենը մեկ միավորով է զիջում առաջատար «Ինտերին»: Այս ամենը հաշվի առնելով՝ այս խաղում կարելի է ընտրել պարզապես «Ֆիորենտինայի» հաղթանակը:

Էքսպրես: Պարտված
Անգլիայի գավաթ, 1/32 եզր.
19:00/9 հնվ
«Արսենալ» - «Սանդերլենդ»
Լա լիգա, 19-րդ տուր
19:00/9 հնվ
«Բարսելոնա» - «Գրանադա»
Ա Սերիա, 19-րդ տուր
21:00/9 հնվ
«Ֆիորենտինա» - «Լացիո»
Վերջնական
Գ.
40% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 5 մարդ
Կհաղթի՛ 40%
Չի՛ հաղթի 60%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ