Ամենօրյա էքսպրեսս. «Արսենալն» ու «Աթլետիկոն» առաջին խաղակեսում կապահովեն հաղթանակը, «Բետիսը» խոշոր հաշվով չի պարտվի «Բարսելոնային»

22:30, 30 ապր 2016
Խաղում է
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում դիտարկում ենք ապրիլի 30-ին կայանալիք չորս հանդիպումներ` «Աթլետիկո Մադրիդ» — «Ռայո Վալյեկանո», «Արսենալ» — «Նորվիչ», «Բայեր» — «Հերտա»  և «Բետիս» — «Բարսելոնա»: 

«Աթլետիկո Մադրիդ» — «Ռայո Վալյեկանո» 

«Աթլետիկոն» շարունակում է փայլուն հանդիպումների շարք անցկացնել: Դիեգո Սիմեոնեի թիմը 6 անընդմեջ հաղթանակ է տարել, իսկ վերջին խաղում կարողացավ 1:0 հաշվով հաղթել Մյունխենի «Բավարիային»: Այժմ կրկին «աթլետները» խաղում են տանը (թվով երրորդն անընդմեջ), մրցակիցը «Ռայո Վալյեկանոն» է: Նախորդ տուրում Պակո Խեմեսի թիմը սեփական հարկի տակ հաղթում էր «Ռեալին» 2:0 հաշվով, բայց այնուհետև ոչ միայն չկարողացավ պահպանել ոչ-ոքին, այլև պարտություն կրեց:

«Ռայոն» պայքարում է Պրիմերայում մնալու համար, կպայքարի մինչև վերջ, բայց մրցակիցը հիանալի մարզավիճակում գտնվող «Աթլետիկոն» է, թիմը պայքարում է չեմպիոնության համար, ռեկորդային թվով «չոր» հանդիպումներ է անցկացնում: Բայց այստեղ տանտերերի «չոր» հաշվով հաղթանակի վրա չէի խաղա, քանզի «Ռայոն» լավ է հարձակվում և չնայած զբաղեցրած հորիզոնականին (16-րդ), խփել է 49 գնդակ և այդ ցուցանիշով առաջնությունում 6-րդն է: Այդ պատճառով կառաջարկեմ խաղադրույք կատարել, որ «Աթլետիկոն» կհաղթի առաջին կեսում և ողջ խաղում: Սիմեոնեն շեշտը դնում է արագ սկզբի վրա, առաջին խաղակեսում ապահովում է առավելությունը, իսկ երկրորդում կամ զարգացնում է հաջողությունը, կամ պահպանում խաղի հաշիվը: Գումարած դրան` առջևում կա «Բավարիայի» հետ պատասխան հանդիպումը, և «Աթլետիկոն» կփորձի հարցերը լուծել առաջին կեսում, որպեսզի երկրորդում մի քիչ խնայի ուժերը:

«Արսենալ» — «Նորվիչ» 

«Արսենալը» թեժ պայքար է մղում երրորդ տեղի համար: Թիմը հավասար միավորներ ունի «Մանչեսթեր Սիթիի» հետ: Ի դեպ, հաջորդ ուիքենդին հենց այս երկու թիմերը խաղալու են միմյանց դեմ` արդեն «Էյթիհադ» մարզադաշտում: Եվ դրա համար շատ կարևոր է հաղթել «Նորվիչին»: Բացի այդ, «Մանչեսթեր Սիթին» գալիք չորեքշաբթի «Սանտիագո Բեռնաբեուում» «Ռեալի» հետ պատասխան հանդիպումն է անցկացնելու և հնարավոր է, որ այս տուրում հյուրընկալվելիս միավորներ կորցնի «Սաութհեմփթոնի» հետ խաղում:

Հյուրերը վտանգավոր գոտում են և անպայման պետք է կռիվ տան «Արսենալին»: Բայց քանզի խաղը կայանալու է «Էմիրեյթս» մարզադաշտում, սպասում եմ, որ Վենգերի թիմը ակտիվ կսկսի հանդիպումն ու առաջին խաղակեսում կապահովի առավելությունը: Վերջին 6 խաղերից հինգում «Արսենալը» կարողացել է հաղթել առաջին կեսում: «Նորվիչը» «Արսենալի» համար անհարմար մրցակից չէ, նախորդ 4 խաղերից երեքում «զինագործները» վստահ առավելության են հասել: Հետևաբար այս խաղի համար ընտրում եմ «Արսենալի» հաղթանակն առաջին կեսում և ողջ խաղում խաղադրույքը: Գործակիցը 1,79 է:

«Բայեր» — «Հերտա» 

Թիմերը համապատասխանաբար զբաղեցնում են երրորդ և չորրորդ հորիզոնականները: Նրանց միջև տարբերությունը 5 միավոր է: Այսինքն, հաղթելու դեպքում տանտերերը կապահովեն տեղը Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի խմբային փուլում:

Թիմերը տարբեր մարզավիճակներով են մոտենում հանդիպմանը: «Բայերը» 5 անընդմեջ հաղթանակ է տարել, հատկապես հատկանշական էր նախորդ տուրում «Շալկեի» նկատմամբ տարած հաղթանակը: Թիմը պարտվում էր 0:2 հաշվով, բայց կարողացավ կամային հատկանիշներ ցույց տալ ու հաղթել 3:2 հաշվով:

Լրիվ հակառակ իրավիճակն է «Հերտայի» մոտ: Թիմը վերջին 5 խաղերում ոչ մի հաղթանակ չի տարել (մեկ ոչ-ոքի, 4 պարտություն) և այդ ժամանակահատվածում հասցրեց դուրս թռչել գավաթի խաղարկությունից` կիսաեզրափակչում պարտվելով Դորտմունդի «Բորուսիային»:

Խաղը կայանալու է «ԲայԱրենա» մարզադաշտում և հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները` այս խաղի համար ընտրում եմ «Բայերի» հաղթանակը:

«Բետիս» — «Բարսելոնա» 

«Բարսելոնային» ամենևին էլ հեշտ հանդիպում չի սպասվում: «Բենիտո Վիլյամարինում» դժվար է ցանկացած թիմի համար: Ինչպես «Անոետայում», այստեղ ևս «Բարսան» որոշ ժամանակ առանց հաղթանակների է մնացել: Մասնավորապես, կապտանռնագույնները երկու անգամ 5 տարի շարունակ հյուրընկալվելիս չեն կարողացել հաղթել «Բետիսին»:

«Բարսելոնան» առաջնության առաջատարն է (հավասար միավորներ ունի «Աթլետիկոյի» հետ, բայց անձնական խաղերով գերազանցում է) և չեմպիոնության համար պետք է անպայման հաղթի Անդալուզիայում: Բայց կարծում եմ, որ այդ հաղթանակը խոշոր չի լինի: Թեև նախորդ երկու խոշոր հաղթանակներին (8-0, 6-0), կատալոնացիների խաղը դեռևս վստահություն չի ներշնչում: «Բետիսը» վերջին 4 տնային խաղերից երեքում հաղթել է, այս մրցաշրջանում սեփական հարկի տակ միավորներ է խլել Մադրիդի «Ռեալից», «Վիլյառեալից», «Սելտայից», «Սևիլիայից», հաղթել «Վալենսիային»: Մերինոյի թիմը տանը պինդ ընկույզ է, որի հետ ներկայիս «Բարսան» խնդիրներ կունենա: Այդ պատճառով առաջարկում եմ խաղադրույք կատարել «Բետիսի» (+3) ֆորայով հաղթանակի վրա:

Էքսպրես: Պարտված
Իսպանիայի առաջնություն, 36-րդ տուր
20:15/30 ապր
«Աթլետիկո Մադրիդ» - «Ռայո Վալյեկանո»
ԱՊԼ, 36-րդ տուր
20:30/30 ապր
«Արսենալ» - «Նորվիչ»
Բունդեսլիգա, 32-րդ տուր
20:30/30 ապր
«Բայեր» - «Հերտա»
Իսպանիայի առաջնություն, 36-րդ տուր
22:30/30 ապր
«Բետիս» - «Բարսելոնա»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ