Ամենօրյա էքսպրեսս. «Արսենալն» առաջին խաղակեսում կգրավի «Բավարիայի» դարպասը, Ռոնալդուն կընդհատի գոլային երաշտը Չեմպիոնների լիգայում

23:45, 07 մրտ 2017
Խաղում է
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում դիտարկում ենք Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի երկու դիմակայությունների պատասխան հանդիպումները՝ «Արսենալը» սեփական հարկի տակ կխաղա «Բավարիայի» հետ, իսկ «Նապոլին» կընդունի Մադրիդի «Ռեալին»: 

«Արսենալ» — «Բավարիա»

Այս դիմակայությունում ամեն ինչ պարզ է: Ներկայիս «Արսենալը» չի կարող առաջին խաղում 1:5 հաշվով պարտվելուց հետո երկրորդում հրաշք գործել ու անցնել «Բավարիային»: Այստեղ ուղղակի Վենգերը և նրա ֆուտբոլիստները խաղալու են իրենց արժանապատվության համար: Նրանք կուզենան ցույց տալ, որ այդքան թույլ չեն գերմանական ակումբից:

«Բավարիան», իհարկե, առաջին խաղում գրանցված արդյունքից հետո Լոնդոնում շատ ջանք ու եռանդ չի թափի, ոչ այդքան հիմնական կազմը դուրս կբերի, քանզի մրցաշրջանը երկար է, պետք է մտածել նաև հաջորդ խաղերի մասին: Բացի այդ, հանդիպումը բաց կթողնեն պաշտպանության երկու առանցքային ֆուտբոլիստները՝ Ժերոմ Բոատենգը և Ֆիլիպ Լամը: Հարցականի տակ է Դուգլաս Կոստայի և Ռենատո Սանչեշի մասնակցությունը:

«Արսենալի» կազմում խաղին չեն կարողանա մասնակցել Սանտի Կասորլան, Մոհամեդ Էլ-Նենին և Մեսութ Օզիլը: Կարելի է առանձնացնել հատկապես վերջինիս բացակայությունը, բայց, ճշմարտության համար, պետք է ասել, որ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը վերջին ամիսներին չի ցուցադրում այն մակարդակի ֆուտբոլը, որին մենք սովոր էինք տեսնել: Ընդհանուր առմամբ, Լոնդոնում դժգոհ են Օզիլից և բացառված չէ, որ արդեն առաջիկա ամռանը նա հեռանա «Արսենալից»: Սակայն սա պատվի խաղ է, և չնայած Վենգերի ու թիմի առաջատար Սանչեսի միջև ընդհարմանը, կարծում եմ, որ լոնդոնցիներն արժանապատիվ ֆուտբոլ կխաղան պատասխան խաղում: Հաշվի առնելով, որ «Բավարիան» առաջին խաղի համեմատ ավելի թույլ կխաղա ու հատկապես պաշտպանական գիծն իր ուժեղ տեսքը չի ունենա, կարելի է ենթադրել, որ «զինագործները» հաջողության կհասնեն: Հավատում եմ տանտերերի առաջին խաղակեսում գոլին: Հյուրերը, եթե գոլ են բաց թողնում այս մրցաշրջանում, ապա ավելի հաճախ առաջին խաղակեսում: Մինչև ընդմիջում բաց են թողել 14 գնդակ, մինչդեռ դրանից հետո՝ 7 գնդակ: Այսպիսի իրավիճակում կարելի է ռիսկի դիմել ու ընտրել «Արսենալի» առաջին խաղակեսում գոլը: Գործակիցը ուղիղ 2 է:

«Նապոլի» — «Ռեալ Մադրիդ» 

Ի տարբերություն նախորդ զույգի՝ այս դիմակայությունում դեռևս ինտրիգը պահպանվում է: «Սանտիագո Բեռնաբեուում» կայացած առաջին խաղում «Ռեալը» հաղթել է «Նապոլիին» 3:1 հաշվով: Հաշվի առնելով «Ռեալի» ներկայիս պաշտպանության վիճակը (վերջին 4 խաղերում 8 բաց թողած գնդակ)՝ իտալական ակումբի ուժերի սահմանում է երկու գոլ խփել տանը: Այդ պատճառով էլ «Ռեալն» ամեն կերպ կձգտի գոլ խփել «Սան Պաոլո» մարզադաշտում, որպեսզի զերծ մնա խնդիրներից: Հավատում եմ «Ռեալի» գոլին, և ով, եթե ոչ Կրիշտիանու Ռոնալդուն պետք է հեղինակի այն: Պորտուգալացին չմասնակցեց նախորդ հանգստյան օրերին կայացած «Էյբարի» հետ հանդիպմանը, հիմա թարմ վիճակում է և լի է վճռականությամբ գոլ խփելու, քանի որ Չեմպիոնների լիգայում արդեն 5 խաղ շարունակ աչքի չի ընկնում: Բացի այդ, Ռոնալդուն հեռակա մրցակցության մեջ է Լիոնել Մեսսիի հետ Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուի համար պայքարում:

«Նապոլիի» պաշտպանությունը ևս կատարյալ չես համարի: Խնդիրներն ակնհայտ են այդ գծում՝ վերջին 5 խաղերում 8 բաց թողած գնդակ: Հետևաբար 46 խաղ անընդմեջ խաղադաշտից չհեռացող «Ռեալի» գոլի հավանականությունը շատ մեծ է և, ամենայն հավանականությամբ, դա կանի թիմի առաջատարն ու լավագույն ռմբարկուն՝ Կրիշտիանու Ռոնալդուն: Նրա գոլի գործակիցը 1,77 է:

 

Էքսպրես: Պարտված
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում
23:45/7 մրտ
«Արսենալ» - «Բավարիա»
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում
23:45/7 մրտ
«Նապոլի» - «Ռեալ Մադրիդ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ