Ամենօրյա էքսպրեսս. «Բարսելոնան» կլուծի «Գրանադայի» հարցերը, Մյոնխենգլադբախի «Բորուսիան» կամրապնդվի չորրորդ տեղում

19:00, 14 մյս 2016
Խաղում է
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում այս անգամ դիտարկում ենք մեկական հանդիպում Պրիմերայից եւ Բունդեսլիգայից: «Բարսելոնան» կհյուրընկալվի «Գրանադային», Մյոնխենգլադբախի «Բորուսիան»՝ «Դարմշտադին»:

«Գրանադա» — «Բարսելոնա»

Հերթական չեմպիոնական տիտղոսից «Բարսելոնային» բաժանում է 90 րոպե: Պրիմերայի հաջորդ մրցաշրջանում իր տեղն ամրագրած «Գրանադան» առաջիկա խաղում խաղադաշտ դուրս կգա մրցակցին երեք միավոր պարգեւելու համար: Մյուս կողմից՝ տանտերերը կարող են դուրս գալ խաղադաշտ եւ 90 րոպե անդադար պայքարել, վազել, ճակատամարտ տալ մրցակցի հետ, բայց դա դեռ չի նշանակում, որ կկարողանան դրական արդյունքի հասնել: Չմոռանանք, որ մրցակիցը չեմպիոնական տիտղոսի համար պայքարող «Բարսելոնան» է, որին միայն հաղթանակ է անհրաժեշտ:

Վերջին չորս խաղում կատալոնացիները 21 գոլ են խփել՝ անառիկ պահելով սեփական դարպասը: Այս գոլային հրավառությունը պայմանավորված էր դրան նախորդած անհաջող խաղերի շարքով, ինչպես նաեւ թիմի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի՝ «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարով:

Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ Լուիս Էնրիկեի թիմը դուրս է գալու խաղադաշտ խոշոր հաշվով հաղթանակ տոնելու: Կարելի է սպասել, որ երկու խաղակեսերում էլ նվազագույնը երկու գոլ կխփվի:

«Դարմշտադ» — «Բորուսիա» Մ. 

Գրեթե նույն պատկերն է նաեւ Գերմանիայի առաջնության վերջին տուրի «Դարմշտադ» — «Բորուսիա» խաղում, որտեղ տանտերերը մրցաշարային աղյուսակի հետ կապված խնդիրներ չունեն, իսկ հյուրերին մեկ միավոր է անհրաժեշտ Չեմպիոնների լիգայի ուղեգիր պարգեւող չորրորդ հորիզոնականում ամրապնդվելու համար:

Անդրե Շուբերտի թիմը մրցաշրջանի երկրորդ հատվածը հիանալի անցկացրեց ու կարողացավ հայտնվել լավագույն քառյակում: Չնայած դրան, թիմը երկրորդ շրջանի արտագնա եւ ոչ մի խաղում հաղթանակ չի տոնել եւ հյուրընկալվելիս վաստակած միավորներով այս տարի գերազանցում է միայն «Այնթրախտին»: Տանտերերը նույն կերպ են գործում սեփական հարկի տակ: 16 տնային խաղերում թիմը միայն 12 միավոր է վաստակել:

Մրցաշրջանի վերջին հանդիպումն է, թիմերը կարող են խաղաղությամբ բաժանվել՝ լավ տրամադրությամբ արձակուրդի ուղարկելով «Դարմշտադի» երկրպագուներին եւ Չեմպիոնների լիգայի ուղեգիր շնորհելով մյոնխենգլադբախցիներին: Կանխատեսում եմ ոչ-ոքի:

Մի՛ մոռացեք գրանցվել մեր կայքում եւ ներքեւում մասնակցել քվեարկությանը: 

Էքսպրես: Պարտված
Պրիմերա, 38-րդ տուր
19:00/14 մյս
«Գրանադա» - «Բարսելոնա»
Բունդեսլիգա, 34-րդ տուր
17:30/14 մյս
«Դարմշտադ» - «Բորուսիա» Մ.
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ