Ամենօրյա էքսպրեսս․ խաղում ենք 9,38 գործակցով

23:45, 10 փտր 2018
Այս անգամ Ամենօրյա էքսպրեսս բաժնում կդիտարկենք եվրոպական թոփ երեք առաջնություններից երեք հանդիպում։ Ստացել ենք 9,38 գործակիցը։ 

«Տոտենհեմ» — «Արսենալ»

Անգլիական Պրեմիեր լիգայի հերթական տուրը կբացվի Մեծ Բրիտանիայի գլխավոր մարզադաշտում՝ «Ուեմբլիում»։ Լոնդոնյան գլխավոր դերբին կզարդարի 27-րդ տուրի շաբաթօրյա ծրագիրը։  «Տոտենհեմի» համար հեշտ շրջան չէ։ Թիմը մի քանի օրում հանդիպումներ է անցկացնում ֆուտբոլային էլիտայի մի շարք ներկայացուցիչների հետ։ Նախ «խցանները» հաղթեցին «Յունայթեդին» հետո Ջոնաթան Մոսի օգնությամբ չպարտվեցին «Լիվերպուլին»։ Իսկ հիմա արդեն լոնդոնյան մեգադերբին «Արսենալի» հետ։ Մի քանի օրից էլ թիմը ուղևորվում է Թուրին․ մեկնարկում է ՉԼ-ն։ Պոչետինոյի թիմը կմրցի «Յուվենթուսի» հետ։ Սակայն այս ամենը չի կարող պատճառ հանդիսանալ, որ «Տոտենհեմը» մարտականորեն չտրամադրվի այս խաղին։ Սկզբունքայնությունը չափից շատ է։

«Արսենալը» իր նորեկների հետ հիսքանչ հանդիպում անցկացրեց «Էվերթոնի» դեմ։ Փայլեց մեր հայրենակիցը՝ Մխիթարյանը իր հին ու նոր խաղընկերոջ Օբամեյանգի հետ։ Սակայն «Ուեմբլիում» հեշտ չի լինելու։ Ճիշտ է, մրցաշրջանի մեկնարկում այն այնքան էլ հաջող մարզադաշտ չէր համարվում «Տոտենհեմի» համար, սակայն հիմա ամեն ինչ կարգին է։

Բաց ֆուտբոլ է լինելու։ «Արսենալը», կարծում եմ, բաց կթողնի, բայց նաև կխփի ու հուսանք՝ ոչ մեկ անգամ։ Այս խաղի համար առաջարկում ենք տոտալ շատ (2,5)-ից խաղադրույքը։ Սահմանված է 1,50 գործակիցը։

«Ռեալ Մադրիդ» — «Ռեալ Սոսիեդադ»

Կամ հիմա, կամ այս մրցաշրջանում այլևս երբեք։ Այո՛, Զիդանի թիմը տապալեց մրցաշրջանի առաջին հատվածը և շարունակում է տապալել նաև երկրորդը, սակայն բոլորը կմոռանան այդ մասին եթե մադրիդցիները վերցնեն ու հաղթեն Չեմպիոնների լիգան, ինչպես դա եղավ 2016-ին։ Արքայական ակումբը պետք է արթնանա հենց հիմա, քանզի չորեքշաբթի ընդունելու է ՊՍԺ-ին, որի կազմում արդեն բացի հայտնի եռյակից սկսել է փայլել նաև նախկին մադրիդիստ Անխել դի Մարիան։ Իսկ դա նշանակում է, որ նման վիճակում «բլանկոսներին» ավելի բարդ է լինելու։ Այդ իսկ պատճառով «Ռեալը» պարտավոր է գոնե բավարար տրամադրությամբ մոտենա այդ հանդիպմանը։ Իսկ դրա համար պետք է առաջնությունում վստահ հաղթել մրցակցին ու դարպասը անառիկ պահել։ Ու կապ չունի, որ մրցակիցը ամենևին էլ թույլ կոլեկտիվ չէ։ «Սոսիեդադի» համար բարդ է լինելու։ Առաջարկում ենք մադրիդցիների չոր հաշվով հաղթանակը։ Սահմանված է 2,87 գործակիցը։

«Բավարիա» — «Շալկե»

Մյունխենցիները Հայնկեսի գլխավորությամբ կարողացան վերգտնել իրենց խաղը և վստահորեն գլխավորում են առաջնության մրցաշարային աղյուսակը։ Մեծ հաշվով այս տարի ևս Բունդեսլիգայում պայքար չկա։ «Բավարիան» կարող է խաղալ ՝ խնայելով մեծ ուժեր։ Բավարացիների հաջորդ մրցակիցը «Շալկեն» է։ Գելզենկիրխենյան թիմը կպայքարի քառյակում տեղ գտնելու համար, և կարելի է ասել, որ բավական լավ ներուժ ունի ՉԼ-ի գոտում հայտնվելու համար։

«Բավարիան» տնային 10 խաղերում խփել է 32 գնդակ։ Միջինը մեկ խաղում 3,2 գնդակ։ Կարծում եմ արժի ռիսկի դիմել և խաղադրույք կատարել, որ «Ալիանս Արենայում» շաբաթ երեկոյան նվազագույնը չորս գնդակ կխփվի։ Սահմանված է 2,18 գործակիցը։

Էքսպրես: Պարտված
ԱՊԼ 2017-18․ 27-րդ տուր
16:30/10 փտր
«Տոտենհեմ» — «Արսենալ»
Լա լիգա 2017-18․ 23-րդ տուր
23:45/10 փտր
«Ռեալ Մադրիդ» — «Ռեալ Սոսիեդադ»
Բունդեսլիգա 2017-18․ 22-րդ տուր
21:30/10 փտր
«Բավարիա» — «Շալկե»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ