Ամենօրյա էքսպրեսս․ խաղում ենք 6,59 գործակցով

21:30, 25 նյմ 2017
Այս անգամ Ամենօրյա էքսպրեսս բաժնում կդիտարկենք եվրոպական թոփ երեք առաջնություններից երեք հանդիպում։ Ստացել ենք 6,59 գործակիցը։ 

«Լիվերպուլ» — «Չելսի»

Հիասքանչ հանդիպում է մեզ սպասվում «Էնֆիլդում»։ «Լիվերպուլը» կարծես թե հիասքանչ մարզավիճակում էր, թիմի մոտ ստացվում էր ամեն ինչ։ Սակայն անհասկանալի հանդիպում «Ռամոն Սանչես Պիսխուանում», որտես Կլոպի սաները այդքան կարևոր հաղթանակ կորցրին և ողջ լարվածությունն ու պատասխանատվությունը թողեցին վերջին տուրում «Սպարտակի» դեմ խաղին։ Հիմա «կարմիրներին» պետք է որքան հնարավոր է շուտ մոռանալ այդ տհաճ մրցավեճը, քանի որ առաջնությունում նրանց մրցակիցը «Չելսին» է։ Կոնտեի սաները կարծես թե վերգտել են իրենց խաղը։ Թիմի մոտ ամեն ինչ բավական լավ է ստացվում։ Դա վերաբերվում է թե՛ առաջնությանը, թե՛ լիգայի խաղարկությանը։ Կարծում եմ ՝ «Լիվերպուլի» հոգեբանական վիճակը իր դերը կխաղա, սակայն վստահ չեմ նաև «Չելսիի» հաղթանակի վրա։ Վերջիվերջո սա «Էնֆիլդն» է։ Որպես խաղադրույք առաջարկում եմ «Չելսին» չի պարտվի 1,67 գործակցով։

«Ռեալ Մադրիդ» — «Մալագա»

Վերջապես Զիզուի թիմը խփեց երեք գնդակից ավել։ Այո, ԱՊՈԷԼ-ի դեմ հաղթանակը «Ռեալին» շատ էր անհրաժեշտ։ Երկար կանգ առնել այստեղ չարժե։ Կիպրոսում չի խաղացել Իսկոն, վերադառնալու է Ռամոսը, ամենայն հավանականությամբ կխաղա նաև Նավասը։ Թիմը լավ խաղային տոնուսի մեջ է և Նիկոսիայում տարած հաղթանակից հետո պետք է որ կարողանա բավականաչափ գոլեր խփել նաև «Մալագային», ով ընթացիկ առաջնությունում վաստակել է 7 միավորով, որոնցից 6-ը վերջին երեք տուրերում։ Առաջարկում եմ խաղադրույք «Ռեալի» անհատական տոտալը շատ 3,5-ից 1,88 գործակցով։ Ռիսկային է միգուցե, բայց ավելի քան հավանական։

«Բորուսիա» Մյունխենգլադբախ — «Բավարիա»

Իհարկե «Բավարիան» Անչելոտիի հեռացումից և Հայնկեսի գալուց հետո փոխվել է։ Թիմը հաղթել է բոլոր խաղերում ու դարձյալ վստահորեն գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը ու դժվար թե այս տարի ևս ինչ-որ մեկը դիմադրի «Բավարիային»։ Այս անգամ մյունխենցիները մրցելու են Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ։ Հեշտ խաղ չի սպասվում։ Մյունխենգլադբախը նախորդ մրցաշրջաններում ևս եղել է այն թիմը, որը հաճախ է մյունխենցիներից միավորներ խլել։ Սակայն դժվար թե մյունխենցիների վերելքի այս ժամանակահատվածում նրանց հաջողվի սխրանքի հասնել նույնիսկ սեփական հարկի տակ։ Երկար փնտրեցի և գտա շատ հետաքրքիր խաղադրույք, որը ցանկանում եմ առաջարկել նաև ձեզ։ Եթե «Բավարիան» հաղթում է, հիմնականում այդ խփված գնդակներից գոնե մեկը խփում է ո՞վ։ Դե իհարկե Ռոբերտ Լեվանդովսկին։ Vivaro-ն բավականին հետաքրքիր խաղադրույք է ընդունում և բավականին հարմար գործակցով․ «Բավարիան» կհաղթի, իսկ Լեվանդովսկին կդառնա գոլի հեղինակ 2,10 գործակցով։ Ահա այսպիսի խաղադրույք այս հանդիպման համար։

Էքսպրես: Պարտված
ԱՊԼ 2017-18․ 13-րդ տուր
21:30/25 նյմ
«Լիվերպուլ» — «Չելսի»
Լա լիգա 2017-18
19:15/25 նյմ
«Ռեալ Մադրիդ» — «Մալագա»
Բունդեսլիգա 2017-18
21:30/25 նյմ
«Բորուսիա» Մյունխենգլադբախ — «Բավարիա»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ