Ամենօրյա էքսպրեսս․ Ռոնալդուն գոլ կխփի «Խետաֆեին», «Բավարիան» ու «Շալկեն» կփոխանակվեն գոլերով

22:45, 16 ապր 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում այս անգամ կդիտարկենք Անգլիայի, Գերմանիայի, Իսպանիայի և Իտալիայի առաջնությունների մեկական հանդիպում:

«Մանչեսթեր Յունայթեդ» — «Ասթոն Վիլա»

ՉԼ-ի գոտում հայտնվելու համար պայքարող «կարմիր սատանաները» սեփական դաշտում կընդունեն վերջին տեղում ընթացող և արդեն Պրեմիեր լիգան լքած «Ասթոն Վիլային»։

Հյուրերը ծայրահեղ ծանր վիճակում են և 33 տուրերից հետո վաստակել են ընդամենը 16 միավոր, ինչը խղճուկ ցուցանիշ է։ Թիմը վերջին հաղթանակը տարել է ավելի քան 2 ամիս առաջ՝ փետրվարի 6-ին, սեփական դաշտում հաղթելով «Նորվիչին»։ Դրանից հետո անցկացրած 8 խաղերում «Ասթոն Վիլան» խփել է 3 գոլ՝ բաց թողնելով քսանչորսը։

Հաշվի առնելով սեփական դաշտի գործոնը, թիմերի կարգերի տարբերությունն ու «Յունայթեդի» մոտիվացիան՝ առաջարկում ենք խաղադրույք կատարել տանտերերի հաղթանակի և 1,5-ից շատ գոլի վրա։ Գործակիցը 1,56 է։

«Խետաֆե» — «Ռեալ Մադրիդ»

Մադրիդցիները հրաշալի տրամադրությամբ են մոտենում Պրիմերայի խաղին։ «Ռեալը» տանը 3։0 հաշվով հաղթեց «Վոլֆսբուրգին» և անցավ ՉԼ-ի կիսաեզրափակիչ, որտեղ, ինչպես երեկ պարզվեց, կմրցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Լա լիգայում ինտրիգը վերադարձել է։ Այնպես որ, մադրիդցիների տրամադրությունը մարտական է։

Վերջին տարիներին «Խետաֆեն» և՛ սեփական դաշտում, և՛ հյուրընկալվելիս «Ռեալի» դեմ խաղերում ջախջախվում է։ Ռոնալդուն այդ հանդիպումներում մշտական հերոսներից մեկն է։ Հիմա էլ պորտուգալացին հրաշալի մարզավիճակում է։ Հենց նրա հեթ-տրիկը «Ռեալին» դուրս բերեց ՉԼ-ի կիսաեզրափակիչ։ Պրիմերայում էլ Ռոնալդուն լավագույն ռմբարկուն է և գնում է հերթական «Ոսկե խաղակոշիկի» հետևից։ Հաշվի առնելով այս ամենը՝ առաջարկում ենք խաղադրույք կատարել Ռոնալդուի գոլի վրա։ Գործակիցը 1,44 է։

«Բավարիա» — «Շալկե» 

Բունդեսլիգայի ապագա չեմպիոն Մյունխենի «Բավարիան» սեփական դաշտում կընդունի Գելզենկիխենի «Շալկեին»։ Հասկանալի է, որ ֆավորիտն այս խաղում տանտերերն են, բայց ռուրյան ակումբն այդքան հեշտ չի հանձնվի։ Նախորդ տուրում «Շալկեն» սեփական դաշտում կռիվ տվեց «Բորուսիայի» դեմ և վաստակեց 1 միավոր (2:2):

Եթե Գվարդիոլայի թիմը մտածում է չեմպիոնության մասին, ապա «Շալկեն» պայքարում է եվրագավաթային տեղերի համար։ Թիմն ընթանում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականում և 3-րդ տեղում հանգրվանած «Հերտային» ընդամենը 4 միավոր է զիջում, ինչը նշանակում է, որ գելզենկիխենցիներն անգամ ՉԼ-ում հայտնվելու լավ շանսեր ունեն։

«Բավարիան» վերջին տարիներին դժվարություններ է ունենում «Շալկեի» դեմ։ Ավելին, գելզենկիխենյան ակումբը Գերմանիայի այն եզակի թիմերից է, որը հաճախ է տխրեցնում Նոյերին։ Վերջին 4 խաղերում Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահը գոլ է ընդունել «Շալկեից»։

Հաշվի առնելով վիճակագրությունը, «Բավարիայի» պաշտպանության թույլ տեղերն ու հյուրերի մարտական տրամադրվածությունը, առաջարկում ենք «երկուսն էլ կխփեն» խաղադրույքը։ «Ալիանս Արենա» մարզադաշտում «Բավարիայի» գոլը գրեթե կասկած չի հարուցում, իսկ «Շալկեն» կարող է նվազագույնը 1 անգամ տխրեցնել մյունխենցիներին։ Գործակիցը 2,06 է։

«Ինտեր» — «Նապոլի»

Իտալիայի առաջնության 33-րդ տուրի շրջանակներում «Ինտերը» «Սան Սիրո» մարզադաշտում կընդունի «Նապոլիին»։ Թիմերը տարբեր խնդիրներ ունեն։ Միլանցիները պայքարում են ՉԼ-ի գոտում հայտնվելու համար, իսկ «Նապոլին»՝ չեմպիոնության, չնայած 6 միավոր զիջում է առաջատար «Յուվենթուսին»։

Նշենք, որ առաջին շրջանի խաղում «Ինտերը» հյուրընկալվելիս 2։0 հաշվով անակնկալ հաղթանակ տարավ նեապոլցիների նկատմամբ։ Վերջերս Մաուրո Սարիի թիմը սկսել է անկայուն ելույթներ ունենալ, հատկապես՝ մրցակցի դաշտում։ «Ինտերի» դեմ նեապոլցիներին շատ բարդ կլինի, քանի որ որակազրկման պատճառով Միլան չի մեկնել թիմի առաջատար ռմբարկու Գոնսալո Իգուաինը, ինչն անշուշտ, մեծ կորուստ է հյուրերի համար։

Հաշվի առնելով սեփական դաշտի գործոնը, նեապոլցիների ոչ այնքան վստահ խաղը, ինչպես նաև Գոնսալո Իգուաինի բացակայությունը՝ առաջարկում ենք խաղադրույք կատարել այն բանի վրա, որ «Ինտերը» չի պարտվի։ Հյուրընկալվելիս «ներաձուրիները» հաղթեցին «Նապոլիին», ինչու՞ պետք է պարտվեն սեփական դաշտում։ Գործակիցը 1,64 է։

Էքսպրես: Պարտված
ԱՊԼ, 34-րդ տուր
18:00/16 ապր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ասթոն Վիլա»
Լա լիգա, 33-րդ տուր
18:00/16 ապր
«Խետաֆե» - «Ռեալ Մադրիդ»
Բունդեսլիգա, 30-րդ տուր
20:30/16 ապր
«Բավարիա» - «Շալկե»
Ա Սերիա, 33-րդ տուր
22:45/16 ապր
«Ինտեր» - «Նապոլի»
Վերջնական
Գ.
67% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 67%
Չի՛ հաղթի 33%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ