Ամենօրյա էքսպրեսս․ «Մանչեսթեր Սիթին», «Նապոլին» ու «Բավարիան» հաղթանակներ կտանեն

23:45, 19 ապր 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում այս անգամ կդիտարկենք Անգլիայի և Իտալիայի առաջնությունների մեկական հանդիպում, ինչպես նաև Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչ «Բավարիա» — «Վերդեր» խաղը:

«Նյուքասլ» — «Մանչեսթեր Սիթի»

Այստեղ կարծես թե ամեն ինչ պարզ է։ «Սիթին» հրաշալի մարզավիճակում է։ Թիմն իր պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել ՉԼ-ի կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «Ռեալի» դեմ։ ԱՊԼ-ի վերջին տուրում «քաղաքաբնակները» 3։0 հաշվով հյուրընկալվելիս ջախջախեցին «Չելսիին»։ Ագուեռոն, ով այդ խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ, հրաշալի մարզավիճակում է։

«Նյուքասլն» անդունդի եզրին է։ 33 տուրերից հետո թիմը գտնվում է մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականում և ամենայն հավանականությամբ կլքի ուժեղագույնների խումբը։ Բացի այդ, թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքի պատճառով չեն մասնակցի առաջիկա հանդիպմանը։

Մի փոքր էլ խոսենք վիճակագրությունից։ «Մանչեսթեր Սիթին» «Նյուքասլի» դեմ անցկացրած վերջին 14 խաղերից 12-ում հաղթել է։ Այս թիմերի միջև Պրեմիեր լիգայի շրջանակներում կայացած վերջին 3 խաղերում «Մանչեսթեր Սիթին» միջինը 4 գնդակ է խփել, ինչը հրաշալի ցուցանիշ է։

Հաշվի առնելով թիմերի կարգերի և մարզավիճակների հսկայական տարբերությունը, տանտերերի լուրջ կորուստներն ու վիճակագրությունը՝ առաջարկում ենք «ՏՇ 2,5 գոլ և «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակ» խաղադրույքը։ Լավ մարզավիճակում գտնվող Պելեգրինիի թիմը կփորձի վստահ հաղթանակ տանել և բարձր տրամադրությամբ մոտենալ 1 շաբաթ անց կայանալիք «Ռեալի» դեմ եվրագավաթային հանդիպմանը։ Գործակիցը 2,27 է։

«Նապոլի» — «Բոլոնյա»

«Նապոլին» վերջին տուրում պարտվեց «Ինտերին» և գրեթե կորցրեց չեմպիոնության շանսերը։ Նեապոլցիներն առաջատար «Յուվեին» 9 միավոր զիջում են, իսկ Ա Սերիայի ավարտին մնացել է 5 տուր։ Ինչ վերաբերում է «Բոլոնյային», ապա մրցաշրջանն այս թիմի համար գործնականում ավարտված է։ Թիմը գտնվում է 13-րդ հորիզոնականում, պահպանել է տեղը Ա Սերիայում և չի կարող պայքարել եվրագավաթային տեղերի համար։

Երկու թիմերն էլ կորուստներ ունեն։ Նեապոլցիների կազմում հանդիպումը որակազրկման պատճառով բաց կթողնի թիմի առաջատար Գոնսալո Իգուաինը, իսկ հյուրերի կազմում կբացակայեն Դեստրոն Մոնրեոն ու Դոստրան։

Հաշվի առնելով թիմերի կարգերի տարբերությունը, սեփական դաշտի գործոնը, ինչպես նաև Գոնսալո Իգուաինի բացակայությունը՝ առաջարկում ենք «ՏՔ 4,5 գոլ և «Նապոլիի» հաղթանակ» խաղադրույքը։ Հազիվ թե նեապոլցիներն առանց իրենց հարձակման գծի առաջատարի մեծ հաշվով հաղթեն, բայց սեփական դաշտում հաղթել պարտավոր են։ Գործակիցը 1,72։

«Բավարիա» — «Վերդեր»

Անհավասար մրցակիցների պայքար Մյունխենի «Ալիանս Արենա» մարզադաշտում։ «Բավարիան» գերազանց ընթացք է հավաքել։ Գվարդիոլայի թիմը Եվրոպայում միակն է, ով այս մրցաշրջանում կարող է տրեբլ նվաճել։ Բունդեսլիգան արդեն մյունխենցիների «գրպանում» է, իսկ ՉԼ-ում և Գերմանիայի գավաթում թիմը հասել է կիսաեզրափակիչ և շարունակում է առաջ գնալ։

Ինչ վերաբերում է «Վերդերին», ապա բրեմենյան թիմն ակնհայտորեն ձախողեց մրցաշրջանը։ Ակումբից եվրագավաթային տեղերի համար պայքար էին սպասում, այնինչ «Վերդերն» այժմ պայքարում է Բունդեսլիգան չլքելու համար (16-րդ հորիզոնական)։

Երկու թիմերն էլ կորուստներ ունեն։ Տանտերերի կազմում չեն խաղա պաշտպաններ Բադշտուբերն ու Բոատենգը, ինչպես նաև Արյեն Ռոբենը, իսկ բրեմենցիներին առաջիկա խաղում չեն օգնի հիմնական դարպասապահ Ռաֆայել Վոլֆը, պաշտպան Ֆիլիպ Բարգֆրեդն ու կենտրոնական հարձակվող Աարոն Յոհանսոնը։

Անդրադառնանք նաև վիճակագրությանը։ Այստեղ «Վերդերի» համար ամեն ինչ շատ տխուր է։ 6։0, 0։4, 0։1 և 5։0՝ ահա թիմերի միջև կայացած վերջին 4 խաղերի արդյունքները։ «Բավարիան» բոլոր դեպքերում հաղթել է՝ խփելով 16 գնդակ և բաց թողնելով ոչ մեկը։ Հատկապես տպավորիչ են «Ալիանս Արենայում» գրանցված հաշիվները։ Բոլորը գիտեն, թե ինչ մեծ ոգևորությամբ են մյունխենցիները խաղում սեփական դաշտում։

Հաշվի առնելով թիմերի կարգերի և մարզավիճակների տարբերությունը, սեփական դաշտի գործոնն ու վիճակագրությունը՝ առաջարկում ենք խաղադրույք կատարել այն բանի վրա, որ տանտերերը նվազագույնը 4 գոլ կխփեն։ «Բավարիան», անշուշտ, կարող է մի լավ ուրախացնել իր երկրպագուներին, իսկ «Վոլֆսբուրգին» մնում է դիտել ու սովորել։ Գործակիցը 2,10 է։

Էքսպրես: Պարտված
ԱՊԼ, 27-րդ տուր
23:45/19 ապր
«Նյուքասլ» - «Մանչեսթեր Սիթի
Ա Սերիա, 34-րդ տուր
23:45/19 ապր
«Նապոլի» - «Բոլոնյա»
Գերմանիայի գավաթ, կիսաեզրափակիչ
23:30/19 ապր
«Բավարիա» - «Վերդեր»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ