Ամենօրյա էքսպրես՝ 3,90 գործակցով

23:00, 01 սպտ 2022
«Բուքմեյքերների ռեյտինգն» էքսպրես խաղադրույք է կազմել Իտալիայի Ա Սերիայի և Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումների վերաբերյալ:

«Բոլոնիա» — «Սալերնիտանա»

«Բոլոնիան» առայժմ ոչ մի հաղթանակ չի տարել, բայց օրացույցն այնքան էլ հաճելի չէր՝ «Լացիո», «Վերոնա», «Միլան»: Թույլ մրցակիցներ չկային: Իսկ «Սալերնիտանան» նախորդ տուրում ջախջախեց «Սամպդորիային» (4:0): Թիմը 3 տուրում ընդամենը 1 պարտություն է կրել, այն էլ՝ «Ռոմայից» (0:1):

«Սալերնիտանան», որը նախորդ մրցաշրջանում հրաշքով պահպանեց տեղն Ա սերիայում, վատ չանցկացրեց մինչմրցաշրջանային հատվածը: Իսկ այժմ «Ծովաձիուկները» չեն ցանկանում պայքարել աղյուսակի ստորին հատվածում տեղի համար:

Տանտերերը ցանկանում են առաջին հաղթանակը տանել և հավանաբար միանգամից կնետվեն առաջ: Այլ տարբերակ չկա: Պետք է հաղթել: Սինիշա Միխայիլովիչը վաղուց է աշխատում թիմի հետ և գիտի, թե ինչ մոտեցում է պետք ցույց տալ ֆուտբոլիստներին:

«Բոլոնիան» ունի ուժեղ կատարողներ՝ Արնաուտովիչ, Սորիանո: Տրիբունաներն էլ պետք է էմոցիոնալ աջակցություն ցուցաբերեն:

Ամռանը «Վիլյառեալից» վարձավճարով «Բոլոնիա» տեղափոխվեց տաղանդավոր հարձակվող Դիան: Նա նախորդ խաղում աչքի ընկավ արդյունավետությամբ և կարող է դառնալ մրցաշրջանի հայտնություններից մեկը: Կան նաև փորձառու Բոնացոլին և Կանդրևան: Այնպես որ, ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը:

«Լեսթեր» — «Մանչեսթեր Յունայթեդ»

«Լեսթերը» 4 տուրից հետո վերջին տեղում է: Ոչ ոք մեկ ամիս առաջ չէր կարող նման բան պատկերացնել: Բայց ներքին կոնֆլիկտներն իրենց ազդեցությունն ունեցան թիմի խաղի վրա: Վերջապես ակումբը վաճառեց Ֆոֆանային, սակայն դեռևս այստեղ է Տիլեմանսը, որը նույնպես ցանկանում է հեռանալ: «Աղվեսների» պաշտպանությունը, մեղմ ասած, չի տպավորում:

Եվ նման «Լեսթերին» հյուր է գալիս «Մանչեսթեր Յունայթեդը», որը երկու անընդմեջ հաղթանակ է տարել: Թիմն արդեն ճիշտ ուղղությամբ է շարժվում: Աստիճանաբար նոր կոլեկտիվին հարմարվում է Կազեմիրոն, մնացած նորեկներն էլ վատը չեն: Վերջապես կենդանության նշաններ է ցույց տալիս Բրունու Ֆերնանդեշը, որը գոլի հեղինակ դարձավ «Սաութհեմփթոնի» հետ նախորդ խաղում:

Կարծում եմ՝ «Յունայթեդը» պատրաստ է հաղթել «Լեսթերին»: Ընտրում եմ «Մանչեսթեր Յունայթեդը» չի պարտվի և խաղի գոլերի տոտալը 2.5-ից շատ խաղադրույքը:

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Էքսպրես: Պարտված
Ա սերիա
22:45/1 սպտ
«Բոլոնիա» - «Սալերնիտանա»
ԱՊԼ
23:00/1 սպտ
«Լեսթեր» - «Մանչեսթեր Յունայթեդ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ