«Ալմերիա» – «Աթլետիկո»: Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:59, 24 փտր 2024
«Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան և «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել «Ալմերիա» – «Աթլետիկո» Իսպանիայի Լա լիգայի 26-րդ տուրի հանդիպման վերաբերյալ:

Ընթացիկ մրցաշրջանի հետնապահ «Ալմերիան» դեռ հաղթանակ չի տարել։ Նախորդ տուրում թիմը մոտ էր հաջողությանը «Գրանադայի» հետ խաղում։ Երկար ժամանակ առաջ էր հաշվի մեջ, սակայն չկարողացավ պահպանել հաղթական հաշիվն ու խաղն ավարտեց ոչ-ոքի (1:1): Հիմա թիմը տանն ընդունելու է «Աթլետիկոյին», որը նախորդ տուրում «Լաս Պալմասի» հետ խաղաց ոչ մարտական կազմով։ Հարձակման գծում Լյորենտեն լավ տեսք ուներ 1-ին կեսում։ Շատ լավ խաղ էր ցուցադրում Կորեան 2-րդ կեսում։ Բացի այդ, 0։5 հաշվով պարտությունը շատ տարօրիանակ էր «Լաս Պալմասի» համար, քանի որ թիմն այս մրցաշրջանում այնքան էլ շատ գոլեր բաց չէր թողել։ «Աթլետիկոն» այդ խաղից հետո Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում պարտվեց «Ինտերին» (0:1):

Մադրիդյան թիմը շատ ուժեր ծախսեց «Ջուզեպե Մեացայում», բայց հանդիպման վերջնամասում թույլ տված կոպիտ սխալը վճռեց հանդիպման ելքը։ «Աթլետիկոն» նույնպես գոլային պահեր ստեղծեց, սակայն չկարողացավ իրացնել դրանք։ Լավ պահ ուներ Սամու Լինոն։ Վտանգավոր էր նաև հանդիպման վերջնամասում Ալվարո Մորտայի գլխով կատարած հարվածը։

«Աթլետիկոն» ավելի ուժեղ է, քան «Ալմերիան»։ Նույնիսկ ռոտացիայի դեպքում Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը պետք է հաղթանակ տանի։

Ընտրում եմ «Աթլետիկոյի» հաղթանակը խաղադրույքը՝ 1․78 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Լա լիգա
23:59/24 փտր
«Ալմերիա» – «Աթլետիկո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ