«Ալկոյանո» — «Ռեալ Մադրիդ»․ Ալեքսանդր Վիշնևսկու կանխատեսումը

00:00, 21 հնվ 2021
«Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Վիշնևսկին կանխատեսում է արել Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակիչի «Ալկոյանո» — «Ռեալ Մադրիդ» հանդիպման վերաբերյալ։

«Ատլետիկին» Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչում պարտվելուց հետո Զինեդին Զիդանը սկսում է պայքարը ևս մեկ տիտղոսի՝ Արքայական գավաթի համար։ Մադրիդյան թիմի առաջին մրցակիցը երրորդ լիգան ներկայացնող «Ալկոյանոն» է Ալկոյա քաղաքից։ Ի դեպ, «Ալկոյանոյի» ու «Ռեալի» միջև առաջնությունում կայացած վերջին խաղում հաղթել է «Ալկոյանոն»։ 1951 թվականին։ Դա այնքան վաղուց էր, որ չէր խաղում անգամ Սերխիո Ռամոսը։

Ի դեպ, Արքայական գավաթը միակ մրցաշարն է, որը «Ռեալը» չի հաղթել Զինեդին Զիդանի գլխավորությամբ։ Այսինքն, Եվրոպա լիգան կամ էլ Կուրսկի նահանգի առաջնությունը «Ռեալը» նույնպես չի հաղթել, բայց միտքը դուք հասկացաք։

Զիդանը Ալկոյ է գնում այսօր եղած գրեթե ամենաուժեղ կազմով։ Բացի վնասվածք ունեցող ֆուտբոլիստներից (Ռամոս, Կարվախալ, Ռոդրիգո) հանգստի հնարավորություն են ստացել Վարանը, Մոդրիչը, նաև տանն է մնացել Էդեգորը, որպեսզի համաձայնության գա իր վարձակալության հետ կապված։ Բայց երրորդ լիգայի թիմի դեմ հյուր են գնալու «Ռեալի» մյուս աստղերը՝ Կրոսը, Կազեմիրոն, Վալվերդեն, Իսկոն, Ազարը, Ասենսիոն, Բենզեման ու անգամ Կուրտուան, թեպետ ավելի հավանական է, որ գավաթում դարպասը կպաշտպանի Լունինը։ «Ռեալի» հայտացուցակում է նաև Վիկտոր Չուստը, ով նույնպես կարող էր ուկրաինական արմատներ ունենալ՝ ելնելով անուն ազգանունից, բայց ո՛չ, նա զտարյուն իսպանացի է։

Մի կողմից խաղամակարդակների տարբերությունը «Ռեալի» ու «Ալկոյանոյի» միջև հսկայական է։ Մյուս կողմից «Ռեալին» պետք է ուղղակի հաջորդ փուլ դուրս գալ, ոչ թե շատ գոլեր խփել։ Ռիսկի կդիմեմ ու խաղադրույք կկատարեմ «Ռեալի» հաղթանակի վրա 2 գնդակի տարբերությամբ։

Օրդինար: Չխաղարկված
Իսպանիայի գավաթ․ 1/16-րդ եզրափակիչ
00:00/21 հնվ
«Ալկոյանո» - «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0